Երևան
12 °C
Հայաստանի նախկին Պնախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի եւ գործող Պնախարար Վիգեն Սարգսյանի հեռակա «պատերազմի» մասին armtimes.com-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
- Պարոն Շարմազանով, վերջին օրերին Facebook սոցիալական ցանցում Հայաստանի նախկին Պնախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ակտիվ գրառումներ է կատարում: Մեկ անանուն մատնանշում է մի բարձրաստիճան պաշտոնյայի, ով ժամանակին հոր շրջապատի օգնությամբ խուսափել է բանակից, մեկ ասույթների շարք է թողարկում...Ի՞նչ եք կարծում, ու՞մ մասին է գրում Ռուզաննա Խաչատրյանը: Հասարակական կարծիք կա, որ այն գործող Պնախարար Վիգեն Սարգսյանի մասին է:
- Նախ՝ ես ֆեյսբուք եւ այլ սոցիալական ցանցում չկամ, իսկ երկրորդը՝ մի հատ լավ դասախոս ունեի, Աստված հոգին լուսավորի, ուսանողներին ասում էր՝ ուղեղդ ափսոս է, որպեսզի անպետք ինֆորմացիայով լցնես, այն աղբաման չէ, որ ամեն ինչ լցնենք: Ես էլ հիմա իմ ուսանողներին եմ տալիս այս խորհուրդը: Ես ժամանակ չունեմ նման նյութեր կարդալու եւ դրանք մեկնաբանելու համար: Ես Ազգային ժողովի նախագահի տեղակալ եմ, ինձ լուրջ հարցեր տվեք: Բյուջեի նախագիծ կա, ընդդիմություն-իշխանություն կա, Ղարաբաղի հարց կա...Ճիշտն ասած, ոչ էլ կարդացել եմ ձեր կողմից նշած տիկնոջ գրառումը:
- Ճանաչո՞ւմ եք Ռուզաննա Խաչատրյանին:
- Այնքանով, որ նախկին նախարար պարոն Օհանյանի կինն է:
- Ինչպե՞ս կբնութագրեք նրան: Առիթ ունեցե՞լ եք հետը շփվելու:
- Առիթ ունենալ ի՞նչ է նշանակում: Պարտավո՞ր եմ ես բոլոր պաշտոնյաների կանանց ճանաչել: Ճանաչում են այնքանով, որ իմ գործընկերոջ կինն է: Ես իմ բոլոր գործընկերների կանանց պարտավոր չեմ ճանաչելու: Ես այն գործիչը չեմ, որ պետք է կենցաղային զրույցներ անեմ:
- Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Ռուզաննա Խաչատրյանի գրառումները հաջորդեցին նրան, երբ Վիգեն Սարգսյանն Ազգային ժողովում ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանափակվում է նաեւ տարկետման իրավունքը: Կապ չե՞ք տեսնում:
- Ես իմ կարծիքն արդեն ասել եմ այդ օրենքի վերաբերյալ: Ընդդիմադիր իմ գործընկերներն ասել են, պաշտպանության նախարարն ասել է: Ես այդ հարցի շուրջ սպառիչ խոսել եմ:
- Խոսքն այն մասին է, որ այդ գրառումը հաջորդեց օրենքի նախագծին:
- Հայաստանում 3 միլիոն մարդ է ապրում եւ կարող են նրանք օրվա մեջ 20 անգամ գրառում կատարել: Չեմ կարծում, որ ԱԺ փոխնախագահը պետք է նստի եւ 3 միլիոնի գրառումներին պատասխանի:
- Պարոն Շարմազանով, երեկ հայտի դարձավ, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գլխավոր զինկոմին գրություն է ուղարկել, խնդրել պաշտոնապես ներկայացնել, թե Վիգեն Սարգսյանը ի՞նչ հիմքերով է տարկետում ստացել:
- Ես Հայաստանի գլխավոր զինկոմը չեմ, որ կարողանամ պարոն Փաշինյանի հարցին պատասխանեմ, ում որ դիմել է՝ նա էլ կպատասխանի: Վիգեն Սարգսյանն իմ ընկերն է, իմ գաղափարական ընկերն է, ինչպես ամբիոնից եմ ասել՝ ես սատարում եմ նրա «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը:
- Իսկ որպես ՀՀԿ-ի խոսնակ ի՞նչ կարծիք ունեք նրա լրագրողների հանդեպ ունեցած վերաբերումքի մասին:
- Ի՞նչ է եղել, նա շատ բարեկիրթ շփվում է:
- Աժ-ում անտակտ անվանեց:
- Դե, եթե մարդիկ անտակտ են.. դե այնպես չէ, որ լրագրողներն էլ առավոտից իրիկուն իշխանություններին գովաբանելով ման են գալիս: Նրանց հոդվածները կոռեկտության սահմաններու՞մ են:
- Ասացիք՝ դե, եթե մարդիկ անտակտ են...այսինքն՝ համամի՞տ եք Վիգեն Սարգսյանի հետ:
-Ես չգիտեմ նա ինչ է նկատի ունեցել, բայց այս կյանքում հրեշտակներ չկան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT