Պարգեւատրվել է քրգործով անցնող քննիչը. բաց նամակ Սերժ Սարգսյանի

15/09/2017 schedule19:50

Ի շարունակություն 06.09.2017թ. «Հայկական ժամանակ»  թերթում տպագրված «Մալխասը մտավ, գործը կարճվեց» հոդվածի:

Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին

Հարգելի պարոն Ս. Սարգսյան, հերթական անգամ դիմում եմ Ձեզ, խնդրանքով, որպեսզի միջոցներ ձեռնարկվի խաբեության եւ հանցագործությունների դեմ, քանի որ խաբեությունը, որը կատարվել է կադաստրում 10.03.2008թ., մինչ օրս չի դատապարտվել այն պատճառով, որ խաբեբաների և հանցագործների արարքները հովանավորվում են շատ դեպքերում պաշտոնատար չինովնիկների կողմից, որոնք միջամտելով հանցագործներին ստիպում են իրավապահ և դատական օրգաններին ընդունել հակաօրինական որոշումներ, որոնցով արդարացվում են կատարված հանցագործությունները:

Հանցագործությունը, որը կատարվել է իմ և իմ ընտանիքի հանդեպ, կատարվել է կադաստրում և որի արդարացի լուծումը դեռ չի կատարվել, չնայած նրան, որ այդ դեպքի հետ կապված եղել են բազմաթիվ հետաքննություններ և դատական պրոցեսներ: Այդ դեպքին անդրադարձել են նաև շատ լրատվամիջոցներ, և չնայած դրանց հաղորդումներին, որոնք բացահայտում էին կատարված հանցագործությունները, մինչ օրս հանցագործները չեն պատժվել, և նրանց կողմից մեր ընտանիքին պատճառած վնասը չի հատուցվել: Որպեսզի Ձեզ պարզ լինի, թե ինչ աստիճանի պաշտոնատար անձ է միջամտում հանցագործներին, բերում եմ վերջերս կատարված հանցագործությունների նկարագիրը:

11.07.2016թ. հանցանք կատարած քննիչ Գ. Բեգոյանի դեմ հարուցվեց իմ հաղորդման հիման վրա 58211716 քրեական գործը, որով քննիչը մեղադրվում էր ծառայողական փաստաթղթի կեղծման մեջ: Քննիչի կողմից կատարված հանցագործությունը ես ապացուցել էի դեռ 26.03.2013թ. քաղաքի դատախազի տեղակալ պարոն Բատիկյանին և դատախազ պարոն Մանուկյանին, ներկայացնելով անհերքելի ապացույցներ: Սակայն ներկայացված ապացույցները հաշվի չառնվեցին, և քննիչի կողմից հակաօրինական որոշումը չփոխվեց:

Այդ հակաօրինական որոշումը կայացվել էր նախկին ՀՀ գլխավոր դատախազի ցուցմունքով, որը ընդառաջել էր ոմն Լ. Մալխասյանի միջամտությանը, ընդ որում գլխավոր դատախազը ինքն էր ընդունել որոշում քրեական գործը, որը հարուցվել էր և հետաքննվում էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում և արդեն ապացուցվել էին կատարված հանցագործությունները, ուղարկել Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազություն, հետաքննություն կատարելու նպատակով: Այդ քրեական գործը շուտափույթ կերպով «՛հետաքննվեց»՝ կատարելով քննիչ Գ. Բեգոյանի կողմից կեղծիքներ, ընդունվեց որոշում քրեական գործը կարճել և հանցագործների քրեական հետապնդումը վերացնել, չնայած այն բանին, որ նախկին քննիչ Դ. Վեքիլյանը ապացուցել էր կատարված հանցագործությունը և հանցանք կատարողը Ռ. Պետրոսյանը տվել էր ցուցմունք, որ ինքն է կատարել այդ հանցանքը, իսկ գլխավոր դատախազը համոզված լինելով, որ ես իրավացի եմ, Լ. Մալխասյանին ասել էր, - «գնա ընկերներիդ ասա, որ պահանջատիրոջ հարցը լուծեն, քանի որ նա չի իջնի ընկերներիդ վրայից»: Այդ ասածը հանցագործները չիրագործեցին և շարունակեցին կատարել նոր հանցագործություններ:

Հարգելի նախագահ, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ չնայած այն բանին, որ Ա. Հովսեփյանի կարգադրությունը Գ. Բեգոյանը կատարել է, իսկ նրա հովանու տակ գտնվող հանցագործները արհամարհում են նրա խորհուրդը, միաժամանակ հետագայում օգտվելով դատախազի հովանիով: Մի՞թե հանցագործները Ա. Հովսեփյանի մոտ բարեկամներն էին, եթե ոչ, ապա ինչու՞ է նա հովանավորում հացագործներին: Վերադառնալով Գ. Բեգոյանի դեմ հարուցված քրեական գործին, տեղի ունեցավ հետևյալը, 58211716 քրեական գործի հետաքննությունը չավարտված Գ. Բեգոյանը 29.11.2016թ.-ին  պարգևատրվեց Մխիթար Գոշ շքանշանով, իսկ պարգևատրման առիթը հանդիսացել էր ՀՀ ՀՔԾ-ի ստեղծման 9-ամյակը նշելը և բացի պետի տեղակալին գեներալի կոչում շնորհելուց, Գ. Բեգոյանին, որպես հին աշխատողի, տվել էին շքանշանը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ՀՔԾ-ում կան ավելի հին և պարգևատրմանն արժանի աշխատակիցներ: Այս փաստն էլ է ընդգծում պարգևատրման միտումնավորությունը: Դրանից 16 օր անց քննիչ  Վ. Բալյանը, որը կատարում էր հետաքննությունը, ընդունեց որոշում քրեական գործը կարճելու վերաբերյալ: Ընդ որում՝ ուշադրություն չդարձնելով, 62205712 քրեական գործի նյութերի ուսումնասիրելուն և 58211716 քրեական գործի նյութերի մեջ պարունակվող վկաների հարցաքննությանը և ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով 24.02.2013թ.-ի կեղծ փաստաթղթի փորձաքննությանը, որը չէր կայացել, քանի որ, այդ օրը 24.02.2013թ.-ը կիրակի էր և ինձ այդ օրը չէին հարցաքննել: Մի խոսքով և Գ. Բեգոյանի պարգևատրումը և Վ. Բալյանի ընդունած որոշումը նույն շղթայի օղակներն են, այսինքն՝ հովանավորի կազմակերպած գործն է, որը դարձրել է Ձեզ հանցանքի մասնակից, քանի որ ՀՀ օրենքով հանցագործի պարգևատրում չի նախատեսված:  

Հաջորդ հանցագործությունը կատարվել է 01.06.2017թ.-ին, երբ 28.05.2017թ.-ին «Կենտրոն» հեռուստաալիքով ցուցադրված հաղորդումը, որը բացահայտում էր 10.03.2008թ.-ի կադաստրում տեղի ունեցած հանցագործությունը և հանցագործներին, հաղորդումից անմիջապես 3 օր հետո «Կենտրոն»-ի ղեկավարին կարգադրվեց հաղորդումը չշարունակել, իսկ եթեր դուրս եկած նյութը ջնջել  «Կենտրոն»-ի ինտերնետի սայթից: Մի՞թե սա չի ապացուցում լրատվամիջոցի խոսքի իրավունքի կոպիտ խախտումը: Իմ կարծիքով՝ այս բոլորը ունեն մի ձեռագիր և դա Ա. Հովսեփյանի ձեռագիրն է:

Հարգելի պարոն նախագահ, ես չգիտեմ ինչ պատկերացում ունեք դուք իմ մասին, ապա ես Սարգիս Թադևոսի Բժիկյանս, 2006թ.-ից թոշակառու եմ, հիմա ես 78 տարեկան եմ և չգիտեմ թե ինչու՞ է Ա. Հովսեփյանը այդպես տրամադրվել իմ և իմ ընտանիքի դեմ, քանի որ ես նրան չեմ ճանաչում և նրա հետ ոչ մի առնչություն չեմ ունեցել: Գուցե նա հետաքրքրվել է իմ անցյալով, ապա ես իմ ամբողջ կյանքում չեմ թույլ տվել  ոչ մի օրենքի խախտում: Նրա արարքը հուշում է ինձ, որ նա չունի հարգանք մեծի հանդեպ և դա վայել չէ ոչ միայն հային, այլ նաև բոլոր քաղաքակիրթ ժողովուրդներին: Ամոթ իրեն: Վերջացնելով իմ ուղերձը կրկին խնդրում եմ կարգադրել համապատասխան կատարողներին, մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր փաստերը կապված 10.03.2008թ.-ին կադաստրում կատարված հանցագործության հետ, քանի որ նշված հանցագործություններից, անցած տասը տարիների ընթացքում կատարվել են բազմիցս ուրիշ հանցագործություններ, որոնք նույնպես կոծկվել են, ուղղել թույլ տրված սխալները և կարգադրել որ հանցագործերը հատուցեն մեր ընտանիքին հասցրած վնասը ըստ գոյություն ունեցող ՀՀ օրենքին համապատասխան: Հուսով եմ, որ իմ խնդրանքը չի մերժվի:

Հարգանքով՝  Ս. Բժիկյան

Տպել
3570 դիտում

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն