Երևան
12 °C
Հայաստանում շարունակվում են ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները: Ըստ պայմանական սցենարի՝ զորավարժությունների ժամանակ չեզոքացվել են ՀԱՊԿ անդամներից մեկի տարածքին մոտեցած ապօրինի զինված խմբավորումները:
Գործի են դրվել նաեւ «Миг-29» կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր, որոնց օժանդակությամբ հետ է մղվել Հայաստանի վրա 1,5 հազար «հրոսակախմբի» հարձակումը:
«Փոխգործակցություն-2017» զորավարժությանը, ընդհանուր առմամբ, ներգրավված է ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա: ՀՌՕ զորահրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը նշել է, որ «Ալագյազ» և «Բաղրամյան» զորավարժարաններում անցկացվող «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները ՀԱՊԿ-ի «Մարտական եղբայրություն-2017» զորավարժությունների փուլերից մեկն է։
«Մենք ականատես դարձանք ՀԱՊԿ անդամ-պետության ինքնիշխանության պաշտպանության հարցում բոլոր ստորաբաժանումների սերտ գործակցությանը։ Պայքարն ընթանում էր լեռնային պայմաններում` ապօրինի զինված խմբավորումների դեմ»,- ասել է Դվորնիկովը՝ հավելելով, որ ՀԱՊԿ երկրների ԶՈւ–երն առանձին-առանձին պատրաստ են խնդիրների կատարմանը, իսկ ահա «Փոխգործակցությունը» նման զորավարժությունների վրա է մշակվում։
Լրատվամիջոցների հետ զրուցել է նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Տիրան Խաչատրյանը, որի խոսքով՝ զորավարժությունների ընթացքում դրված բոլոր խնդիրները լուծվել են։ Թեպետ, ըստ նրա՝ այս պահին դժվար է խոսել վերջնական արդյունքների մասին, սակայն զորավարժություններն, ընդհանուր առմամբ, կարելի է «գնահատել լավ»: «Արդյունքները կամփոփվեն կրակային խոցումից հետո»,- ասել է Խաչատրյանը։
Զորավարժություններում պայմանական ապօրինի զինված խմբավորումների արգելափակման և ոչնչացման համար ներգրավվել էին ռուսական ռազմակայանի գումարտակի մարտավարական խումբը, Հայաստանի ՌՕՈՒ բանակային և գրոհային ավիացիայի, ռուսական ավիակայանի կործանիչները, ինչպես նաև համատեղ մանևրումների անդամ-պետությունների հատուկ ստորաբաժանումներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից։
ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը, ով այս օրերին ՀՀ-ում, հոկտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դաշինքի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների շրջանակներում բոլոր միջոցառումներն անցկացվում են մեկ սցենարով: Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքում անցկացվող զորավարժություններն ակտիվ փուլում են:
Զորավարժությունների հիմքում, նշում է Սիդորոը, ընկած է կովկասյան տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները: «Հայաստանում երկրորդ անգամ ենք նման ծավալի զորավարժություններ անցկացնում: Առաջինը եղել էր 2012 թ.-ին: Այդ ընթացքում շատ բան է փոխվել, ինչը հաշվի ենք առել ընթացիկ զորավարժությունները կազմակերպելիս»,- ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը՝ հավելելով, որ զորավարժությունների սցենարով իրականացվում է միջոցառումների ամբողջական համալիր` տարածաշարջանում իրավիճակի հնարավոր սրացումից մինչև կարգավորում:
Նա հայտարարել է, որ ներդրվել է Հավաքական ուժերի ղեկավարման նոր սխեմա, որն առաջին անգամ «աշխատեց հենց այս զորավարժությունների ընթացքում»: «Հավաքական ուժերը զորավարժությունների ժամանակ գործում են պայմանական հակառակորդի դեմ»,- ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը՝ միաժամանակ ընդունելով, որ զորավարժությունների ժամանակ թերություններ եւս նկատվել են:
«Զորավարժություններում թերություններ, իհարկե, կան, սակայն միևնույն ժամանակ, նա շեշտեց սպաների բարձր պրոֆեսիոնալիզմը, զորքերի մարտական պատրաստության բարձր մակարդակը», - եզրափակել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT