Տեր-Պետրոսյանը պետք է խոսի. ասում է ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը

04/11/2017 schedule17:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի նոյեմբերի 5-ի համարում

Վերջին ամիսներին հանրապետության տարբեր բնակավայրերում ժողովրդի հետ տասնյակ հանդիպումներն ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանին համոզել են, որ հայ հասարակությունն այսօր գտնվում է բավականին վտանգավոր ապատիայի մեջ, որի խորացումը կարող է դեգրադացնել հասարակությանը: «Մի կողմից՝ իշխանությունները որեւէ առիթ բաց չեն թողնում իրենց գործողություններով ժողովրդի գլխին պարբերաբար բամփելու համար, վերջին հարվածն էլ «ԱրմենՏելի» խայտառակ համաձայնությունը եղավ, մյուս կողմից՝ իրեն խիստ արմատական հռչակած ընդդիմությունը իր անկարողությամբ ժողովրդին ուզում է վերածել զոմբիների,  օրվա հացի խնդրով ապրող օրգանիզմների:

Ես հիշում եմ, թե 2004-ի նախագահական ընտրություններից առաջ ի՜նչ հավատով ու ակտիվությամբ էր ժողովուրդը սպասում, որ իր անունից իր մոտ եկած ընդդիմության լիդերներն իրենց փրկելու են սափրագլուխների այս իշխանությունից: Սակայն, իշխանությունն իր ջրցան մեքենաներով ու էլեկտրաշոկերով, ընդդիմությունն էլ՝ իր պատեհապաշտությամբ, ժողովրդին հասցրել են այնպիսի ծայրահեղ հուսահատության, որը ես տեսա իմ տասնյակ հանդիպումների ժամանակ: Ինձ անկեղծորեն զարհուրանք պատճառեց այն արհամարհանքը, որ ժողովրդի մեջ կար թե՛ իշխանությունների, թե՛, որքան էլ ցավալի է, ընդդիմության նկատմամբ:

Ժողովուրդն այսօր ոչ մի բանի չի հավատում, իսկ անհավատությունը հասարակությանը տանելու է բարոյական այնպիսի դեգրադացիայի, որի սաղմերն արդեն իսկ նկատվում են, երբ ժողովուրդը, մեր բոլոր աչքի առաջ, դառնում է երեսպաշտ եւ մտածում բացառապես իր օրվա շահի մասին: Այս վիճակն այլեւս հանդուրժել չի կարելի, ուստի երկրի բոլոր առողջ ուժերը, որոնք անկասկած կան թե՛ նախկին իշխանության մեջ, թե՛ ներկայիս ընդդիմության, թե՛ գործող կոալիցիայում, պետք է միավորվեն: Այլապես, մենք կանգնելու ենք հայրենիք կորցնելու վտանգի առաջ: Այսօր, երբ իշխանությունների յուրաքանչյուր քայլը հարված է ժողովրդի թիկունքին, բոլոր այն ուժերը, որոնց համար Հայաստանը որբի գլուխ չէ, պետք է մի կողմ դնեն լիդերության համար կռիվը, մեղավորներ փնտրելու մարմաջն ու միավորվեն: Այլապես, ուշ է լինելու եւ հետո արդեն, ապավինելով հայի ետին խելքին, նստելու եւ զբաղվելու ենք մեղավորներ գտնելով»,- ասում է ԱԺ պատգամավորը:

Ըստ նրա՝ երկիրն այսօր կանգնել է այնպիսի քաղաքական եւ բարոյական դեգրադացիայի առաջ, որ առաջին նախագահի լռության ուխտը հավասարազոր է պետական դավաճանության: «Ես կարծում եմ, որ այն նախագահը, ով մեր անկախ պետության կայացման գործում հսկայական ներդրում է ունեցել, ում օրոք մենք պատերազմ ենք շահել, այսօր լռելու բարոյական իրավունք չունի: Այդ լռությունն, ըստ իս, ոչ թե արժանապատիվ կեցվածքի դրսեւորում է, ինչպես փորձում է ներկայացնել առաջին նախագահի շրջապատը, այլ դավաճանություն, քանզի սեփական ժողովրդից նեղանալն ինքնին դավաճանություն է: Այսօր ցանկացած գործիչ, ով մեր երկրի կայացման համար գոնե մի քար է դրել, պետք է մի կողմ դնի իր ամբիցիաներն ու դիմի ժողովրդին»,- ասում է Էմմա Խուդաբաշյանն ու առաջին նախագահին կոչ անում դիմել ժողովրդին եւ չսպասել, որ ժողովուրդն իրեն ազգովի խնդրի: 

Իսկ ի՞նչ պետք է լինի հետո, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը խախտի լռության ուխտը: «Եթե առաջին նախագահը մտահոգ է իր երկրի ճակատագրով, նա չպետք է բիզնեսմենի հաշվարկ անի՝ ի՞նչ է շահելու կամ ի՞նչ է կորցնելու ինքն անձնապես: Նա, հաշվի առնելով իր ներդրումը մեր երկրի կայացման գործում, պարզապես պարտավոր է դիմել ժողովրդին: Կարծում եմ, մեր ժողովուրդը մեծահոգի է, եւ եթե ժողովրդի հետ ազնիվ ես, նա պատասխանում է ազնվությամբ: Կների՞ ժողովուրդը Լեւոն Տեր-Պետրոսյանին, թե՝ ոչ, ժողովուրդն ինքը կորոշի: Եւ, ի դեպ, ես դիմում եմ ոչ միայն նրան. բոլոր այն առողջ քաղաքական ուժերը, որոնք չեն վարակվել իշխանատենչության եւ մեծամտության մոլուցքով, ում ուղեղը չի փտել քաղաքական այս արվամոլա-աղանդավորական կեղտի մեջ, բոլորը պետք է միանան ու ձեռք մեկնեն ժողովրդին:

Ես բազմաթիվ անգամներ խոսել եմ նաեւ կոալիցիայի անդամ կուսակցությունների տարբեր ներկայացուցիչների հետ, ու նրանցից շատերը եւս հրաշալի գիտակցում են, որ երկիրն անդունդ է գլորվում: Բոլորին է պետք միավորել: Հետո արդեն ժողովուրդն ինքը կորոշի, թե ով պետք է գլխավորի ազգային-ազատագրական նոր ալիքը: Իսկ որ մեզ նոր ազգային շարժում է պետք, դրանում ես համոզվեցի՝ անցած ամիսներին լինելով հանրապետության տասնյակ բնակավայրերում»,- ասում է նա: Ի դեպ, ամփոփելով երկրի բոլոր քաղաքական ուժերին ուղղված իր կոչը, Խուդաբաշյանը վստահ է, որ իր խոսքերում որեւէ մեկին պաշտպանելու եւ սատարելու պատվեր չեն փնտրի ու կհասկանան, որ քանի դեռ ողջ քաղաքական դաշտը զբաղված է իրար տակ փորելով ու ամեն տեղ պատվեր ու ական փնտրելով, շատ շուտով Հայաստանից մեծ կտորն ականջն է մնալու, այն էլ՝ այս կամ այն գերտերության կրնկի տակ ճմրթված: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
3337 դիտում

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել