«Հորիզոն-2020»-ին ներկայացվել է 93 գիտական ծրագիր, 14-ը՝ ֆինանսավորվել 1.3մլն եվրոյի չափով

Հայաստանը Եվրոպական Միության հետազոտությունների եւ նորարարության ֆինանսավորման «Հորիզոն-2020» ծրագրի ասոցացված անդամ է արդեն շուրջ մեկ տարի:

Այս անդամակցությունը գիտության ոլորտի պատասխանատուներին հիմք էր տալիս հույս հայտնելու, որ Հայաստանում գիտությունը որոշակի զարգացում կունենա, եւ կլուծվեն դրան խոչընդոտող բազմաթիվ ֆինանսական խնդիրներ:

Գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանից տեղեկացանք, որ նախորդ մեկ տարվա ընթացքում «Հորիոզոն-2020»-ին ներկայացվել է 93 հայտ, որոնցից 14-ը ֆինանսավորվել են: Այդ դրամաշնորհների ընդհանուր ծավալը կազմում է 1.3 միլիոն եվրո:

«Այս առումով կա հետաքրքիր վիճակագրություն: Մեր ներկայացրած ծրագրերի հաջողության գործակիցը կազմում է 15.1 տոկոս, որը ավելի բարձր է, քան թե եվրոպական միջինը, որը 13.3 տոկոս է ու նաեւ ավելի բարձր է, քան թե ասոցացված երկրներինը, որը 14.6 է»,- գոհունակությամբ նշեց Վարդան Սահակյանը:

«Մեր գնահատմամբ, մինչեւ այսօր Հայաստանի մասնակցությունը բավականաչափ բարեհաջող է ընթանում: Հիմա մեր ակտիվությունը երկու ուղղությամբ ենք կազմակերպել՝ մեկը գիտական համայնքի հետ համապատասխան աշխատանք ենք տանում, որպեսզի «Հորիզոն 2020»-ին հայտեր ներկայացվեն եւ երկրորդը՝ Եվրոպական Միության պատասխանատուների հետ բանակցություններ են վարվում, որպեսզի ասոցացված անդամների համար հայտարարվի առանձին ռեգիոնալ մրցույթ, որն ուղղված լինի մեզ համար ընդհանուր թեմատիկաների: Չգիտեմ՝ ինչ արդյունք կստացվի, բայց, համենայնդեպս, մենք լիահույս ենք, որ հնարավորություն կունենանք իրենց հետ պայմանավորվել այդպիսի մրցույթի իրականացման վերաբերյալ: Արեւելյան գործընկերության երկրները 6-ն են, որոնցից 4-ը՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, ասոցացված անդամներ են: Մյուս երկուսը՝ Բելառուսը եւ Ադրբեջանը, ասոցացված անդամ չեն»,- հավելեց գիտության պետական կոմիտեի փոխնախագահը:

2017 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ կառավարության N1034-Ն որոշմամբ ստեղծվել է «Գիտական ծրագրերի ինտեգրման աջակցության կենտրոն» հիմնադրամը, որի հիմնական նպատակներից են «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի  համագործակցության համակարգումը, եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը:

«Հորիզոն-2020»-ն  իրականացվում է 2014 թվականից եւ գործելու է մինչեւ 2020 թվականը:Ծրագրի ընդհանուր ֆինանսական ծավալները կազմում են շուրջ 80 մլրդ եվրո: Ասոցացված անդամ երկրներից պահանջվում է որոշակի անդամավճար:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ավելի վաղ մեր զրույցում նշել էր, որ Հայաստանի ֆինանսական ներդրումը 87.5 % զեղչի պայմաններում է: Այդպիսով, մեր երկիրը վճարել էր մոտավորապես 450 հազար եվրո: Առանց զեղչի, այդ գումարը կկազմեր 5 միլիոն եվրո: Սամվել Հարությունյանը հույս էր հայտնել, որ ներդրածի գոնե տասնապատիկը պետք է վերադառնա տարբեր ծրագրերի ֆինանսավորման տեսքով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4643 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը