Երևան
12 °C
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Նիստը սկսվելուն պես դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը կրկին նախազգուշացումներ տվեց Սեֆիլյանին եւ մյուս ամբաստանյալներին՝ հայտարարելով, որ եթե շարունակեն ոտքի չկանգնել եւ անհարգալից վերաբերվել դատարանին, կհեռացվեն նիստերի դահլիճից:
Նիստերի դահլիճ ի սկզբանե բերվեցին բոլոր ամբաստանյալները, բացի՝ Գեւորգ Սաֆարյանից, որ նախորդ նիստերում ոտքի չկանգնելու եւ տեղից խոսելու համար որոշակի ժամանակահատվածով հեռացված էր նիստերի դահլիճից: Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանն այսօր միջնորդեց նիստերի դահլիճ բերել իր պաշտպանյալին, ինչը դատարանը բավարարեց: Սաֆարյանը ծափահարությունների ներքո մտավ նիստերի դահլիճ:
Նախորդ նիստում դատարանը որոշել էր Սեֆիլյանի համար հանրային պաշտպան ներգրավել: Հիշեցնենք, որ այդ օրը Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը եւ եւս մի քանի պաշտպաններ լքեցին նիստերի դահլիճը գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի «պատճառով»: Այդ օրը Պողոսյանը դեռ գտնվում էր հացադուլի մեջ, առողջական վատ վիճակում: Պաշտպանական կողմը նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց, որը մի քանի անգամ մերժվեց: Դատարանի որոշումը զայրացրեց պաշտպաններին եւ նրանք լքեցին նիստերի դահլիճը:
Այսօր կրկին դատարան էր ներկայացել Հանրային պաշտպանի գրասենյակի պաշտպան Մարինե Թովմասյանը: Սակայն դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը եւս ներկայացել էր, որոշեց Մարինե Թովմասյանին չներգրավել: Միաժամանակ, Տաթեւիկ Գրիգորյանը նախազգուշացրեց՝ եթե Տիգրան Հայրապետյանը շարունակի չարաշահել իր իրավունքները, ապա Սեֆիլյանը կզրկվի իր ցանկությամբ պաշտպան ունենալու իրավունքից: Տիգրան Հայրապետյանն առարկեց՝ ասելով, որ ամբաստանյալը ցանկացած պահի կարող է իր ցանկությամբ պաշտպան ունենալ: Այնուհետեւ հրապարակվեց վկա Երեմ Խոնդկարյանի նախաքննական ցուցմունքը:
Վկան աշխատել է «Հիմնադիր խորհրդարանում», համակարգչային ծառայություններ է մատուցել: Նա իր ցուցմունքում նշել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու կոչեր չեն հնչել: Վկան նշել է, որ ՀԽ-ից ճանաչել է Ժիրայր Սեֆիլյանին, Պավել Մանուկյանին, Գարեգին Չուգասզյանին, Կարո Եղնուկյանին, Ալեք Ենիգոմշյանին: Սեֆիլյանի հետ մշտապես գործնական հարաբերությունների մեջ է եղել, նրանց քաղաքական ծրագրերով չի հետաքրքրվել, հավաքներին էլ չի մասնակցել։
Վկայի ցուցմունքի հրապարակումից հետո Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ վկայի այս ցուցմունքը ոչ թե հաստատում է մեղադրանքը, այլ ընդհակառակը՝ հերքում: Պաշտպանը նկատեց, որ չկա հիշատակություն այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանը զանգվածային անկարգություններ է նախապատրաստել:
Այնուհետեւ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննել այն 11 անձանց, ովքեր նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել: Մասնավորապես, պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել Արման Սահակյանին, Վարդան Բալյանին, Սեւակ Խաչատրյանին, Արմեն Լամբարյանին, որը «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալներից է, Ժորժիկ Իսարյանին, Շահեն Պողոսյանին, Գոհարիկ Արշակյանին, Հրաչիկ Միրզոյանին, Ավետիք Հակոբյանին: Արայիկ Պապիկյանը գտնում է, որ նրանք կարող են ցուցմունքներ տալ ամբաստանյալների օգտին:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության առնչությամբ ասաց, որ այն ժամանակին չէ արված եւ դրան կարելի է անդրադառնալ դատաքննության ավարտին, երբ հետազոտված լինեն գործով առկա ապացույցները, ուստի խնդրեց դատարանին հետաձգել միջնորդության քննարկումը:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը եւս գտավ, որ ապացույցները դեռ հետազոտված չեն, ուստի միջնորդությունը քննությունը հետաձգվում է:
Սույն քրեական գործով 14 վկաներից 13-ն արդեն հարցաքննվել են։ Վերջին վկան գտնվում է Քարվաճառում՝ ծառայության մեջ է: Դատավորն ասաց, որ նրան դատարանը կանդրադառնա հետագա դատական նիստերից մեկի ժամանակ, եւ առաջարկեց փոխել ապացույցների հետազոտման կարգը:
Սեֆիլյանի, Սաֆարյանի եւ Պողոսյանի պաշտպանները, սակայն, միջնորդեցին հարցաքննված վկաներին կրկին կանչել դատարան։ Փաստաբանները պնդում էին, թե դատական նիստերից տեւական ժամանակ հեռացված իրենց պաշտպանյալները հնարավորություն չեն ունեցել վկաներին հարցեր տալ։ Մինչդեռ դատավոր Գրիգորյանը հայտարարեց, թե նրանք հեռացվել են օրենքը չհարգելու, դիտավորյալ գործողությունների պատճառով:
Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հանդես եկավ հայտարարությամբ: Մասնավորապես, նա խնդրեց բացահայտել 300 հոգանոց զինված խմբին, որոնք, ըստ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, պետք է հեղաշրջում անեին դեռեւս 2015թ ապրիլի 24-ին:
«300 զինված խմբեր, անձինք, որոնք այս պահին շրջում են ՀՀ-ում եւ իրենք չեն բացահայտվել, ովքե՞ր են: Հարգելի դատարան, ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ 300 հոգի զինված, ցանկացած ժամանակ կարող են հեղաշրջում, հեղափոխություն անել, իսկ դատախազությունը հանգիստ նստած է դատարանում: Գլխավոր դատախազը հանգիստ շարունակում է պաշտոնավարել, իրավական մարմինների եւ քննչական մարմինների պետերը հանգիստ պաշտոնավարում են այն պարագայում, երբ Սեֆիլյանին մեղադրում են 300 հոգանոց խմբերի, ենթախմբերի հրամանատար լինելու հանգամանքով: Խնդրում եմ բացահայտեք այդ անձանց, եթե չեք կարողանում բացահայտել, հրաժարական տվեք»,- այսօր դատարանում հայտարարեց Տիգրան Հայրապետյանը: Նրա հայտարարությունից հետո դահլիճում ներկա գտնվողները սկսեցին ծափահարել: Ապա նա հայտարարեց, որ Ժիրայր Սեֆիլյանը եւ «Հիմնադիր խորհրդարանի» այն անդամները, ում այս մեղադրանքը առաջադրված է, քաղբանտարկյալներ են:
Դատարանը, այնուամենայնիվ, որոշեց փոխել ապացույցների հետազոտման կարգը եւ հետազոտել գործում եղած ապացույցները: Մինչ դրանք հրապարակելը, դատարանը վերացրեց տեսանկարահանման արգելքը:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 3-ին ժամը 11:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT