Երևան
12 °C
Երկրի քաղաքական, հասարակական կյանքի համար խիստ կարեւոր տեղեկատվություն «դուրս պրծավ» վերջերս, որը, սակայն, անհրաժեշտ մեկնաբանություն ու պարզաբանում չստացավ: Մամուլը գրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի միջեւ ձեռք է բերվել «պատմական» համաձայնություն, որ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո կլինի վարչապետ, իսկ Կարեն Կարապետյանը ստիպված է բավարարվել միայն փոխվարչապետի պաշտոնով: Այս լուրը վարչապետի ու նախագահի կողմից արժանացավ զրո արձագանքի, այնինչ մեկնաբանելը անհրաժեշտ էր, նույնիսկ պարտադիր էր:
2016 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ ՀՀԿ «դրայվ-թիմ»-ի դեմքը հենց Կարեն Կարապետյանն էր, ու հստակ նշվում էր՝ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է: Այսինքն՝ երբ այդ թիմը ստացավ քաղաքական մեծամասնություն, տրամաբանորեն պարզ էր, որ հենց Կարեն Կարապետյանը պետք է 2018 թվականից հետո լիներ վարչապետ: Կարապետյանն ինքն էլ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ վերահաստատեց վարչապետի պաշտոնում պաշտոնավարելու իր ցանկության մասին, ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը մեկ տարվա համար չէր համաձայնի գալ եւ վարչապետ նշանակվել Հայաստանում:
Բացի դա՝ երբ 2015 թվականին՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելուց առաջ, երբ Սերժ Սարգսյանին էր ներկայացվում փոփոխությունների հայեցակարգը, Սերժ Սարգսյանը հստակ հայտարարեց, թե որ դեպքում ինքը ինչ պաշտոնի չի հավակնի: Ըստ այդմ, խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում ինքը չպետք է լիներ վարչապետ կամ ԱԺ նախագահ:
Ու հիմա հանկարծ կասկածի տակ է դրվում այդ ամենը՝ թեկուզ եւ լուրերի, լրատվական «սպրդումների» կամ թեկուզ իշխանական գործիչների բնորոշած՝ «բամբասանքների» մակարդակով: Ու նման պարագայում առաջինը, որ պետք է անեին առնվազն վարչապետի ու նախագահի մամլո խոսնակները, եթե չասենք հենց վարչապետն ու նախագահը, այդ լուրերի հերքումը կամ հաստատումը պիտի լիներ: Որովհետեւ եթե նման համաձայնություն եղել է, դա նշանակում է, որ ՀՀԿ-ն՝ խորհրդարանական ընտրություններում Կարեն Կարապետյանին, որպես իրենց վարչապետի թեկնածու ներկայացնելիս, խաբել է բոլորին: Նշանակում է, որ Սերժ Սարգսյանը, որ հայեցակարգը ներկայացնելիս նշում էր, թե սահմանադրական փոփոխություններից հետո չի հավակնում երկրի գլխավոր քաղաքական պաշտոնին, ուրեմն անկեղծ չէր: Իսկ լռությունը այլ ցուցիչ է, որն ավելի շատ է հաստատում նման լուրի իրականությունը:
Իսկ նման իրողությունն անհետեւանք կամ անարձագանք չի կարող մնալ: Առնվազն քաղաքական ուժերը պետք է անգամ նման կարգի խոսակցություններին արձագանքեն, որպեսզի եթե այդ իրավիճակն իրենց «սրտով» է, իրենց դրական վերաբերմունքով խթանեն դրա կայացմանը, իսկ եթե դեմ են նման իրողությանը, ապա գոնե հնարավորինս կանխեն: Իսկ մեր քաղաքական, համենայն դեպս՝ խրհրդարանական ուժերը լռում են: Քաղաքական ուժերն էլ զերծ մնացին այս տեղեկատվությունը մեկնաբանելուց:
Armtimes.com-ի հարցերին, թե ինչպես են վերաբերում այս լուրերին, ու եթե նման բան լինի՝ իրականում Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, Կարեն Կարապետյանն էլ՝ փոխվարչապետ, դա իրենց համար ընդունելի կլինի՞, թե՞ ոչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեցին գրեթե նույն կերպ՝ երբ որ ժամանակը գա, այսինքն՝ երբ որ քննարկվի, թե ով պետք է լինի ՀՀ վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո, կանդրադառնան այդ հարցին: Իսկ մինչ այդ նրանք չեն մեկնաբանում նման լուրերը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ, որը հոկտեմբերի 25-ին համապատասխան հարց ուղղեց հարցուպատասխանից բացակայող Կարեն կարապետյանի «ուրվականին», նշեց, որ կառավարություն-ԱԺ հաջորդ հարցուպատասխանի ժամանակ նորից կկրկնի իր հնչեցրած հարցը, ու վարչապետի պատասխանից հետո՝ այդ պատասխանից ելնելով, արդեն իր դիրքորոշումը կհայտնի:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այնուամենայնիվ ասաց.
«ժամանակը կգա՝ ՀՀԿ-ն կքննարկի այս հարցը: Դեռ չի քննարկվել այս հարցը, բայց մի բան իմացեք, որ մեր կուսակցության առաջնորդը եղել եւ մնալու է Սերժ Սարգսյանը, եւ մեր քաղաքական թիմի առաջնորդը ինքն է, եւ ինքն էլ լիենլու է: Այդ թվում՝ նաեւ Կարեն Կարապետյանի կուսակցական առաջնորդը»,- պատասխանեց Էդուարդ Շարմազանովը:
Շատ պատգամավորներ անձնական զրույցներում ակնարկում են, թե ամեն դեպքում ՀՀԿ-ն ստացել է քաղաքական մեծամասնություն, ու ինքնուրույն է որոշելու, թե ով կլինի երկրի վարչապետը հաջորդ տարվա ապրիլից հետո: Ասել է թե՝ իրենք այս հարցում ոչինչ չեն կարող փոխել, եւ ՀՀԿ-ն ինչ էլ որոշի, պետք է համաձայնվեն, այս առումով իրենց համար տարբերություն չկա: Բայց իրականում տարբերություն պետք է լինի այնպես, ինչպես որ կա տարբերություն, երբ բարձրագույն ղեկավարը հանգիստ թողնում է իր պաշտոնը՝ տեղը զիջելով նոր դեմքերի, կամ հակառակը՝ ամեն կերպ կառչում է պաշտոնից, իրենից բացի ոչ ոքի չի թողնում թեկուզ ֆորմալ ձեւով մոտ գնալ երկրի գլխավոր պաշտոնին ու տարբեր սխեմաներով դառնում է «անփոխարինելի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT