Ռուսաստանը բացում է իր շուկան թուրքական լոլիկի առաջ. ի՞նչ է սպասվում մեր ջերմոցատերերին

 

Ռուսաստանը կբացի իր շուկան թուրքական լոլիկների առաջ: Արդեն նոյեմբերի 1-ից թուրքական 4 ընկերություններ իրավունք կունենան արտահանել իրենց արտադրանքը ՌԴ:

ՌԴ կառավարության համապատասխան որոշումը՝ թիվ 1302, արդեն հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքէջում: Առայժմ խոսքը սահմանափակ ծավալների մասին է: Ներմուծման թույլատրելի սահմանը որոշում է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը եւ ըստ նախնական տվյալների՝ այս տարի թույլատրվելու է ներկրել միայն 50 հազար տոննա:

Այս տեղեկատվությունը ուղղակիորեն շոշափում է Հայաստանի շահերը: Խնդիրն այն է որ 2015 թ. աշնանը, երբ թուրքական զինուժը խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը, ՌԴ-ն պատժամիջոցներ սկսեց կիրառել Թուրքիայի դեմ, եւ մասնավորապես արգելեց թուրքական լոլիկների ներմուծումը: Դա լավ հնարավորություն էր հայկական ջերմոցատերերի համար գրավել Ռուսաստանի «լոլիկի շուկան»:

Մինչ այդ ռուսական շուկան անտարբեր էր հայկական լոլիկների նկատմամբ: Ամբողջ 2015 թ. ընթացքում Հայաստանից ՌԴ արտահանվել էր ընդամենը 1130 տոննա լոլիկ: 2016 թվականին, երբ Թուրքիայի դեմ պատժամիջոցները արդեն ուժի մեջ էին, ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ-ից ՌԴ արտահանվեց մոտ 36 000 տոննա:

Սա, իհարկե, բոլորովին չի արտացոլում իրական պատկերը: Պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ջերմոցային տնտեսությունների հնարավորությունները թույլ չէին տալիս այդքան լոլիկ արտադրել: Ու բոլորի համար ակնհայտ էր, որ այդ ծավալների մեծագույն մասը  նույն թուրքական լոլիկն է, որը հայկականի անվան տակ, հայկական փաստաթղթերով վերաարտահանվում է Ռուսաստան:

Թերեւս հենց դա է պատճառը, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից լոլիկի արտահանումը դեպի ՌԴ կտրուկ նվազեց անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 30 հազար տոննայից հասնելով 18 հազարի: Այստեղ կա մի քանի տարբերակ: Հնարավոր է, որ ՌԴ համապատասխան ծառայությունները կանխել են թուրքական լոլիկի որոշ ծավալների վերաարտահանումը Հայաստանից: Մյուս տարբերակն այն է, որ թուրք արտադրողները գտել են վերաարտահանման ավելի ձեռնտու «խողովակներ»: Ասենք՝ Ադրբեջանի միջոցով: ՌԴ հրապարակած պաշտոնական տվյալներով մինչեւ պատժամիջոցները՝ 2015 թ. Ադրբեջանից ՌԴ արտահանվել էր  65 հազար տոննա լոլիկ, իսկ 2016-ին՝ պատժամիջոցների կիրառումից հետո, այդ ծավալը հասել էր 98 հազար տոննայի: Ի դեպ, Ռուսաստան արտահանվող լոլիկի ծավալով Ադրբեջանը 2016 թ. զբաղեցնում էր երկրորդ տեղը Մարոկկոյից հետո: Ադրբեջանից Ռուսաստան ավելի շատ է լոլիկ արտահանվել, քան Չինաստանից: Այսպիսի կտրուկ աճը հուշում է, որ Ադրբեջանը նույնպես «նստած է» եղել թուրքական լոլիկների վերաարտահանման վրա:

 Այլ կերպ ասած, Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտոնական վիճակագրական տվյալներով հնարավոր չէ պարզել իրական պատկերը: Հայտնի չէ, թե անցած տարի ՀՀ-ից ՌԴ արտահանված 36 հազար տոննա լոլիկի որ մասն է իրական հայկական արտադրությունը եւ որ մասը՝ թուրքականի վերաարտահանումը: Առանց այս տվյալները հստակ ու ճշգրիտ իմանալու հնարավոր չէ որեւէ տնտեսական հաշվարկ կատարել, թե Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանումը ինչ ապագա ունի:

Պետք է նկատել, որ թուրքական լոլիկների դեմ պատժամիջոցներ կիրառելուց հետո Ռուսաստանում կտրուկ աճել է լոլիկի արտադրությունը ջերմոցներում, եւ ջերմոցների քանակը կտրուկ աճել է:

2012 թ. ՌԴ-ում ջերմոցային լոլիկների արտադրությունը եղել է ընդամենը 168 հազար տոննա, իսկ 2016-ին՝ արդեն 620 հազար տոննա: Եթե 2014 թ. Ռուսաստան է ներկրվել մոտ 820 հազար տոննա ջերմոցային լոլիկ, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 4.6 հազար տոննա: Աճել է նաեւ գինը: Ըստ ռուսական աղբյուրների, թուրքական լոլիկների մեկ կգ գինը մինչեւ պատժամիջոցները կազմել է 96 ցենտ: Պատժամիջոցներից հետո, լոլիկի մեկ կգ գինը արդեն եղել է 1.2-1.4 դոլար:

Առաջին հայացքից կարծես թե ռուսական շուկան մեր լոլիկների համար հեռանկարային է: Գինը բարձր է, թուրքական լոլիկների ներմուծումը թույլատրվել է, բայց ծավալը սահմանափակ է եւ այլն: Բայց դա՝ միայն առաջին հայացքից:

Իրականում ՌԴ-ն ամեն ինչ անում է իր սեփական արտադրությունը մեծացնելու համար: Նախ ՌԴ կառավարությունը ստեղծել է մեխանիզմներ, որոնցով փոխհատուցում է ջերմոցների կառուցման ծախսերի մի մասը: Իսկ ամենակարեւորը, որը ուղղակիորեն հարվածում է մեր շահերին,  գազի գինն է: Հայաստանցի ջերմոցատերերի համար գազի սակագինը նվազեցվեց մոտ 30 տոկոսով եւ հիմա ջերմոցի տաքացման համար ծախսվող գազի մեկ խորանարդ մետրը 103 դրամ է: Սա, իհարկե, լավ է: Սակայն ռուս ջերմոցատերերը մեկ խմ գազի դիմաց վճարում են 40 դրամից պակաս: Մոտավորապես այդքան վճարում են նաեւ ադրբեջանցի ջերմոցատերերը: Իսկ ջերմոցների ամենածանր ծախսը հենց գազի գումարն է:

Իսկ դա նշանակում է, որ միայն գազի գնի պատճառով մեր ջերմոցներում արտադրված լոլիկները ի սկզբանե ունենալու են ավելի բարձր ինքնարժեք, քան ռուսական ջերմոցներում արտադրված լոլիկները: Բայց մյուս կողմից, ռուսական կառավարությունը չի կարող հավերժ սուբսիդավորել ու դոտացիաներ տալ այդ ոլորտին: Վաղ թե ուշ այդ անհավասարությունը մեղմվելու է, եւ մրցակցության մեջ հաղթելու են նրանք, ովքեր կիրառում են ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ եւ ավելի լավ են կառավարում իրենց բիզնեսը: Սա ոչ միայն ջերմոցների, այլեւ տնտեսության բոլոր ոլորտներում հաղթելու մեր միակ տարբերակն է:

Տպել
7957 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց