Երևան
12 °C
Անցած տարվա սեպտեմբերին՝ Կարեն Կարապետյանի կառավարության ձեւավորման օրերին կադրային նշանակումների շարքում ամենաշատը կարեւորվում էր ՊԵԿ նախագահի թեկնածությունը:
Շուտով հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանը այդ պաշտոնում ցանկանում է տեսնել այն ժամանակ դեռ «Գազպրոմ-Արմենիայի» տնօրեն Վարդան Հարությունյանին: Ու դրանից արդեն ակնհայտ էր, որ նորանշանակ վարչապետի համար ՊԵԿ նախագահի պաշտոնը ամենասկզբունքայինն է: Վարդան Հարությունյանը Կարեն Կարապետյանի ամենավստահելի մարդկանցից է: Հենց նա սկսեց գլխավորել «Գազպրոմ Արմենիան» Կարեն Կարապետյանի հեռանալուց հետո:
Ու պետք է արձանագրել, որ Կարեն Կարապետյանը «դիպուկ» նշանակում արեց: Եթե այսօր կա մի ոլորտ, որտեղ վարչապետը կարող է հաջողություններ թվարկել, դա հենց ՊԵԿ-ն է: Այստեղ իրոք կան փոփոխություններ, ընդ որում՝ բավական նշանակալի:
Ու խոսքը միայն հարկային հավաքագրումների մասին չէ: Նախկինում էլ ՊԵԿ նախագահի պաշտոնի փոփոխությունից հետո մի որոշ ժամանակ նկատվում էր հարկային մուտքերի ավելացում: Հիմա բյուջե հավաքագրվող գումարները շատացել են: Մեկ տարվա կտրվածքով աճը մոտ 74 միլիարդ դրամ է, որը բավականին տպավորիչ է:
Բայց թերեւս սա չէ ՊԵԿ նախագահի հիմնական հաղթաթուղթը: Վարդան Հարությունյանին հաջողվեց մի քանի «բովանդակային» հարցերում քանդել տարիներ շարունակ արմատացած ու ամրապնդված ավանդույթներ: Մասնավորապես՝ «կարգոների» խնդիրը: Թվում էր, թե ոչ ոքի չի հաջողվի ապամոնտաժել այդ կառույցները: Դրանց գոյությունը ուղղակի երաշխավորում էր Հայաստանում ապրանքների ստվերային ահռելի շրջանառությունը եւ միաժամանակ աստղաբաշխական եկամուտներ ապահովում այդ «կարգոները» վերահսկող հայտնի ու անհայտ խմբավորումներին: Ի՞նչ էին անում դրանք:
Օրինակ, Թուրքիայից, Չինաստանից եւ Արաբական էմիրություններից ապրանքներ ներկրող փոքր ու միջին գործարարները իրենց ապրանքները հանձնում էին այդ «կարգոներին» եւ ստանում դրանք Հայաստանում: «Կարգոները» իրականացնում էին ապրանքների տեղափոխումը եւ մաքսազերծումը: Յուրաքանչյուր կիլոգրամի տեղափոխման համար գործարարները «կարգոներին» վճարում էին ասենք 5 կամ 6 դոլար: Սակայն ներկվող, ասենք, ջինսե տաբատը մաքսազերծվում էր որպես կարտոֆիլ կամ կաղամբ: Մի կողմից դա ակնհայտ կոռուպցիոն սխեմա էր, որտեղ պտտվում էին տասնյակ միլիոնավոր դոլարներ: Մյուս կողմից՝ դա թույլ չէր տալիս, որպեսզի գործարարը ունենար ձեռքբերման փաստաթղթեր, եւ տոնավաճառում այդ ապրանքը իրացնելիս գործարարը ամեն կերպ պետք է խուսափեր ՀԴՄ կտրոն տրամադրել, պետք է ձգտեր թաքցնել իր շրջանառությունը, որովհետեւ ձեռքբերման փաստաթղթեր չունենալու պատճառով այդ շրջանառության 5 տոկոսը պետք է վճարեր:
Վարդան Հարությունյանը գնաց ռիսկային ու ոչ ստանդարտ մի քայլի: Ապրանքի տեղափոխման այդ ավանդական շղթան նա կտրեց եւ «կարգոներին» թողեց զուտ բեռնափոխադրումների գործառույթը: Իսկ մաքսազերծման հատվածը այժմ իրականացնում է մի ընկերություն, որը ոչ պաշտոնապես հաշվետու է հենց Վարդան Հարությունյանին: Հիմա փոքր ու միջին գործարարը Թուրքիայից կամ Չինաստանից ձեռք բերված ջինսե տաբատը մաքսազերծում է որպես ջինսե տաբատ: Այս սկզբունքը աշխատում է արդեն երկու ամիս ու կարծես թե արդարացնում է իրեն:
Մյուս կտրուկ քայլը, որը արեց ՊԵԿ-ը այս ընթացքում, վերաբերում է ներկրվող հումքն եւ սարքավորումները սահմանի վրա ԱԱՀ-ից ազատելուն: Նախկինում այս հարցը պարբերաբար բարձրացվել է, եւ հենց ՊԵԿ-ն է դրան դեմ արտահայտվել, որովհետեւ պետական բյուջե վճարվելիք այդ ԱԱՀ-ն հետաձգվում էր, իսկ դա ՊԵԿ-ին ձեռնտու չէր: Ու պետք է անակնկալ որակել այն փաստը, որ հենց ՊԵԿ-ն է հանդես եկել այդպիսի օրենսդրական նախաձեռնությամբ: Սահմանի վրա ԱԱՀ-ի չգանձելը արտադրողներին հնարավորություն է տալիս ունենալ ավելի շատ շրջանառու միջոցներ եւ ավելի մեծ ներդրումներ անել:
Այսպիսի զգալի փոփոխությունների ֆոնին մնացածը կարծես չի էլ երեւում: Օրինակ, ՊԵԿ համակարգի ակնհայտ ուռճացված անձնակազմի կտրուկ կրճատումը, ֆիզիկական անձանց համար ապրանքների մաքսազերծման ավելի պարզ համակարգի ներդրումը, հսկիչ գների կիրառման նվազեցումը, խոշոր հարկատուների վերաբերյալ հրապարակվող ցանկերում լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելը եւ այլն:
Մի խոսքով՝ հարկային եւ մաքսային համակարգերում կան շոշափելի փոփոխություններ: Ամբողջ խնդիրն այն է, թե կշարունակվե՞ն դրանք արդյոք, ու այդ փոփոխությունները մի ինչ-որ պահից չե՞ն ընդհատվի արդյոք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT