Նախորդ 5 տարվա ընթացքում պետական դպրոցներում կրճատվել է 3 հազար 900 ուսուցիչ

Արդեն մի քանի տարի է՝ հայաստանյան պետական դպրոցներում ուսուցիչների թվաքանակն անշեղորեն նվազում է: Նախորդ 5 տարիների ընթացքում նրանց թիվը, ընդհանուր առմամբ, կրճատվել է ավելի քան 3 900-ով: Ընդ որում, առաջին տարիներին փոփոխությունը բավական կտրուկ է, ի տարբերություն վերջին երկու տարիների:  

Պաշտոնական վիճակագրական տվյալները փաստում են, որ

2011-2012 ուսումնական տարում Հայաստանի պետական դպրոցներում աշխատել է 40 715 ուսուցիչ:

2012-2013 ուստարում՝ 39 566 ուսուցիչ: Տարբերությունը կազմում է 1 149:

2013-2014 ուսումնական տարվա ավարտին պետական դպրոցներում աշխատող մանկավարժների թիվը եղել է 38 483: Նախորդ տարվա համեմատությամբ տարբերությունը 1 083 է:

2014-2015 ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական հաստատություններում աշխատանք է ունեցել 37 560 ուսուցիչ: Այսինքն՝ նախորդ ուստարվա համեմատությամբ՝ 923-ով պակաս:

Հաջորդ երկու տարիներին ուսուցիչների թվաքանակը կրճատվել է համապատասխանաբար 386 եւ 367-ով:

2015-2016 ուստարում պետական դպրոցներում աշխատող ուսուցիչների թիվը եղել է 37 174:

2016-2017 ուստարում՝ 36 807:

Այլ առիթներով անդրադարձել ենք, որ կառավարության սահմանած ուսուցչական հաստիքները 25 հազարն են: Այսինքն՝ 11 807-ով պակաս, քան վերջին տվյալով ուսուցիչների թիվն է:

ԿԳ նախկին նախարարի պաշտոնավարման օրոք միտում կար մոտեցնել-հավասարեցնել հաստիքների եւ գործող ուսուցիչների թիվը, ինչի պատճառով ուսուցիչների քանակը տարեկան նվազեցվում էր միջինը հազարով: Արմեն Աշոտյանը համոզված էր, որ կրթության որակ կարելի է ապահովել այն դեպքում, երբ ուսուցիչն աշխատում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ, եւ որ դպրոցը չպետք է դիտարկել որպես աշխատատեղ ապահովելու վայր:

Գործող նախարարն առավել զգուշավոր է ուսուցիչների կրճատման հարցում՝ խնդրի սոցիալական բաղադրիչը համարելով ոչ երկրորդական: Նրա պաշտոնավարման ընթացքում, ինչպես նշեցինք, ուսուցիչների թիվը տարեկան նվազել է 386 եւ 367-ով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5662 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ