Ցանկացածիս կարող են բերման ենթարկել մեր գրպանում ատոմային ռումբի կասկածանքով. Փաշինյան

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ոստիկանության Կենտրոնի բաժնում բերման ենթարկվածներին:

Հիշեցնենք, որ հրապարակում պայթուցիկ տեղադրելու կասկածանքով այսօր առավոտյան բերման են ենթարկվել Կարո Եղնուկյանի կինը, նրա երեխաները, ինչպես նաեւ Հայ կանանց ճակատի մի քանի անդամները: Նրանցից այս պահին ազատ են արձակվել Կարո Եղնուկյանի կինը եւ նրա երեխաները:

Բաժնից դուրս գալուց հետո պատգամավորը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին 7 հոգի բերման ենթարկված անձ կա. նրանք են՝ Ռիտա Դանիելյան, Նաիրա Ալեքսանդրյան, Վահագն Ղումաշյան, Անդրանիկ Պողոսյան, Գոհար Մարտիրոսյան եւ Գեղեցիկ Տոնոյան:

«Ես դիրքորոշում արտահայտեցի ոստիկանության բաժնի ղեկավարությանը, որ թռուցիկներ բաժանելու համար քաղաքացիներին բերման ենթարկելը չի տեղավորվում Հայաստանի օրենսդրության շրջանակներում, որովհետեւ մարդիկ կարող ենք թռուցիկներ բաժանել, իրենց խնդիրները բարձրաձայնել: Ինձ պարզաբանվեց, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ոչ թե թռուցիկներ բաժանելու համար, այլ՝ ահազանգ է եղել կամ օպերատիվ տեղեկություն ինքնաշեն պայթուցիկ սարք տեղադրելու եւ օգտագործելու վերաբերյալ»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ այս պահի դրությամբ, բերման ենթարկվածներից եւ ոչ մեկի մոտ որեւէ արգելված իր չի հայտնաբերվել: Պատգամավորի կարծիքով չի էլ հայտնաբերվի: «Իհարկե, կան մի քանի քաղաքացիներ, որոնք զննության չեն ենթարկվել, բայց կարծում եմ ակնհայտ է, որ նրանց մոտ պայթուցիկ չկա»,- լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը: Նա լրագրողներին ցույց տվեց այն թռուցիկները, որոնք այսօր առավոտյան բաժանել են Եղնուկյանները, ապա ասաց, որ դրանք բաժանելիս ոմանք կրել են ինչ-որ տարբերանշան, որի վրա գրված էր «Սասան ծռեր», կամ վերջիններիս պատկերներով շապիկ:

Մեր հարցին, թե ինչո՞ւ մյուս բերման ենթարկվածներն ազատ չեն արձակվում, արդյո՞ք պատճառն այն է, որ նրանք հրաժարվում են զննությունից, պատգամավորն ասաց, որ նրանց փաստաբանների ներկայությամբ քննչական ինչ-որ գործողություններ են ընթանում: «Ինձ պարզաբանեցին, որ այդ մարդիկ ցանկացած պահի կարող են դուրս գալ, պարզապես բացատրություն են տալիս, այդ գործընթացն ավարտելուց հետո կարող են հեռանալ»: Փաշինյանն ասաց, որ դատապարտում է նման գործողությունը:

«Ցանկացածիս էլ կարող են բերման ենթարկել կասկածանքով, որ մեր գրպանում ասենք ատոմային ռումբ կա, զննությամբ չի հայտնաբերվի, հետո ազատ կարձակեն: Ես կարծում եմ, որ խնդիր են լուծում, որ այս երեք ժամն այդ մարդիկ այստեղ լինել, ոչ թե՝ Հանրապետության հրապարակում կամ մարզահամերգային համալիրի շրջակայքում»,- ասաց ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավարը:

Մյուս հարցին, թե բաժնում բերման ենթարկվածների նկատմամբ բռնություն գործադրվե՞լ է, պատգամավորը ասաց, որ բերման ենթարկվածները նման տեղեկություն չեն հայտնել, ասել են, որ վնասվածքներ չունեն, բողոք՝ նույնպես: «Մեկ-երկու դեպք է եղել, երբ բերման ենթարկվածներին, համենայնդեպս պատշաճ ձեւով ոստիկանության ներկայացուցիչները չէին ներկայացել: Մոտեցել էին քաղաքացիական հագուստով անձինք եւ ասել, որ պետք է գնանք բաժին, վկայական ցույց չէին տվել: Ես այդ հարցը բարձրացրի բաժնի պետի առաջ: Ոստիկանները թող պատշաճ ներկայանան, նամանավանդ երբ իրավիճակն այնպիսին չէ, որ իրենք պայթուցիկը հիմա պայթեցնում են...Թող վկայականով ներկայանան, որ քաղաքացին հստակ համոզված լինի, թե ում հետ գործ ունի»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, որ նախապես բերման ենթարկվածներին ասել են, որ արտոնված չէ իրենց հավաքը եւ իրավուք չունեին այդպես ակցիա իրականացնել, Փաշինյանն ասաց, որ ինքն այդպիսի բան չի լսել: «Ասում էին, որ իրենց չի պարզաբանվել, թե ինչի համար են իրենց բերման ենթարկել:

Ես նաեւ պարզաբանեցի՝ այդ թվում բերման ենթարկվածների ներկայությամբ, որ «Հավաքների ազատության մասին» օրենքով քաղաքացիներն ազատ են իրականացնելու որեւէ ակցիա, եթե դա մինչեւ 100 հոգու մասնակցությամբ է, այսինքն՝ իրազեկում չի պահանջում: Եթե նույնիսկ 100 հոգուց ավելի է որոշ դեպքերում օրենքը նաեւ նման հնարավորություն տալիս է: Ավելին, եթե հավաքը իր բնույթով խաղաղ է՝ անկախ իրազեկման ընթացակարգերի պահպանությունից, այն համարվում է օրինական: Այնպես, որ չի կարելի մարդկանց բերման ենթարկել հավաք անցկացնելու մեղադրանքով: Հայաստանի Հանրապետությունում նման մեղադրանք գոյություն ունենալ չի կարող»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
8284 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց