ՀՀ-ում Իրաքի դեսպանատան հայտարարությունը՝ Իրաքի Քուրդիստանի հանրաքվեի վերաբերյալ

10/10/2017 schedule17:05

«Իրաքյան կառավարությունը ջանասիրաբար փորձել է պահպանել Իրաքի ժողովրդի եւ տարածքի միասնականությունը մինչեւ վերջին պահը հույս ունենալով, որ Քուրդիստանի տարածքային կառավարությունը հետ կկանգնի իր միակողմանի սխալ քայլից, եւ ձեռնարկել է բոլոր միջոցները համոզելու ինքնավար մարզին հրաժարվելու հանրաքվեի անցկացումից, քանի որ այն կոպտորեն խախտում է Իրաքի սահմանադրությունը, որն իրենից ներկայացնում է սոցիալական պայմանագիր Իրաքի բոլոր էթնիկ տարրերի միջեւ, եւ որի օգտին քուրդ քաղաքացիները քվեարկել են իրենց ազատ կամքով՝ անգամ գերազանցելով իրաքյան մյուս նահանգներին, ինչպես օրինակ էրբիլի նահանգում քվեարկության տոկոսը հասել է 99,36%, Դոհուքի նահանգում՝ 99.13%-ի ե Սուլեյմանիյայի նահանգում՝ 98.96%-ի:

Քրդերի՝ մարգինալ լինելու պնդումներն անհիմն են, քանի որ նրանք իրական մասնակցություն ունեն դաշնային կառավարությունում եւ բարձր մակարդակի պաշտոններ են զբաղեցնում պետության ներսում, որոնցից, թերեւս, ամենանշանակալին հանրապետության նախագահի պաշտոնն է, ինչպես նաեւ պաշտոններ Դաշնային խորհրդարանում եւ նախարարական կաբինետում՝ որպես նախարարներ ե փոխնախարարներ եւ այլ հատուկ աստիճաններ բնակչության մեջ իրենց թվաքանակին համապատասխան: Հանրաքվեի քայլի հետ կապված անհամաձայնություններ կան անգամ քրդական ուժերի ներսում, քանի որ նրանք վախենում են Իրաքի Քուրդիստանում մեկ կուսակցության ձեռքում իշխանության կենտրոնացումից, ինչը պարզ էր այդ ուժերի կողմից արված հայտարարություններում:

Իսկ ինչ վերաբերում է Իրաքի նավթային հարստություններին, ապա Իրաքի հյուսիսում, ինչպես նաեւ Քուրդիստանի տարածքում գտնվող նավթահանքերը երկրի հարստության մի մասն են կազմում, եւ նավթի արտահանումը, արտաքին առեւտուրը, ներդրումներն ու բանկային գործարքները համարվում են դաշնային կառավարության իրավասությունը, որը լիակատար իրավունք ունի դրանք շահագործելու եւ դրանցից ստացվող եկամուտները պետբյուջե փոխանցելու համար, ինչպես նաեւ ելնելով պետականության սկզբունքից, Իրաքի դաշնային կառավարությունը ամբողջովին իրավասու է վերահսկելու Իրաքյան Քուրդիստանի օդանավակայանները, ենթարկելու բոլոր սահմանային անցակետերը դաշնային իշխանություններին եւ փակելու ոչ պաշտոնական անցակետերը: Քիրքուքի նահանգը եւս համարվում է Իրաքի տարածքի անբաժանելի մասը, եւ Քուրդիստանի ինքնավար մարզն իրավունք չունի այն բռնի ուժով ընդգրկելու իր տարածքի մեջ եւ պարտադրելու ստատուս քվոյի քաղաքականությունը:

Միջազգային հանրությունն արդեն իսկ հաստատել է հանրաքվեի անօրինականությունը, մերժելով դրա արդյունքները եւ իր զորակցությունն է հայտնել Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը հիմնվելով Արաբական երկրների լիգայի, Իսլամական համագործակցության կազմակերպության որոշման, Անվտանգության խորհրդի հայտարարության, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ե Իրաքի հարեւան բոլոր երկրների դիրքորոշումների եւ հայտարարությունների վրա: Այս հանրաքվեն խարխլում է նաեւ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային ջանքերը եւ հատկապես «ԴԱԻՇ» ահաբեկչական կազմակերպության դեմ Իրաքի մղած պատերազմը, ինչը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների անվտանգության համար»:

Հայտարարությունը տարածել է Հայաստանի Հանրապետությունում 
Իրաքի Հանրապետության  դեսպանատունը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3439 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին