Երևան
12 °C
Այս տարին գերծանրաբեռնված էր «Ազգ բանակ» հայեցակարգի ներկայացումից մինչեւ դրա ռազմավարության ներկայացման առաջին քայլերն ու դրանից բխող առաջին կիրառական ծրագրերի ներդրումը. հոկտեմբերի 2-ին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պաշտոնավարման 1 տարին ամփոփելով: Նախարարը նշեց, որ ընդհանրապես ամենատարբեր ուղղություններով այս տարին գերհագեցած էր տարբեր միջոցառումներով ու խնդիրներով:
«Իհարկե առաջին գերխնդիրը մնում է մեր զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը: Այստեղ մենք ունենք երեք հիմնական ուղղություն, դա զենքի, սպառազինության, զինամթերքի խելամիտ ձեռքբերումներն ու մարտական ծառայության մեջ ներդնելն է, երկրորդը դա մեր զորքի մարտական պատրաստության մակարդակի շարունակական բարձրացումն է, եւ երրորդը պաշտպանության ոլորտում կառավարման արդյունավետության հետեւողական բարձրացումն է»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:
Առաջին ուղղության ՝ ռազմարդյունաբերության զարգացման մասով, պաշտպանության նախարարը նշեց, որ ինքը գնահատում է արդյունքը գործնական հետեւանքներով եւ շեշտեց՝ այս տարի ՊՆ-ն մարտական ծառայության մեջ ներդրել է ամբողջությամբ Հայաստանում մշակված եւ արտադրված միջոցներ, որոնք չափազանց կարեւոր են մարտական հերթապահության արդյունավետ իրականացման տեսակետից:
«Դրանք այնպիսի միջոցներ են, որոնք ոչ միայն գնային առումով առավելություն են տալիս այստեղ արտադրված լինելու տեսակետից, այլեւ շուկայում չունեն իրենց անալոգները: Եվ դա առաջին քայլն է, դեպի մեր հիմնական նպատակ, այն ինչ կոչվում է մեր ռազմական արդյունաբերությունը մեր տնտեսության կարեւորագույն շարժիչ ուժի վերածելու տեսանկյունից՝ արտահանում կոնցեպտի վրա ուշադրություն դարձնելով: Այդպիսի մշակումներով մենք կարծում եմ, հնարավորություն ենք ունենալու միջազգային շուկաներում հետաքրքիր դառնալու ոչ միայն որպես զենք-զինամթերք ներկրող երկիր, այլեւ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված սպառազինություններ արտահանող երկիր, ինչը էական ազդեցություն կունենա նաեւ մեր ամբողջ գիտակ ներուժն արդյունավետ օգտագործելու առումով եւ ռազմաարդյունաբերության զարգացման համար՝ առհասարակ»,- ասաց նախարարը:
Սպառազինությունների ու զենքի ձեռքբերումների կապակցությամբ էլ Վիգեն Սարգսյանն ասաց, որ պարզ է՝ սա փակ ոլորտ է ու ինքը չի կարող թվարկել ձեռք բերված սպառազինություններն ու տեխնիկան, բայց նշեց, որ այս ուղղությամբ՝ բավականին լուրջ ձեռքբերումներ են ունեցել զինված ուժերը:
Անդրադառնալով ռազմադիվանագիտական կապերի ակտիվացմանը՝ Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ այս տարի շատ ինտենսիվ տարի է եղել, եւ ինքը կատարել է պաշտոնական այց Ռուսաստան, որն առաջինն էր վերջին տարիներին պաշտպանության ոլորտի գծով, ունեցել է պաշտոնական այցեր Վրաստան ու Իրան, որոնք կարեւոր էին, ռազմաքաղաքական ու տարանցման հարցերի գծով, ունեցել է նաեւ այցեր դեպի մեր բարեկամ Հունաստան եւ Կիպրոս, որոնք մեր զինված ուժերի կայացման առաջին օրվանից շատ մեծ դեր են ունեցել եւ վերջերս էլ պաշտոնական այցով Չինաստանում էր:
«Այսպիսով՝ կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները մեր առանցքային գործընկերների, մեր ռազմավարական դաշնակցի հետ պահպանել ենք. այդ այցերի ընթացքում մի շարք կարեւորագույն փաստաթղթեր ենք ստորագրել»,- տեղեկացրեց Վիգեն Սարգսյանը:
ՊՆ կողմից իրականացվող քաղաքականության համատեքստում նա կարեւորեց «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերին, եւ նշեց, որ այս հայեցակարգերը հանրային լայն քննարկումներ անցան, իսկ այդպիսի լայն քննարկումներ առաջին անգամ էին անցկացվում ՊՆ առաջարկած քաղաքականության կամ մոտեցումների համատեքստում:
Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ անցած տարում գերկարեւոր խնդիր էր կառավարման արդյունավետության բարձրացումը, եւ կատարվել է շատ մեծ նախապատրաստական աշխատանք ՊՆ վարչական ապարատի կառուցվածքի վերանայման ուղղությամբ:
«Փորձելու ենք կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների թիվը եւ փորձելու ենք ավելի կենտրոնանալ անմիջական աշխատանք իրականացնող մասնագետների արդյունավետության բարձրացման վրա»,- հայտարարեց Վիգեն Սարգսյանը, իսկ հետո այս հարցի կապակցությամբ պարզաբանեց, որ տարիների ընթացքում այնպես է ստացվել, որ ՊՆ համակարգում բազմաթիվ բաժիններ, վարչություններ, բաժանմունքներ կան, որտեղ ծառայողների ու բարձր պաշտոն զբաղեցնողների թիվը մեծ է ընդհանուր ՊՆ համակարգում ղեկավար պաշտոն զբաղեցնող ծառայողների թվի մեջ: Այս առումով նախարարը նշեց, որ ՊՆ վարչական ապարատն օպտիմալացվելու է, բայց այդուհանդերձ ամեն ինչ անում են, որ այնտեղ ծառայող անձնակազմը կարողանա շարունակել իր ծառայությունը պաշտպանության համակարգում, զինված ուժերում, քանի որ այդ ծառայողները մեծամասամբ մեծ փորձ ունեցող եւ մեծ ճանապարհ անցած մարդիկ են:
Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաեւ հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող գնումների գործընթացին: Այս ուղղությամբ էլ նախարարը նշեց, թե այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում, առցանց կատարվող գնումների անվանացանկը զգալիորեն փոփոխելու եւ առանց ապրանքատեսակների քանակների վերանայման, ՊՆ-ն ունեցել է միջինում 10 տոկոս խնայողություն՝ անցյալ տարվա գնումների նկատմամբ:
«Սա զգալի ու լուրջ թիվ է, որն ամբողջությամբ վերաբաշխվելու է սպառազինության ու զենքի գնումների խնդիրները լուծելու հարցին: Մենք շարունակելու ենք այդ աշխատանքները, մեր սկզբունքները շատ պարզ են: Բանակին մատակարարող գործարարը պետք է վստահ լինի, որ ինքը արդյունավետ, բաց ու մրցակցային դաշտում է գործում, մենք պետք է վստահ լինենք, որ իր արտադրանքը համապատասխանում է հայտագրված չափորոշիչներին: Այն փաստաթղթերը, որոնք ներկայացվում են բանակին, պետք է լինեն գերճշգրիտ, եւ այդտեղ որեւէ բացթողում կամ սխալ չի ներվելու՝ մենք հետեւողական ենք լինելու այդ հարցում, մեզ մատակարարվող ապրանքները պետք է լինեն շուկայականից ավելի ցած գնով, որովհետեւ մենք մեծ գնորդ ենք եւ ունենք այդ իրավունքը, միեւնույն ժամանակ պետք է վստահ լինենք, որ որակ-գին հարաբերակցության մեջ մեր զինվորը չի տուժում»,- շեշտեց Վիգեն Սարգսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT