Երևան
12 °C
Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին նորից քննարկում է «Դատախազության մասին» օրենքը, առաջարկում փոփոխություններ, լրացումներ, կամ ինչպես բնորոշում էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, կառավարությունն, ըստ էության, նոր օրենք է ներկայացրել։ Այս քննարկումների համատեքստում խոսվեց դատախազության լիազորությունների մասին, նշվեց, թե դատախազությունը պարտավոր է պաշտպանել Հայաստանի Հանրապետության նյութական ու ոչ նյութական շահերը եւ այլն։ Թեեւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր ելույթում մատնանշեց, որ պետք է հստակեցվի, թե ինչ է ենթադրում պետության ոչ գույքային շահը, որպեսզի դա ըստ ցանկության չմեկնաբանվի։ Իսկ ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն էլ նշում էր, թե առաջարկվող փոփոխություններով՝ Դատախազությունն ինքնին, Սահմանադրությամբ սահմանված իր լիազորություններից ու իրավասություններից դուրս, ստուգումներ իրականացնելու լիազորություն չունի։
Ասել է թե՝ եթե անգամ պետության շահը ոտնահարված է, բայց դատախազության՝ Սահմանադրությամբ լիազորված գործառույթներից ու իրավասություններից դուրս է մի ինչ-որ երեւույթ, դատախազությունը իրավունք չի ունենալու սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն սկսել ու պարզել, թե տվյալ դեպքում պետության գույքային կամ ոչ գույքային շահը ինչպես է ոտնահարվում։
Բայց մի կարեւոր հանգամանք էլ կար այս քննարկումների համատեքստում։ Հարցը վերաբերվում է ինքնին դատախազության դերին ու հանրության շրջանում դատախազության կերպարի ընկալմանը։ Դատաիրավական համակարգի այս կարեւորագույն օղակը՝ դատախազությունը տարիներով կուտակված հաճախ օբյեկտիվ, երբեմն էլ՝ սուբյեկտիվ պատճառներով, հանրության կողմից դրական լույսի ներքո չի ընկավում՝ մեղմ ասած, իսկ դատախազության գործունեության անաչառության ընկալման հարցում ընդհանրապես կարելի է վերապահումներով խոսել։ Եվ ինչպես ԱԺ նիստի ժամանակ նկատեցին պատգամավորները՝ հանրության շրջանում ավելի գերիշխող է կարծիքը, որ դատախազությունը ոչ թե հանցագործությունը բացահայտող ու պետության շահեր ներկայացնող է, այլ հանցագործություն կոծկող, որոշ մարդկանց շահերին ծառայող, «ոչ ցանկալիների» վրա լրացուցիչ ճնշման լծակ եւ այս շարքը կարելի է երկար թվարկել։
Ու պատահական չէր, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այս օրինագծի հիմնական ու հարակից զեկուցողներից խորհուրդ էր հարցնում՝ ինչպիսի՞ փոփոխություններ պետք է առաջարկել այս օրենքում, որ դատախազությունն ի վերջո Հայաստանի Հանրապետությունում դադարի հանցագործություններ կոծկել։
«Դուք բոլորդ, հավանաբար հիշում եք զիբիլիքսի հայտնի գործը, երբ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հանրապետական կուսակցության նախընտրական շտաբից դուրս բերված պարկի միջից հայտնաբերել էին փաստաթղթերի փաթեթ, շուրջ 30 անուն փաստաթուղթ, որն ապացուցում էր, որ հանրապետական կուսակցության կողմից ընտրակաշառքի համակարգված մեխանիզմ ստեղծելու մասին։ Քրեական գործ էր հարուցվել ՀՔԾ-ում։ Եվ ես այս ամբիոնից հրապարակել եմ այս գլուխգործոց փաստաթուղթը, որից երեւում է, որ ոստիկանության Էրեբունու բաժնից ցուցակ են ուղարկել, թե ՊՊԾ գնդի որ ծառայողը քանի ձայն պետք է ապահովի ՀՀԿ-ի համար։ Եվ ցուցակից երեւում է, որ ոստիկանության արաբկիրի բաժնից ֆաքսը դուրս է եկել ու գնացել՝ մեր համոզմամբ ՀՀԿ-ի տարածքային ՀՀԿ նախընտրական շտաբ։
Հիմա ՀՔԾ-ն գործը կարճել է ու դա պարզաբանել է հետեւյալ կերպ․ ասում է՝ հավաք-միջոցառման մասին է խոսքը, որը ասում է, թե ՊՊԾ գնդի որ ծառայողը հավաք-տագնապ հնչեցնելիս, քանի՞ հոգու պետք է տեղյակ պահի։ Մենք այս դրվագը բողոքարկել ենք դատախազությունում, ասում ենք՝ հավաք է, չգիտեմ՝ տագնապ է, թե ինչ է, ասեք այս ֆաքսը, որ 270202 համարից դուրս է եկել, ո՞ր համարին է գնացել, որ հասկանանք, թե ինչ է։ ՀՔԾ քննիչը սա չի պարզել։ Մենք այս դրվագը բողոքարկել ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտ, նա ասում է՝ դե նախաքննությունը պարզել է, որ միջոցառման ցուցակն է, էլ ի՞նչ կարիք կա պարզելու։ Պարզ հարց է՝ այս մեր վարկածով ընտրակաշառքների ցուցակ է։
Եվ դատախազությունը ոչ մի կերպ չի ուզում պարզի, թե այս ցուցակը որ ֆաքսից որ ֆաքս է գնացել։ Մենք ասում ենք, որ սա գնացել է ՀՀԿ նախընտրական շտաբ եւ սա մեր պետության խայտառակությունն է, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ցուցակ է անում՝ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անցնական տվյալներով եւ ֆաքս է անում «ՍԱՍ» գրուպի անվտանգության պետին։ Իսկ դատախազությունը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ, աչքերն էլ է փակում, ականջներն էլ է փակում։ Դե հիմա ասեք, մենք ինչ փոխենք օրենքում, ի՞նչ առաջարկություն ներկայացնենք, որ այսպես չլինի հետագայում»,- կոնկրետ օրինակով խնդիրը մատնանշեց Փաշինյանը։
Ենթադրվում էր, իհարկե, որ նման մի կոնկրետ օրինակով պետք է իսկապես քննարկվեր, թե ինչ պետք է անել, որ դատախազությունը սկսի ծառայել իր սկզբնական՝ ըստ էության նպատակին։ Բայց այդպիսի քննարկում չեղավ։ Ավելին՝ նախագծի հարակից զեկուցող, ԱԺ պետական, իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, փորձելով հակադարձել այս օրինակ-փաստարկին, ըստ էության, շատ ավելի վատ իրականություն մատնանշեց։
«Այս օրենքը ընդունենք, չընդունենք, փոխենք-չփոխենք, դատախազության մասին օրենք ընդհանրապես չլինի էլ, Ձեր մատնանշած խնդիրները չեն վերանում»,-ասաց նա։
Այսինքն՝ Գեւորգ Կոստանյանը համաձայն է, որ դատախազությունը հանցագործություն կոծկող մարմին է ընկավում, նվազագույնը հանրության կողմից, ու հետո՝ դա համակարգային խնդիր է, ու այստեղ անգամ ոլորտը կարգավորելու համար ընդունվելիք օրենքն էլ չի օգնի։ Վիճակը, մի խոսքով, անհուսալի է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT