«Հիմա ես կարո՞ղ եմ իրեն ասել՝ աղջի Պետրոս». Կարո Եղնուկյանը՝ մեղադրող դատախազի մասին

26/10/2017 schedule17:53

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործով արտագնա դատական նիստը:

Այս մասով անցնում է 11 ամբաստանյալ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը, Աշոտ Պետրոսյանը Կարո Եղնուկյանը եւ այլք:

Այս նիստից առաջ եւս Արթուր Սողոմոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանին չթույլատրեցին մտնել նիստերի դահլիճ՝ կրկին պայուսակը չբացելու պատճառով: Շուշանյանն այսպիսով ստիպված եղավ պայուսակը թողնել իր ավտոմեքենայի մեջ, որպեսզի կարողանա մասնակցել նիստին:

Նշենք, որ դատավորի ներս մտնելիս ամբաստանյալները ոտքի չկանգնեցին, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանն այդ հանգամանքը ուշադրության չարժանացրեց: Այնինչ նման իրավիճակներում Գաբրիելյանը մշտապես նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառում իսկ կրկնվելու դեպքում՝ ժամերով հեռացնում էր նիստերի դահլիճից:

Նիստը սկսվելուն պես Մուշեղ Շուշանյանը դիմելով նախագահող դատավորին ասաց, որ դատական կարգադրիչների կողմից խոչընդոտվում է իր մասնագիտական գործունեությունը: «Ամեն անգամ ներկայանալով դատական նիստին, դատական կարգադրիչների կողմից ինձ խուզարկելու փորձ է կատարվում, իմ պայուսակը  բացելո,ւ մետաղական իրերը հեռացնելու անօրինական պահանջ է ներկայացվում, որը ես հրաժարվում եմ կատարել: Ամեն անգամ արձանագրություն է կազմվում, ամեն անգամ դատարանը այդ արձանագրության հիման վրա իմ նկատմամբ դատական սանկցիա է կիրառում: Հիմա այսօր եւս ինձ նման անօրինական պահանջ ներկայացվեց եւ հերթական անգամ հրաժարվեցի այդ պահանջը կատարել, նորից կազմվեց  արձանագրություն: Ես ստիպված պայուսակը, որի մեջ գտնվում են իմ աշխատանքային պարագաները, թողել եմ ավտոմեքենայիս մեջ եւ առանց պայուսակի եմ մտել նիստեր դահլիճ, առանց իմ աշխատանքային պարագաների»,- ասաց Շուշանյանը:

Ի պատասխան դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ դատարանի կողմից կայացված սանկցիաները բխում են օրենքի տառից: «Սանկցիաներ կիրառվել է ոչ միայն ձեր, այլ նաեւ այն անձանց նկատմամբ ովքեր անհարգալից վերաբերմունք են դրսեւորել դատարանի նկատմամբ: Ինչ վերաբերում է զննության եւ խուզարկությանը. արդեն 4 ամիս է նույն հարցի վրա կանգնած ենք: Դատական նիստերի կարգադրիչները իրենց գործառույթներն են կատարում, ես խնդրում եմ մի վիրավորվեք, դա ձեր անվտանգությունից է բխում: 4 ամիս գալիս ենք դատական նիստի՝ ամբողջ օրը կամ սանկիցա ենք կիրառում, կա՛մ բացարկի հարցեր ենք լուծում, կա՛մ լքում եք դատական նիստերի դահլիճը, գնում եք. 4 ամիս է ձեր պաշտպանյալները սպասում են, որ իրենց իրավաբանական օգնություն ցույց տաք»,- հայտարարեց դատավորը:

Այնուհետեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի եւ Արմեն Լամբարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին: Պապիկյանը մոտ կես ժամ հիմնավորեց իր միջնորդությունը: Նա ասաց, որ գործից մաս անջատելու որոշման մեջ դատարանը նշել է մասնավորապես հետեւյալը. «գործի դատական քննությունն արդեն ընթանում է շուրջ երեք ամիս, սակայն գործի  բազմածավալության եւ դատավարության մասնակիցների մեծաքանակության ինչպես նաեւ ամբաստանյալների եւ նրա պաշտպանների կողմից դատական նիստերն անհարկի ձգձգելու, քրեական գործը վարույթի բնականոն ընթացքը պարբերաբար խոչընդոտելու պատճառով գործի քննությունը գտնվում է դատական քննության ընդամենը նախապատրաստական փուլում»,- դատավորի որոշումից մեջբերում կատարեց Պապիկյանը, ապա հավելեց, որ սրանից կարելի է ենթադրել, որ դատական նիստերի ձգձգման մեղավորները ամբաստանյալներն եւ նրանց պաշտպաններն են: «Այսինքն դատավորը Գաբրիելյանը ամբաստանյալների եւ նրանց պաշտպաններին մեղադրում է անկարգապահ լինելու մեջ, կամ որ նույնն է այդ անձանց նկատմամբ ունի հստակ ընդգծված բացասական կարծիք: Որոշման ամբողջ տրամաբանությունը կայանում է  նրանում, որ դատավորը երեք ամիսների ընթացքում  իր համար բացառապես մեկ հանգամանք է պարզել, այն է՝ պաշտպանական կողմը անզուսպ է, չունի անհրաժեշտ կրթադաստիարակչական մակարդակ: Ցանկանում եմ հռետորական հարց ուղղել, հարգելի՛ դատարան, գործն անջատելու որոշումից հետո այդ նույն անձինք դարձյալ ձեր առջեւ են,  հիմա ի՞նչ  ձեր  որոշման միջոցով ավելացավ մեր մակարդակը, գուցե ավելի կարգապահ ենք դարձել»,- հայտարարեց պաշտպանը եւ շարունակեց. «Դատավոր Գաբրիելյանը ոչ թե ծավալ փոքրացրեց, այլ ավելացրեց եւս 46 հատոր գործ: Մենք արդեն չենք կարող խոսել գործի քննության ողջամիտ ժամկետի մասին, որը ամբաստանյալները կարող են միայն երազել»:

Արայիկ Պապիկյանի ինքնաբացարկի միջնորդությանը միացան նաեւ մյուս պաշտպանները: Դատարանը կես ժամ անց խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը:

Որոշման հրապարակումից հետո Արտուշ Գաբրիելյանը կողմերից հետաքրքրվեց թե մեղադրողներ Արամ Արամյանի եւ Արթուր Չախոյանի դեմ բացարկի միջնորդություն ունե՞ն, թե ոչ:  «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ճշտում կատարեց, թե դատախազ Պետրոս Պետրոսյանը չի մասնակցելո՞ւ այս գործին: Ի պատասխան Գաբրիելյանն ասաց, որ մասնակցելու է՝ հավելելով, որ Պետրոսյանը ի սկզբանե հսկողություն է իրականացրել սույն  գործի նկատմամբ: «Իսկ կարելի՞ է հիմա Պետրոս Պետրոսյանի նկատմամբ բացարկ հայտնել»,- դատավորից հետաքրքվեց Եղնուկյանը, ապա բացասական պատասխան ստանալուց հետո հայտարարեց. «Պետրոս Պետրոսյանը ամբաստանյալներին «արա»-ով է դիմում: Ես հիմա ուզում եմ իմանալ, կարո՞ղ եմ իրեն ասել՝ աղջի Պետրոս»: Նշենք, որ Պետրոս Պետրոսյանը պաշտպանում է նաեւ Ժիարյր Սեֆիլյանի եւ մյուսների գործով մեղադրանքը: Այդ գործով նիստերից մեկի ժամանակ, ըստ հրապարակումների՝ Պետրոսյանը ամբաստանյալ Ներսես Պողոսյանին «արա»-ով է դիմել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պահանջեց  միմյանց նկատմամբ հարգալից լինել:

Այնուհետեւ դատարանն անցավ Կարո Եղնուկյանի, Մանվել Աթոյանին, Խաչատուր Գիշյանի հեռախոսային խոսակցությունների եւ տեսակցությունների արգելքը վերացնելու միջնորդության քննարկամն: Լսելով դատավարության կողմերին դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ վերացրեց արգելքը:

Այնուհետեւ սկսվեց Կարո Եղնուկյանին կալանքից ազատ արձակելու հարցի քննությունը: Խափանման միջոցը փոխելու համար Եղնուկյանը 1 միլիոն դոլարի գույք առաջարկեց որպես գրավ: Նրա պաշտպանը հինգ կետով հիմնավորեց, որ Եղնուկյանին ազատությունից զրկելը անօրինական է, քանի որ նրա մեղքը հաստատող ապացույցներ չկան:

Նա նշեց, որ Կարո Եղնուկյանը 59 տարեկան է եւ ունի բարձրագույն կրթություն:

«Կարո Եղնուկյանի համար ստորագրությամբ երաշխավորել են Հայաստանում հայտնի շուրջ քառասուն անձինք, որոնց շարքում են Մարդու իրավունքների երկու նախկին պաշտպաններ, պատգամավորներ, անվանի մարդիկ: Որպես գրավ առաջարկվում է մեկ միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք»,-նշեց Տիգրան Հայրապետյանը:

 «Իմ անմեղության կանխավարկածի իրավունքը խախտված է արդեն 15 ամիս: Դուք ունեք առիթ, որ ուղղեք այքան ամսվա սխալը, չեք շտկի կմիանաք մյուս անարդար դատավորների ցանկին»,- դատավորին դիմեց Կարո Եղնուկյանը:

Դատարանը սակայն խորհրդակցական սենյակից վերադառնալով միջնորդությունը մերժեց. Եղնուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Որոշման հրապարակումից հետո Եղնուկյանն ասաց, որ ինքը հոգեբանական ճնշման է ենթարկվում, իրեն վատ է զգում եւ խնդրեց հետաձգել դատական նիստը: Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 2-ին ժամը 11:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6502 դիտում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ