Սերժ Սարգսյանը Սամվել Կարապետյանի հետ այցելել է Սամվել Ալեքսանյանի կիսաընդհատակյա «ցեխը»

Երեկ Սերժ Սարգսյանը ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է «Ալեքս Տեքստիլ» ընկերություն, որը պատկանում է հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին եւ գրանցված է նրա դստեր անունով: 

Այցի մասին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ «Ալիքս տեքստիլի» տրիկոտաժի կարի ընդլայնված արտադրամասում աշխատում է 470 մարդ, իսկ վերջերս գործարկվել է գործվածքի նոր արտադրամաս եւ այլն: Այլ կերպ ասած, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Ալեքս տեքստիլը» ունի ոչ պակաս, քան 470 աշխատող: Մինչդեռ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» այս ընկերությունը վճարում է 308 հազար դրամ ամսական:

Ըստ ՀՀ օրենսդրության՝ յուրաքանչյուր աշխատող այդ հիմնադրամին ամսական պետք է վճարի 1000 դրամ: Դա նշանակում է, որ «Ալեքս տեքստիլում» գրանցված աշխատողների թիվը 308-ից չի անցնում: Դա էլ իր հերթին նշանակում է որ այս ընկերության 470 աշխատողներից 162-ը կամ ավելի քան մեկ երրորդը ստվերում են, եւ գործատուն պետբյուջեից թաքցնում է նրանց եկամտային հարկը: Փաստորեն Սարգսյանը այցելել է կիսաընդհատարկյա մի «ցեխ»:

Տպել
10393 դիտում

Կարծում եմ՝ լինելու են արտահերթ ընտրություններ․ քաղաքագետը՝ Փաշինյանի ակնարկների, սպասվող զարգացումների մասին

Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը

Ում հասանելի կլինեն եւ որքան կարժենան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարբեր տեսակները

Լոռու մարզի 18 դպրոցում կտեղադրվեն արևային վահանակներ, կկառուցվեն ջերմոցներ, ինտենսիվ այգիներ

Այս տարի Վայոց ձորում աննախադեպ է եղել խաղողի բերքը․ տեղեկություններ մթերումների մասին

Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրվել է ՄԻԵԴ-ին, նաեւ ԱԳՆ, ՊՆ եւ Կարմիր խաչին

Հավատում ենք խաղաղությանն ու պայծառ ապագային. ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի աշխատակիցներն այցելել են Արցախից տեղահանված երեխաներին

Հիմնանորոգվում է Գառնի-Լանջազատ ճանապարհը

Շուտով կավարտվի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

81-ամյա կինը մահացել է որդու հարվածների հետևանքով.43-ամյա տղամարդը կալանավորված է

Երազանք էր նրա դեմ խաղալը. Ռազմիկ Գրիգորյանն ու Խորեն Հովհաննիսյանը վերհիշում են Մարադոնայի հետ հանդիպումները

Գիշերային շրջիկ ծառայության ժամանակ ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտե լ(տեսանյութ)

ԿԽՄԿ ներկայացուցիչը վարչապետին տեղեկատվություն է տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին

Սարալանջ գյուղի մոտակայքում մոտ 3 հա բուսածածկույթ է այրվել

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը

Մայիսյանում թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոն է կառուցվում. ստեղծվում է 5 հիմնական աշխատատեղ

Էդուարդ Հարությունյանը կգործուղվի Մոսկվա՝ նախապատրաստելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը (տեսանյութ)