Երևան
12 °C
Հ Պետեկամուտների կոմիտեն, մեր հարցմանն ի պատասխան, տրամադրել է մի փաստաթուղթ, որտեղ բավականին ուշագրավ տվյալներ կան: Կարելի է նույնիսկ ասել՝ անակնկալ:
Տվյալները վերաբերում են այսպես կոչված երկարատեւ օգտագործման ապրանքների ներկրման ծավալներին: Այսպիսի ապրանքների սպառման դինամիկան լավագույնս ցույց է տալիս բնակչության գնողունակության փոփոխությունը: Եթե նման ապրանքները շատ են սպառվում, ապա դա կարող է վկայել, որ բնակչության գնողունակությունը մեծացել է: Եթե դրանց սպառումը նվազում է, նշանակում է գնողունակությունը նվազում է: Սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է: Եվ ուրեմն, ինչպիսի՞ դինամիկա կա Հայաստանում:
ՊԵԿ-ի տրամադրած տեղեկանքի համաձայն՝ նմանատիպ բոլոր ապրանքների ներկրումը աճել է: Ընդ որում, աճը որոշ ապրանքների դեպքում բավականին տպավորիչ է:
Ներկայացնենք դրանցից մի քանիսը:
«Էլեկտրական կենցաղային սարքեր» ապրանքներից այս տարվա առաջին 8 ամիսներին ներկրվել է ավելի քան 135 հազար հատ, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ մոտ 65 հազար հատ: Աճը ավելի քան 2 անգամ է: «Էլ. տաքացնող կենցաղային սարքեր» ապրանքներից այս տարի ներկրվել է ավելի քան 795 հազար հատ՝ անցած տարվա 250 հազար հատի դիմաց: Այս դեպքում աճը ավելի քան 3 անգամ է: Այս տարի ներկրվել է 22 հազար 500 լվացքի մեքենա՝ անցած տարվա 19 հազար 600-ի դիմաց: Աճը՝ մոտ 15 տոկոս: 2016 թվականի առաջին ութ ամիսներին ներկրվել էր 26 հազար 500 փոշեկուլ, իսկ այս տարի՝ 54 հազար 700 հատ: Աճը՝ 2 անգամ: Սպասք լվացող մեքենաների ներմուծումը աճել է ավելի քան 1.5 անգամ. եթե անցած տարվա հունվար-օգոստոսին ներմուծվել էր մոտ 1700 հատ, ապա այս տարի՝ 2 հազար 700 հատ: Կաթսաների դեպքում աճը 1.7 անգամ է. անցած տարի ներկրվել էր 6 հազար 500 հատ, այս տարի՝ մոտ 11 700 հատ: Բջջային հեռախոսների դեպքում աճը 36 տոկոս է, անցած տարվա 175 հազարի դիմաց այս տարի ներկրվել է 238 հազար հատ: Ամենացածր աճը արձանագրվել է հեռուստացույցների ներկրման ծավալներում՝ միայն 3 տոկոս: Անցած տարի ներկվել էր մոտ 31 հազար 500 հատ, այս տարի՝ մոտ 32 հազար 500 հատ:
Եվ ուրեմն, ի՞նչ կարող է սա նշանակել: Նախ արձանագրենք, որ համաշխարհային պրակտիկան Հայաստանում գործում է մասամբ: Չափազանց մեծ է հավանականությունը, որ նշված ապրանքների ներմուծման աճը մասամբ պայմանավորված լինի մաքսային վարչարարության բարելավմամբ: Այսինքն, չի կարելի բացառել, որ նախկինում, ասենք, լվացքի մեքենայի կամ փոշեկուլի ներկրման ժամանակ դրանք մաքսայինում համապատասխան «մաղարիչի» դիմաց գրանցվում էին, ասենք, կարտոֆիլ, կամ ընդհանրապես չէին գրանցվում ու չէին մաքսազերծվում: Կարելի է նույնիսկ պնդել, որ հենց այդպես էլ եղել է: Հիմա այդ երեւույթը ակնհայտորեն նվազել է, եւ դա ինքնին դրական երեւույթ է: Բայց միայն դրանով որոշ ապրանքների ներմուծման կրկնակի կամ եռակի աճը դժվար թե հնարավոր լինի բացատրել: Թերեւս կարելի է արձանագրել, որ բնակչության մոտ այս տարվա առաջին 8 ամիսներին նկատվել է գնողունակության աճ: Թե ինչի հաշվին է դա, դեռ պետք է ուսումնասիրել: Մասնավորապես դա կարող է պայմանավորված լինել մասնավոր տրանսֆերտների աճով, տնտեսական որոշակի աշխուժացման շնորհիվ եւ այլն: Անկախ նրանից, թե ինչի շնորհիվ է մեծացել նշված ապրանքների ներմուծումը, գործ ունենք տնտեսական որոշակի դրական միտումների հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT