Հայկական առաջին էլեկտրական մեքենան. ինքնարժեքը` 5 հազար ԱՄՆ դոլար (տեսանյութ)

29/09/2017 schedule14:18

Հայաստանում առաջին անգամ էլեկտրական շարժիչով մեքենա է արտադրվել: Իր փոքր խմբի հետ այն նախագծել եւ ստեղծել է անհատ ձեռներեց, մասնագիտությամբ ինժեներ Դավիթ Գեւորգյանը: Երեւանի Մերգելյան գիտահետազոտական ինստիտուտում այսօր բացված էքսպոյի ժամանակ armtimes.com-ը զրուցեց հայկական առաջին էլեկտրական ավտոմեքենայի ստեղծողի հետ: Դավիթ Գրիգորյանը պատմեց, որ ստեղծված մեքենան ինքն արդեն երկու տարի է վարում է Երեւանում:

Էլեկտրական մեքենան ստեղծվել է սովորական մեքենայի կառուցվածքի վրա, որը սակայն, աշխատում է միայն էլեկտրականությամբ: Որոշ հանգույցներ ներմուծվել են, որոշները՝ Հայաստանում են պատրաստվել: Օրինակ լիցքավորման համակարգը, արգելակման համակարգի որոշ հանգույցներ Հայաստանում են արտադրվել, իսկ մարտկոցներն ու շարժիչը ներմուծվել են: Էլեկտրական ավտոմեքենան հավաքվել է 4-ից 6 ամսում՝ չհաշված դետալների ներմուծման ժամանակահատվածը:

«Կոնկրետ այս մեքենան վաճառքի ենթակա չի, բայց նպատակն այն է, որ կազմակերպվի այս մեքենայի արտադրությունը: Մեքենայի ինքնարժեքը կարող եմ ասել՝ մոտ 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ մեքենայի գինը: Ես անհատ ձեռնարկատեր եմ, ունեմ խումբ, ես ինժեներ-էլեկտրիկ եմ, ունեմ մեխանիկներ եւ եւս մի քանի ինժեներ, մենք այդ խմբով հավաքել ենք: Միայն էլեկտրիկ-ինժեները չէր կարող պատրաստել այն»,- ասաց Դավիթ Գեւորգյանը՝ նշելով, որ այս մեքենայի առանձնահատկությունն այն է, որ մեքենան զրոյից չի պատրաստվել, այլ պատրաստի մեքենայի բազայի վրա է հավաքվել: Շահագործվող մեքենայի վրա տեղադրվել է էլեկտրական համակարգ: Մեր զրուցակիցը նշեց, որ ցանկացած մեքենայի բազա կարող են վերցնել եւ այն վերածել էլեկտրական մեքենայի, քանի որ դա ավելի հեշտ է եւ քիչ ծախսատար:

«Կոնկրետ այս նմուշի վրայի մարտկոցների լիցքավորման ժամանակը, անկախ մարտկոցների քանակից, 2-ից 3 ժամ է: 2 ժամն արագ լիցքավորումն է, 3 ժամը՝ նորմալ լիցքավորումը: Իր եղած մարտկոցներով շահագործվում է մինչեւ 50 կիլոմետր, բայց նախատեսված է, որ այս մոդելի վրա պետք է լինի 4 անգամ ավելի շատ ճանապարհ անցնելու համար նախատեսված մարտկոց: 200 կիլոմետր պետք է լինի»,- ասաց Դավիթ Գեւորգյանը:

Վերջինս նշեց, որ առաջին անգամ է երկու տարիների ընթացքում մասնակցում նման ցուցահանդեսի, չնայած նրան, որ մեքենան ինքը Երեւանում արդեն շահագործել է 2 տարի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
26220 դիտում

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ

Ինչպես կարելի է գտնել աշխատանք e-work.am-ի միջոցով. տեսանյութ

Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են, բանակցություններ վարել

Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ

Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը

Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով

Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը

Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Վրաստանում ՀՀ դեսպանը և Գուրջանիի քաղաքապետը քննարկել են Դիլիջանի միջև համագործակցության հնարավորությունը

«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում

Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարվածից Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել. երեք մարդ է տուժել

Սևանում՝ հայտնի հանգստյան գոտու տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին

Երևանում «Ֆորդ» մակնիշի մեքենա է այրվել. մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈՒ-ի օրինական թիրախ. Արաղչի

Վարդենիսում ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը և հեղուկ գազի լիզքավորման սարքավորումը կապարակնքել են

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

Փրկարարները վիրավոր արագիլի ձագին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածները շարունակվում են 13 օր. Թրամփը առայժմ չի բանակցի Իրանի հետ նոր հրադադարի շուրջ

Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է հերթական զեղծարարության մասին. ինչպես զգուշանալ

Ինչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյանը հիշեցրել է նախընտրական խոստումը

Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը