Իմ ընտանիքը պատվաստված է. «ֆեյսբուք» սոցիալական ցանցում բժիշկը ֆլեշմոբ է սկսել

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վերջին օրերին մի ֆլեշմոբ է սկսվել, որին մասնակցող օգտատերերն իրենց գլխավոր նկարներն առնում են «Իմ ընտանիքը պատվաստված է» գրությամբ շրջանակի մեջ:

Նախաձեռնության հեղինակը բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանն է: Նրան արդեն իսկ միացել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ բուժաշխատողներ, առողջապահության նախարարության աշխատակիցներ:

Մեզ հետ զրույցում, անդրադառնալով ձեռնարկած ֆլեշմոբի նպատակներին, Արսեն Թորոսյանն ասաց. «Ես, լինելով երեխաների առողջության պաշտպանության ջատագով ու հասկանալով այդ գործում պատվաստումների անփոխարինելի դերը, որոշեցի տեսանելի դարձնել նաեւ այն մարդկանց, որոնք ինձ պես են մտածում, որովհետեւ մենք շատ հաճախ, մանավանդ՝ վերջին ժամանակներս, կարդում ու լսում ենք կարծիքներ, թե իբր պատվաստումը սխալ է, սպանում է, երեխաների մոտ աուտիզմ է առաջացնում, հանգեցնում հաշմանդամության, կանանց դարձնում չբեր: Այդ պնդումները պարզապես սուտ են, որովհետեւ ոչ մի հետազոտություն դա չի ապացուցել: Ու ես ցանկացա, որ այդ չհիմնավորված տեղեկությունների ֆոնին լսելի ու տեսանելի դարձնենք իրականությունը, որ մենք պատվաստել ենք մեր երեխաներին, որպեսզի պաշտպանենք նրանց ու այդպիսով պաշտպանենք նաեւ ամբողջ ազգաբնակչությանը: Ու կոչ արեցի իմ ընկերներին փոխել ֆեյսբուքի իրենց պրոֆիլը այդ նպատակով»:

Նկատենք, որ ֆլեշմոբի մասնակիցների ֆեյսբույքյան գլխավոր նկարների վերոնշյալ գրառումն անգլերեն է: Արսեն Թորոսյանը պարզաբանեց, որ դա տեխնիկակական պատճառ ունի: Նշեց, որ շրջանակն ընտրել է Ֆեյսբուքի առաջարկած տարբերակներից եւ ինքը դա սարքել չէր կարող:

«Դա Ֆեյսբուքի ծրագրավորողներն են սարքում, փնտրեցի՝ ինչ հարմար շրջանակներ կան պատվաստումների վերաբերյալ ու գտա «Իմ ընտանիքը պատվաստված է շրջանակը»,- մանրամասնեց իմունիզացիայի ջատագով բժիշկը:

Տպել
8226 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել