Զինակոչիկը հարձակվել է հոգեբուժական կենտրոնի հերթապահ բժշկի վրա. գործը ոստիկանությունում է

10/10/2017 schedule16:59

Այսօր հայտնի դարձավ, որ Երեւանի «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում հիվանդը բռնություն է կիրառել բժշկի նկատմամբ:

Ոստիկանությունը հաստատել է տեղեկությունը՝ հայտնելով, որ ահազանգ է ստացվել, որ զննության ժամանակ նա հարձակվել է բժշկի վրա, եւ պատճառել մարմնական վնասվածք: Նշանակվել է փորձաքննություն:

armtimes.com-ին հաջողվեց դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ պարզել: Բռնության է ենթարկվել հոգեբուժական հաստատության բաժիններից մեկի ղեկավարը, որն այդ օրը նաեւ հերթապահ է եղել: Մեզ հետ զրույցում նա չէր ցանկանում խոսել կատարվածի մասին:

«Ես ունեմ բազմաթիվ պարգեւներ, ես չեմ ուզում՝ ոչ ոք իմանա դրա մասին, ինչո՞ւ եք դուք աղմուկ բարձրացնում»,- ասաց հոգեբույժը, որի անունը չենք հրապարակում:

Այդուհանդերձ, խոսելով դեպքի մասին՝ նա որոշ տեղեկություններ հայտնեց.

«Զինակոչիկ է, ագրեսիվ վարք է ցուցաբերել: Այդքան բան: Վանաձորի զինկոմիսարիատը կասկածել է, որ հնարավոր է հոգեկան խնդիրներ ունենա, ուղարկել են՝ ստուգելու համար: Խնդիրներ կան թե չէ՝ պետք է որոշի հանձնաժողովը: Դեռ չի որոշել»:

Երիտասարդը հոգեբույժի վրա հարձակվել է բռունցքներով: Նա որեւէ զենք կամ գործիք չի ունեցել:

«Դա մեր աշխատանքային ամենօրյա վիճակն է, հիվանդները հարձակվում էլ են, անադեկվատ վարք էլ են ցույց տալիս, ագրեսիվ են: Ամեն օր դա լինում է: Ինչո՞ւ հենց այսօր որոշեցիք դրանով հետաքրքրվել. ինչ է թե ոստիկանությունը գո՞րծ է բացել: Ոչ մի արտառոց բան չի եղել, ես լուրջ վնասվածքներ չեմ ստացել, հարվածներ փորձել է հասցնել, բայց ես պաշտպանվել եմ, զսպել ենք իրեն, ոչ մի արտակարգ բան չի եղել: Ավելորդ աժիոտաժը չեմ հասկանում ինչի համար է»,- դեպքի նկատմամբ ուշադրությունից դժգոհեց բժիշկը:

Հավելեց, որ այս անգամ ոստիկանությունը զբաղվում է գործով, որովհետեւ նա չէր համարվում հիվանդ, համարվում էր սովորական քաղաքացի, որը ագրեսիա է ցուցաբերել հերթապահ բժշկի նկատմամբ: Հարցին, թե իսկ հիմա զինակոչիկը հիվանդ համարվո՞ւմ է, «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի բժիշկը պատասխանեց. «Ինքը հիվանդ չի համարվում: Ինքը հիվանդ չէ: Կասկած է եղել, որ շեղվածություն ունի, այդ կասկածներով ուղարկել են»: 

Տպել
2051 դիտում

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը