Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետարանը սեպտեմբերի 13-ին մերժել է Ազատության պողոտայի սկզբնամասում՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան դիմացի հողակտորի սեփականատերերի դիմումը, որով նրանք շինթույլտվություն էին ցանկանում ստանալ բնակելի տներ կառուցելու համար:
Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ Հովիկ Աբրահամյանը պահանջել է շինթույլտվություն չտալ այն անձանց, որոնք իր շքեղ առանձնատան դիմաց ցանկանում են տներ կառուցել:
Մեզ այսօր հաջողվեց կապ հաստատել հողակտորի սեփականատերերի ներկայացուցչի՝ Հովհաննես Հարությունյան հետ, որը որոշ մանրամասներ հայտնեց՝ մեզ տրամադրելով նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի պատասխան գրությունը:
Քաղաքապետարանի պաշտոնյան նշել է, որ քննարկվող հողատարածքի կառուցապատման նախագծում անհրաժեշտ է դիտարկել Ազատության պողոտայից մտնող ներթաղամասային ճանապարհի լայնական չափի ապահովման խնդիրը (տես ստորեւ ներկայացված նկարում): Այդ խնդիրն Անդրանիկ Քասարյանն առաջարկել է լուծել դիմումատուների հողամասի կամ համաձայնություն ձեռք բերելու դեպքում՝ դիմացի հողամասի ուրվագծային փոփոխության միջոցով, քանի որ դիմումատուի հողամասի անկունային կետը կհայտնվի փաստացի օգտագործվող ճանապարհի միջնամասում:
«Հայտնում ենք նաեւ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն «Հյուսիսային ճառագայթի» (այդ հատվածի առանձնատները,- հեղ.)՝ տարածքը կառուցապատված է բնակելի առանձնատներով: Ներկայացված էսքիզային առաջարկով տվյալ հողատարածքում նախատեսվող պարագծային կառուցապատումը գտնում ենք քաղաքաշինական առումով ոչ նպատակահարմար եւ առաջարկում ենք հողատարածքի սահմանների ճշգրտման հարցը, եւ կառուցապատման խնդիրները նախապես համաձայնեցնել տարածքի կառուցապատման խմբի ղեկավար Ա. Ալեքսանյանի հետ»,- գրել է քաղաքապետարանի պաշտոնյան՝ նշելով, որ տվյալ տարածքի կառուցապատման նախագիծը մշակելիս անհրաժեշտ է նկատի ունենալ տարածքում ծառերի առկայությունը:
Պարզ ասած՝ Երեւանի քաղաքապետարանը շինթույլտվություն չի տալիս նախկին վարչապետի, ՊԵԿ նախագահի, գործող վարչապետի առանձնատներ տանող ճանապարհի պատճառով եւ երկրորդ՝ կառուցվելիք բնակելի տները քաղաքաշինական տեսանկյունից «սիրուն չի նայվի» մյուս առանձնատների կողքին:

Հողակտորի սեփականատերերի ներկայացուցիչ Հովհաննես Հարությունյանը անդրադառնալով քաղաքապետարանի որոշմանը, ասաց. «Սեպտեմբերի 13-ին ստացել ենք քաղաքապետարանից պատասխան մեր նախագծի վերաբերյալ, որն անհիմն պատասխան է: Ընդհանուր առմամբ՝ գրած է, որ իրենք նպատակահարմար չեն գտնում, որ այդտեղ կառուցվի: Թե ինչի համար, թե ինչ պատճառներով՝ գրած չի: Ոչ քաղաքաշինական նորմ է մեջը նշված, ոչ քաղաքաշինական ակտ, որեւիցե հոդված վկայակոչված չի: Ընդամենը նշված է, որ նպատակահարմար չենք գտնում»:
Հովհաննես Հարությունյանը նշեց նաեւ, որ նամակը ստանալուց հետո դիմել են Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին, որպեսզի քաղաքապետարանի անօրինականությունը վերացվի:
«Տալով նամանատիպ անհիմն մերժումներ Երեւանի քաղաքապետը Հանրապետության նախագահի, վարչապետի ծրագիրը առ ոչինչ է դարձնում: Դուք կոչ եք անում, որ մարդիկ վերադառնան հայրենիք, բայց այսօր ամեն ինչ անում եք, որ այդ մարդիկ, որոնք գումար են վճարել, հող են գնել, չկարողանան տուն կառուցեն: Ինչի՞ համար՝ ինչ-որ մեկի պատճառով»,- ասաց Հովհաննես Հարությունյանը՝ նշելով, որ առաջիկայում նախատեսնում են մամուլի ասուլիս տալ այն հողակտորի վրա, որտեղ բնակելի տներ կառուցելու թույլտվություն չի տրամադրվում:
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT