Ամերիկայի հայկական ասամբլեան Կոնգրեսին կոչ է անում հետաքննել «Ադրբեջանական լվացքատունը»

18/09/2017 schedule08:34

Ամերիկայի հայկական ասամբլեան ԱՄՆ Կոնգրեսի հսկողության և կառավարական բարեփոխումների, նաև հետախուզության կոմիտեներին նամակ է հղել՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի խավիարային դիվանագիտության և վերջերս հրապարակված «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալի շուրջ: 

Կոնգրեսականների ուշադրությունն է հրավիրվել ժողովրդավարական արժեքներն ու ինստիտուտները տապալելու Ադրբեջանի փորձերի վրա: «Մենք չպետք է աչք փակենք ամերիկյան ժողովրդավարության վրա  կոռուպցիայի օգնությամբ Ադրբեջանի ազդեցության վրա», հայտարարել են Ասամբլեայի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը եւ Վան Կրիկորյանը:

Նրանք նշել են, որ այս շաբաթ Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որը դատապարտել է եվրոպական քաղաքական գործիչների վրա ազդելու Ադրբեջանի փորձերը, և Կոնգրեսի կոմիտեներին կոչ են արել հետևելով նրանց օրինակին հետաքննություն անցկացնել: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Կազմակերպված հանցավորություն և կաշառակերության լուսաբանման նախագիծը» (OCCRP) բացահայտել է՝ CNN-ի նախկին պրոդյուսեր Էքարտ Սեջերը 2.6 մլն դոլար է ստացել բրիտանական ընկերություններից, այդ թվում և Hilux Services-ից: Գումարը փոխանցվել է Սեջերի՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված հաշվեհամարին: 

Սեջերը, գումար ստանալով Ադրբեջանից, հոդվածներ է հրապարակել՝ տարբեր հարցերի շուրջ քարոզելով Ադրբեջանի տեսակետը կամ պաշտպանելով ադրբեջանամետ գործիչներին: Օրինակ, հոդվածներից մեկը պաշտպանում է իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեին, որին մեղադրում են Ադրբեջանից գումար ստանալու և Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մասին ԵԽԽՎ զեկույցը վերանայելու մեջ:

Սեպտեմբերի 4-ին բրիտանական մամուլը հոդվածների շարք հրապարակեց, ըստ որոնց Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ նշանավոր եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և բրիտանական ընկերությունների միջոցով փող լվանալու համար, գրում է ՝ նշելով, որ այս տեղեկությունները պարզել է սեփական հետաքննությունն իրականացնելու արդյունքում:

Բացահայտված տվյալները ցույց են տալիս՝ Ադրբեջանի ղեկավարությունը, որը մեղադրվում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, պարբերական կոռուպցիոն գործարքների և ընտրությունները կեղծելու մեջ, 2012-2014 թվականներին ավելի քան 16.000 գաղտնի վճարում է կատարել: 

Գումարի մի մասն ուղղվել է քաղաքական գործիչներին և լրագրողներին՝ որպես միջազգային լոբինգի մի մաս, որն ուղղված է եղել երկրի նախագահ Իլհամ Ալիևի դեմ հնչող քննադատությունները դադարեցնելուն, նավթով հարուստ Ադրբեջանը դրական իմիջով ներկայացնելուն:

Սեպտեմբերի 14-ին Եվրախորհրդարանը քվեարկել է բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցների ջանքերով բացահայտված և «Ադրբեջանական լվացքատուն» կոչված գործով հետաքննություն սկսելու օգտին:

Տպել
2457 դիտում

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին