Գարո Փայլանը վատառո՞ղջ է. ինչո՞ւ Դոն Պիպոյի հետ չներկայացան թանգարան (տեսանյութ)

19/09/2017 schedule11:34

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնվեց Վատիկանի գաղտնի արխիվներում եղած եւ գաղտնազերծված փաստաթղթերի մի մասը: Փաստաթղթերը թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին հանձնեց «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Մանանա Հակոբյանը:

Նշենք, որ նախապես տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, այսօրվա միջոցառմանը պետք է ներկա լինեին Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, փաստաթղթերը ձեռք բերած գործարար Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) եւ «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը:

Վերջինս փաստաթղթերը հանձնելուց ասաց, որ ծրագրից որոշակի շեղում է եղել: «Պետք  է լիներ Գարո Փայլանը, Արթուր Ասատրյանը: Գարո Փայլանն անգամ այսօր այստեղ չեղավ հիվանդության պատճառով, իրեն լավ չէր զգում, նույնն Արթուր Ասատրյանը: Բայց քանի որ ես «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակն եմ ինձ համար շատ կարեւոր փաստ էր, սա իմ ֆիլմերի մեջ էր, ես հիմա սիրով այն հանձնում եմ ձեզ»,- դիմելով թանգարանի փոխտնօրենին՝ ասաց Մանանա Հակոբյանը: Վերջինս նշեց, որ փաստաթղթերը ձեռքբերելու հարցում օգնել է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:

Խոսելով ձեռք բերված փաստաթղթերի մասին՝ Մանանա Հակոբյանն ասաց, որ դրանք թվայնացված են, սակայն դեռ ուսումնասիրության չեն ենթարկվել: «Գիտեք, փաստաթղթերը շատ են, ես հստակ քանակը չգիտեմ: Ինձ չի տրված, որպեսզի ես հստակ դրա մասին իմանամ: Այն ինչ հիմա այստեղ տեղի է ունենում, կարծում եմ շարունակությունն է: Մասնագետները հետազոտում են, առանց հետազոտման չեն կարող որեւէ բան հանձնել ցեղասպանության թանգարան»,- ասաց Մանանա Հակոբյանը:

Armtimes.com-ի հարցին, թե որքան արժե փաստաթղթերի ձեռքբերման գինը, Մանանա Հակոբյանը պատասխանեց. «Ես ներողություն եմ խնդրում, բայց գնի մասին բացարձակ տեղեկություն չունեմ, ես պարզապես սիրով հանձնում եմ, այս պարտականությունը վերցրեցի իմ վրա եւ հանձնում եմ: Արթուր Ասատրյանի ֆինանսներով, դեսպանի աջակցությամբ, մյուս մարդկանց օգնությամբ արխիվները դուրս են բերվել եւ թվայնացվել են»:

Թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն էլ ասաց, որ փաստաթղթերի հետ դեռ աշխատանքներ պետք է տարվեն: «Պոլսում Վատիկանի ներկայացուցիչների բլանկներն են: Կարծում եմ, որ դիվանագիտական գրառումներ են դեսպանների, որոնք աշխատել են Օսմանյան կայսրությունում այդ տարիներին: Առաջին հայացքից հասկացա, որ դրանք են: Գրված են լատիներեն՝ Վատիկանի պաշտոնական լեզվով գրված, կան ձեռագիր եւ մեքենագիր տարբերակներ»,- ասաց Սուրեն Մանուկյանը:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Գարո Փայլանը կիրակի օրն է այցելել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, գրառում կատարել եւ անաղմուկ հեռացել է: Ի դեպ, այսօր առավոտյան Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում նախատեսված էր Փայլանի այցը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, սակայն վերջինս այդ միջոցառմանն էլ ներկա չէր:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
5246 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ