Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն չի ազդի Հարավային Կովկասի վրա. փորձագետներ

Իրաքի Քրդստանում անցած անկախության հանրաքվեն չի ազդելու Հարավային Կովկասում իրավիճակի վրա, քանի որ այն չի կարող իրական անկախության հանգեցնել: Դրա համար չկան անհրաժեշտ պայմաններ, նշել են ամերիկյան մի շարք վերլուծաբաններ՝ ելույթ ունենալով SETA թուրք-ամերիկյան հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը, գրում է Ամերիկայի ձայնը: 

«Չեմ տեսնում, թե ինչպես նման բան կարող է տեղի ունենալ: Առանց տարածաշրջանային ուժերից գոնե մեկի աջակցության դա անհնար է», - ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դենիս Նաթալիի կարծիքով, Իրաքի քրդերի կողմից անցկացված հանրաքվեն իրականում բացասական դեր խաղաց՝ քրդերի դեմ միավորելով Իրաքի շիա եւ սունի համայնքներին, որոնք դեմ են երկրի պառակտմանը:

«Ավելին, այս հանրաքվեն թուլացրեց քրդական շրջանի նկատմամբ ստեղծված միջազգային բարյացակամ վերաբերմունքը»:

Ջոնս Հոփքինզի համալսարանի առաջադեմ միջազգային հետազոտությունների դպրոցի վերլուծաբան Դենիել Սերվերը խորհուրդ է տալիս չմոռանալ, որ քրդերն անկախություն ցանկանալու իրական պատճառներ ունեն.

«Նույն Թուրքիայում քրդերի ճնշումները Իրաքի Քրդստանի ներսում ապրող մարդկանց առիթ է տալիս ասելու, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան քրդերի հետ պատշաճ չի վարվում»:

Միեւնույն ժամանակ, վերլուծաբանի խոսքով, հանրաքվե անցկացնելը բավարար չէ անկախություն ստանալու համար.«Անկախություն չեն ստանում այն հռչակելով, հակառակ դեպքում, ցանկացած մեկը կարող էր դա անել»:

Անկախություն հռչակած շրջանների մեծ մասը տապալվում է, իսկ մյուս մասը պատերազմի ներգրավվում, նշում է Սերվերը.«Իրաքի քրդերը եթե նույնիսկ անկախանան, ծով չեն ունենալու, իսկ նրանց անհրաժեշտ է լինելու մեծ քանակության նավթ եւ գազ վաճառել: Սակայն, հարեւանները նրանց չեն ցանկանում թույլ տալ դա անել»:

Այսպիսով, եթե Քրդստանի սահմանակից երկրներից գոնե որեւէ մեկը չփոխի իր բացասական դիրքորոշումը քրդերի անկախացման վերաբերյալ, իսկ դրա հեռանկարները մոտ ապագայում չեն երեւում, քրդերի անկախ պետությունը պատրանք կմնա, նշում են վերլուծաբանները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3828 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին