Քիրքուքում 40 հայ ընտանիք կա, և նրանք ապահով են.հայ համայնքի ներկայացուցիչ

17/10/2017 schedule15:54

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից հետո Իրաքում ստեղծված աննախադեպ իրավիճակը շարունակում է մնալ լարված. Քիրքուքի գրավումից հետո հազարավոր բնակիչներ լքել են քաղաքը՝ շարժվելով դեպի Էրբիլ եւ Սուլեյմանիա:

Քիրքուքի Ազգային խորհրդի ատենապետ Մասիս Սարգսյանը հայտնել է, որ այս պահին քաղաքում խաղաղ է, եւ էլեկտրամատակարարումն էլ, որ ութ ժամից ավելի ընդհատվել էր, այժմ վերականգնվել է, գրում է haydzayn.am-ը: 

«Մենք, ճիշտն ասած, տանն ենք, այս ամբողջ ընթացքում տնից դուրս չենք եկել, բայց դե գիտենք, որ զորքը մտավ, եւ գրավեց քաղաքի կարեւոր մասերը՝ նավթի եւ ռազմական կարեւոր օբյեկտները»,- ասում է Սարգսյանը:

Այն հարցին, թե լուրերն են տարածվում, որ քրդերն առանց կռվելու հանձնվել են, իսկ ի՞նչ են խոսում այդ մասին քաղաքում, Մասիս Սարգսյանը պատասխանեց, որ լուրեր են պտտվում, որ ամեն ինչ համաձայնեցված է եղել կառավարական ուժերի հետ: Ըստ նրա, այդ է նաեւ պատճառը, որ գրավումը ոչ մի աղմուկ, իրարանցում չի առաջացրել Քիրքուքում, բնականոն կյանքը չի խաթարվել:

«Մտահոգություն այս պահին չունենք, շուկան հանդարտ է, կյանքը շարունակվում է, իհարկե, մարդիկ մի քիչ զգույշ են, բայց ընդհանուր առմամբ իրարանցում չկա»,- ասաց Մասիս Սարգասյանը: 

Ըստ նրա, քաղաքի բնակիչները քաղաքի ապագայով մտահոգ չեն նախ այն պատճառով, որ հարցը մեծ քաղաքականությանն է վերաբերվում եւ իրենք չէ, որ պետք է վճռեն Քիրքուքի ապագան: «Մենք շատ փոքր ենք, որ ինչ-որ բան որոշենք, անենք: Ոչինչ անել չենք կարող, կառավարությունների վճռելիք հարցն է: Մանավանդ հայերը շատ քիչ են, մենք փոքրիկ գաղութ ենք այստեղ»,-ասաց Մասիս Սարգսյանը` տեղեկացնելով, որ այս պահին Քիրքուքում մոտ 40 հայ ընտանիք կա: Քաղաքում հայերը հիմնականում արհեստավոր են, կան նաեւ նավթային ընկերությունում աշխատողներ:

Մասիս Սարգսյանն ասաց, այս դեպքերից հետո հայ ընտանիքներից ոչ մեկին չի տեսել, ոչ մեկի հետ չի խոսել, չգիտի մյուսների տրամադրությունների մասին, բայց վստահ է, որ նրանք էլ ընդհանուր առմամբ մտահոգություններ չունեն, զբաղված են իրենց առօրյա գործերով: 

Մասիս Սարգսյանը լավատես է իր ծննդավայր Քիրքուքի ապագայով, վստահ է, որ բոլոր հարցերը կլուծվեն, մարդիկ կշարունակեն իրենց բնականոն կյանքը:

Քիրքուքում գործում է «Սուրբ Մարիամ Աստվածածին» հայկական նորակառույց եկեղեցին, որի բացմանը երկու տարի առաջ ներկա է եղել Քիրքուքի նահանգապետը: Մասիս Սարգսյանը նշեց, որ Ազգային խորհուրդը զբաղվում է եկեղեցական եւ այլ հարցերով, նախկինում գործած հայկական դպրոցն էլ խորհրդի ենթակայության տակ էր: Հայ աշակերտների թվի նվազման հետ, ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, դպրոցն այսօր չի գործում: Քիրքուքի հայ աշակերտները հաճախում են քաղաքի քրիստոնեական արաբական դպրոցներ:

Երկուշաբթի իրաքյան ուժերը սկսել են Քիրքուքի վրա գրոհը: Քիրքուքը, որ Իրաքյան Քուրդիստանի ու Իրաքի միջեւ վիճելի տարածքներից մեկն է համարվում, բնակեցված է թուրքմեններով, արաբներով եւ քրդերով: Քաղաքը լքողները հիմնականում եղել են քրդերը: Իրաքյան բանակին հաջողվել է գրավել շրջանը՝ վերահսկողություն սահմանելով Քիրքուքի օդանավակայանի եւ կարեւոր նավթային օբյեկտների նկատմամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2870 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին