Երեւանում կցուցադրվի գերմանացի ռեժիսորի ֆիլմն Արցախի մասին

15/09/2017 schedule17:31

Երեւանում կցուցադրվի գերմանացի ռեժիսոր Յանա Ռիխտերի ֆիլմն արցախյան պատերազմից հետո բնակիչների կյանքի մասին: Այս մասին armtimes.com-ին տեղեկացրին «Շարմ հոլդինգից»: Այն կոչվում է «Պատերազմի հետքերը»: Կցուցադրվի «Կինոպարկ» կինոթատրոնում սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ին:

Ֆիլմը պատմում է Զուար եւ Հավսաթաղ գյուղերում ապրող մարդկանց առօրյա կյանքի եւ կենցաղի պատմությունը: Ծովակը գյուղի դպրոցի տնօրենն է, միաժամանակ դասավանդում է մաթեմատիկա եւ ֆիզիկա: Նա իր ընտանիքի հետ ապրում է Զուար գյուղում: Սայաթը պրոֆեսիոնալ պարող է, սակայն ներկա պահին նա Հավսաթաղի գյուղապետն է, որտեղ եւ ապրում է իր ընտանիքի հետ միասին: Նկարահանմանը մասնակցել են արցախցիներ, որոնք ծնվել ու մեծացել են Արցախում, որոնք եկել ու ապրում են այնտեղ եւ կապել են իրենց ճակատագիրը այս հողի հետ: Գյուղերը գտնվում են մի երկրում, որը «գոյություն չունի»:

Ֆիլմը նկարահանվել է մոտ 10 տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը: Ավերակների միջով մեքենա վարելիս հաճախ նկատվում էին նշաններ, որոնց վրա գրված էր «Անցումն արգելված է. պայթյունի վտանգ կա»: Այնուամենայնիվ, Արցախն այն երկիրը չէ, որտեղ կյանքը կանգ է առել. երկիրն ապրում է: Ստեփանակերտի՝ մասամբ ավերված տների կողքին բացվել է բալետի դպրոց: Ամենուրեք տեսանելի են մեծ ու փոքր ձեռնարկություններ, ինչպիսիք են հացի արտադրամասերը, դարբնոցները, կահույքի գործարանը, գորգագործական գործարանը եւ կոշկեղենի արտադրամասը: Մարդիկ ուսումնասիրում են տարբեր ոլորտներ, աշխատում եւ կառուցում են իրենց երկիրը: Նրանք կարողանում են իրենց համար նոր կյանք ստեղծել այն երկրում, որը «գոյություն չունի»: Արցախի ժողովրդի ուժը, դիմադրությունը, էներգիան տպավորում են ամեն օր, կրկին ու կրկին:

Ֆիլմի հիմնական նպատակն է ցույց տալ, որ Արցախի ժողովուրդը շարունակում է կառուցել եւ ապրել իր հողի վրա հույսով, որ 20 տարուց ավելի տեւող զինադադարը մի օր կվերածվի իրական խաղաղության պայմանագրի: Պատերազմը կդադարի, եւ աշխարհը կտեսնի, որ երկիրը գոյություն ունի:

«Պատերազմի հետքերը» ֆիլմը Studio DS, Richter Production, Nur Film Group ընկերությունների համատեղ արտադրանքն է: Մասնակցել է մի շարք միջազգային փառատոներին ու մրցանակներ շահել: Ցուցադրվելու է նաեւ Արցախում:

Տպել
2990 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին