Կարեն Կարապետյանը մտավախություններ չունի. հիմքեր ենք ստեղծում հետագա հիմքերի համար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկվա ասուլիսին ներկայացավ բոլորովին այլ ոճով: Խոսքը, իհարկե, հագուկապի մասին չէ: Այս առումով ոչինչ չի փոխվել: Նա կրկին «ժիլետով» էր եւ ասուլիսը սկսվելուց հետո մի քանի րոպե անց կրկին հանեց կոստյումը եւ փռեց աթոռի հենակին:

Խոսքը նրա՝ հարցերին պատասխանելու ոճի մասին է: Եթե նախկինում նա լրագրողների հետ հանդիպումներում ավելի անմիջական էր, ազատորեն կատակում էր, ջղայնանում էր, ափերից դուրս էր գալիս, ձեռքը խփում էր սեղանին, ապա այս անգամ լրագրողների առաջ խիստ շրջանակներում իրեն պարփակած, «բարեւ ձեզ, հարց-պատասխան... ցտեսություն» ոճով միջոցառում անցկացնող պաշտոնյա էր: Հարցերին պատասխանում էր հնարավորինս հակիրճ, զերծ էր մնում պատասխանը ավելի ամբողջական ու պատկերավոր դարձնող շեղումներից...: Մի խոսքով, դա այն Կարեն Կարապետյանը չէր, որին թերեւս սպասում էին լրագրողները:

Ասուլիսի սկզբում վարչապետը ներկայացրեց այս տարվա առաջին 9 ամիսներին վերաբերող որոշ վիճակագրական տվյալներ որոնք հիմնականում դրական են: Դրական են նաեւ սոցհարցումների արդյունքները,  որոնց համաձայն՝ կառավարության նկատմամբ վստահությունը աճել է, մարդկանց լավատեսությունը աճել է... Դա, իհարկե, կառավարության պատվերով անցկացված սոցհարցումի արդյունքն է:

Բացասական են միայն գյուղատնտեսության եւ շինարարության ցուցանիշները. այդ ոլորտներում արձանագրվել է նվազում: Բայց, ըստ վարչապետի, հաշվի առնելով տրված շինթույլտվությունների քանակը, հաջորդ տարի այս ոլորտում աճ է լինելու:  Գյուղատնտեսությունում էլ՝ «գյուղատնտեսությունում մենք կանխատեսել ենք հաջորդ տարի 4 տոկոս աճ: Հիմա մի հայտարարությունում անեմ, որի համար հետո պատասխան կտամ. եթե բնակլիմայական կամ այլ ինչ- որ արտառոց վիճակ չլինի, ապա ես համարյա վստահ եմ, որ մեր գյուղատնտեսության աճը կլինի 4 տոկոսից շատ ավելի»,- երեկ հայտարարեց վարչապետը:

Մինչեւ հաջորդ տարվա գալը վարչապետից փորձեցինք հստակեցնել անցած ժամանակաշրջանի հետ կապված որոշ ցուցանիշներ, որոնք երեկ հրապարակեց նա: Ըստ այդմ՝ շռնդալից աճ է արձանագրվել այսպես կոչված երկարատեւ օգտագործման ապրանքների ներկրման առումով՝ սառնարաններ, կահույք, անկողնու պարագաներ, ջեռուցիչներ եւ այլն: Ավելի քան երկու անգամ աճել է ավտոմեքենաների ներկրումը, շոշափելի աճել է նաեւ անշարժ գույքի առուվաճառքը եւ այլն: Դա՝ վիճակագրորեն: Սակայն չափազանց մեծ է հավանականությունը, որ այդ տվյալները չեն արտացոլում իրական պատկերը:

Օրինակ, երկարատեւ օգտագործման ապրանքների ներկրման աճը կարող է պայմանավորված լինել դրանց հաշվառմամբ: Այսինքն նախկինում ներկրված սառնարանը արձանագրվում էր որպես կարտոֆիլ, հիմա՝ որպես սառնարան: Ավտոմեքենաների ներկրման աճը կարող է պայմանավորված լինել ԵՏՄ-ի կանոններով: Խնդիրն այն է, որ ներկայումս  ներկրվող մեքենաների մաքսազերծումը ավելի էժան է, քան, ասենք, Ռուսաստանում: Եվ Հայաստան ներկրվող մեքենաների մի որոշ քանակություն հավանաբար «ռասկուլաչիտ է» արվում եւ «զապչաստի» տեսքով արտահանվում Ռուսաստան: Կամ անշարժ գույքի առուվաճառքի թվերը աճել են միայն նրա շնորհիվ որ նվազել են բնակարանների գները եւ այլն: 

Սա հաշվի առնելով՝ հարց ուղղեցինք վարչապետին, թե մտավախություն չկա՞, որ նման վիճակագրական տվյալների վրա հենվելով հնարավոր է սխալ պատկերացում կազմվի տնտեսության իրական, այսպես ասենք՝ որակական պատկերի մասին: «Մտավախություն չունեմ: Չեմ բացառում, որ այնտեղ լինեն ճշգրտումներ: Բայց մենք ունենք այլ ինդիկատորներ, որոնք ցույց են տալիս, որ եթե նույնիսկ ճշգրտումների խնդիր չառաջանար, ապա այդ ապրանքերի մուտքը աճել է»,- մեր հարցին ի պատասխան ասաց վարչապետը:   

Անընդհատ հղում է կատարվում այն հանգամանքի վրա, որ արտաքին աշխարհից եկող բացասական ազդակները թույլ չեն տալիս, որ տնտեսական աճեր գրանցվեն: Սակայն 2017 թվականը այդ առումով, մեղմ ասած, դրական է եղել: Պղնձի գները աճել են, մասնավոր տրանսֆերտները՝ նույնպես...: Արդյոք այս պայմաններում 2017 եւ 2018 թվականներին ընդամենը 4-5 տոկոս աճ կանխատեսելը հավակնոտության դեֆիցի՞տ չէ: Այսպիսի հարց ուղղեցինք վարչապետին:

«Ընդամենը 4-5 տոկոսը օպտիմիստի ու պեսիմիստի պատմությունն է: Տեսեք: Մենք 2017 թվականին շատ ներուժ կամ հիմք չենք դրել 2018 թվականի աճի համար: Իրականում 2018-ին էն, ինչ որ մենք մտադիր ենք անել, դա հաջորդ տարիների համար աճն է: Մենք պետք է ձեզ հետ միասին ֆիքսենք, որ այն իրավիճակը, որը տիրել է աշխարհում եւ մեր երկրում, թույլ չի տվել նախկին կառավարիչներին հաջորդ աճերի համար ներուժի բազան ստեղծելը: Եթե մենք 18 թվականին ինչ որ նախատեսում ենք՝ անենք (բիզնես միջավայրի փոփոխություն, մեր տեղական ներդրողների մոտ օպտիմիզմի եւ ակտիվության աշխուժացում, որը կգրավի արտաքին ներդրողներին), ապա մենք շատ լավ... հնարավորինս լավ բազա կստեղծենք 2019 թվականի համար»,- ասաց ՀՀ վարչապետը:

Տպել
8641 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են