Երևան
12 °C
Այսօր հոկտեմբերի 27-ն է: Հայաստանի երրորդ հանրապետության պատմության արյունալի էջերից մեկը գրվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ զինված անձինք գրոհեցին նիստերի դահլիճը, գնդակահարեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին։ Սպանդին զոհ դարձան նաեւ Ազգային ժողովի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը: Արդեն 18 տարի ոճրագործության կատարողները բանտում են, ոմանք մահացել են, մյուսներն, ասում են, հոգեկան խանգարում են ստացել:
Հայաստանի քաղաքացիների համար, սակայն, հոկտեմբերի 27-ի էջը այդպես էլ չի փակվել, որովհետեւ ոճրագործության կազմակերպիչները մինչ օրս բացահայտված չեն։ Երեկ Երեւանի փողոցներում բնակիչների շրջանում ՀԺ-ի թղթակցի անցկացրած հարցման ժամանակ մի քանի անգամ, որպես Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչ, հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը։ Այս տարիների ընթացքում բազմիցս խոսվել է նաեւ այն մասին, որ արյունալի այդ իրադարձությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանի Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանը։ Սարգսյանը, ըստ այդմ, ի պաշտոնե էր պարտավոր կանխել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։ Եվ այն հանգամանքը, որ դա չի կանխվել, մեղմ ասած, բազմաթիվ հարցեր է հարուցում, հատկապես որ, ըստ քրեական գործի նյութերի, այդ ժամանակ ԱԱԾ գործակալները զեկուցագրեր են գրել, որ Նաիրի Հունանյանը տարբեր տեղեր նստում եւ հայտարարում է, որ պատրաստվում է Վազգեն Սարգսյանին սպանել։
Վազգեն Սարգսյանի կյանքի համար սպառնալիք հանդիսացող հայտարարությունները, փաստորեն, հիմք չէին, որպեսզի դրանց հեղինակի նկատմամբ հատուկ հսկողություն սահմանվեր՝ գաղտնալսումներ, խուզարկություններ եւ այլն։ Եթե այս բոլոր միջոցառումները պատշաճ եւ պրոֆեսիոնալ կերպով իրականացվեին, Հոկտեմբերի 27 չէր կարող լինել, Նաիրի Հունանյանն ու նրա խումբն էլ կդատվեին, ասենք Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։
Հայաստանում վերջին տարիներին հաճախ են նման մեղադրանքով տարբեր խմբեր բացահայտվում եւ վնասազերծվում։ Ընդ որում, բոլորի դեպքում պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես հայտարարվում է, որ տվյալ խմբի ձեռք բերած ռազմամթերքը նախատեսված էր պետական որեւէ կառույցի կամ անձի դեմ օգտագործելու համար։ Այսինքն, ճիշտ այն, ինչ տեղի է ունեցել Հոկտեմբերի 27-ին։
2015-ի նոյեմբերին, օրինակ, Նորք-Մարաշում մեծ շուքով վնասազերծվեց զինված խումբ, որի անդամների դատավարությունը մինչ օրս շարունակվում է։ Ըստ մեղադրանքի՝ այս խումբը պլանավորել էր զինված հարձակումներ գործել մի շարք պետական մարմինների՝ Հայաստանի նախագահի նստավայրի, Ազգային ժողովի եւ Հանրային հեռուստաընկերության վրա: ԱԱԾ-ին հայտնի էր դարձել նաեւ, որ խումբը քննարկել է խոցել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը։ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչը այս առիթով ասուլիսի ժամանակ շատ հպարտ ասում էր, որ ԱԱԾ աշխատակիցների անձնուրաց աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել խումբը։
ԱԱԾ-ն ոչ պակաս անձնուրաց աշխատեց նաեւ 2016-ի հուլիսին, երբ Սասնա ծռերը գրավեցին Ոստիկանության ՊՊԾ գունդը եւ նպատակ ունեին այնտեղի զենք- զինամթերքով զինվելով՝ երկիրն ազատագրել անօրեն իշխանություններից։ ՊՊԾ գնդի տարածքից այդպես էլ զենք դուրս չեկավ, որեւէ պետական կառույց չգրավվեց, որեւէ իշխանավորի եւ, առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանի գլխից, մազ չպակասեց։
ԱԱԾ-ն անգամ Վրաստանից Հայաստան եկած «Իգլայի» խողովակը գարաժներից մեկում գտավ, մինչեւ որ այդ զենքը կկրակեր որեւէ թռչող օբյեկտի, օրինակ՝ Սերժ Սարգսյանի ինքնաթիռի ուղղությամբ։
Վերջին տարիներին, համենայնդեպս՝ պաշտոնական մատուցմամբ, առնվազն երեք «Հոկտեմբերի 27» է կանխվել Հայաստանում։ Ու ստացվում է, որ երբ վտանգի տակ է եղել Սերժ Սարգսյանի կյանքն ու առողջությունը, ԱԱԾ-ն կարողացել է ճշգրիտ գործել, ժամանակին արձագանքել, բացահայտել եւ կանխել ոճրագործությունը։ Իսկ երբ վտանգված էր Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի եւ մյուսների կյանքը, Ազգային անվտանգությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պարզապես քնած էր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT