Ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելը վստահ պետության քայլ է. Լեւոն Մկրտչյան

Օրեր առաջ հրապարակվեց հայաստանյան դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, որը հանրությունն, ինչպես եւ սպասվում էր, ընդունեց բավական ցավագին: 

Թեմայի շուրջ այսօր զրուցել ենք Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:

- Պարոն նախարար, մշակվել ու հանրային քննարկման է ներկայացվել դպրոցներում օտար լեզուների դասավանդման հայեցակարգ, եւ մի առանձին հայեցակարգ էլ՝ ռուսաց լեզվի վերաբերյալ: Ռուսերենը օտար չի՞ համարվում:

- Մեր քաղաքականության մեջ հստակ ձեւով ռուսաց լեզուն համարվում է օտար լեզու: Մի քանի հաստատումներ ուզում եմ հստակ մենք անենք, որպեսզի կարողանանք խնդիրներին ճիշտ նայել: Առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայոց լեզուն է անվերադարձ, եւ որեւէ այլ պետական լեզու չի լինելու: Սա որպես աքսիոմա վերցնենք ու չվախենանք, որ հայերենի վրա կարող են մութ ամպեր կուտակվել: Եվ դա օրենքով է պաշտպանված: Հայագիտական բլոկը նույնպես ամբողջությամբ պաշտպանված է օրենքով: Այս բլոկը շատ ամուր հիմքի վրա է դրված:

Դեռեւս երկու տարի առաջ, երբ մեր ե՛ւ բարձրագույն, ե՛ւ հանրակրթության մեջ նայեցինք օտար լեզուների որակը, պարզվեց, որ իսկապես այստեղ անելիք շատ կա: Եվ առաջացավ գաղափար՝ մշակել օտար լեզուների հայեցակարգ ու ժամանակացույց, նաեւ վերականգնել Հայաստանում օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցը, որտեղ երկիրը ներկայացնող առարկայացանկը՝ գրականություն, աշխարհագրություն, կդասավանդվի տվյալ լեզվով:

Հիմա՝ ինչո՞ւ է ռուսերենի հայեցակարգը առանձին: Նախ՝ առաջին բլոկը լատինատառ բլոկն է՝ լատինատառ հենքի վրա՝ ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն: Մեր երեխաները, ի տարբերություն եվրոպական երկրների երեխաների, մեծ բարդության մեջ են. իրենք մեսրոպատառ մշակույթն են վերցնում առաջին դասարանում, որը շատ դժվար ալֆավիտ է, երկրորդում անցնում են կիրիլիցաները, որը նույնպես բարդ է, հետո նոր անցնում են լատինատառ: Դրա համար, մեթոդական իմաստով, կիրիլիցաների վրա հենված մեթոդիկան տարբեր է մյուսից:

Երկրորդը՝ ռուսաց լեզվի տարածվածությունն է: Ի վերջո, պետք է վերցնել եղած հողը եւ այդ հողի վրա կառուցել: Մեր բնակչության շրջանում ռուսաց լեզուն շատ ավելի մեծ տարածում ուներ, քան այլ օտար լեզուները, եւ կորցնել այդ արժեքը, չի կարելի:  

- «Ուներ»: Բայց ժամանակի ընթացքում ռուսերենի կիրառության շրջանակն աշխարհում նեղանում է, չէ:

- Ոչ: Եվ ռուսերենը կորցնելը սարսափելի հարված է դառնում գիտության համար: Հիմա ինչո՞ւ ենք մենք օտար լեզուներին նման ուշադրություն դարձնում. մենք մեր երկիրը տեսնում ենք իբրեւ գիտության տարածք: Գիտություն զարգացնել՝ առանց օտար լեզուների որակյալ կրթության, հնարավոր չէ: Գիտություն տանող մեր հիմնական դուռը գրականության իմաստով ռուսերենն է: Այդ լեզվով գրականությունը եւ շատ էժան է, եւ մատչելի է: Մեր երեխաները, որոնք ուզում են գիտությամբ զբաղվել, օտար լեզվով գրականության 40-60 տոկոսը ռուսական տիրույթում է:

Երկրորդը՝ մենք տարածաշրջանային մեկ միավորի մեջ ենք Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ մյուս երկրների հետ, որտեղ աշխատանքային լեզուն ռուսերենն է: Այս ամենը հաշվի առնելով՝ մեթոդիկաները առանձնացված ենք ներկայացրել, եւ դա վերաբերում է միայն հանրակրթության մեջ ռուսաց լեզվի ուսուցման կատարելագործմանը, օտար լեզուների ուսուցման կատարելագործմանը: Չեմ հասկանում սրա շուրջը ինչ-որ քաղաքական ուղղվածություն տեսնելու մոտիվացիան:

- Ռուսաստանից պարբերաբար կարծիքներ են հնչում, որ ռուսերենին մեր երկրում պետք է առավել բարձր կարգավիճակ շնորհվի, ընդհուպ մինչեւ երկրորդ պետական լեզվի: Ռուսաց լեզվի հայեցակարգն ընդառաջ քայլ չէ՞ այդ հայտարարություն-պահանջներին:

- Ոչ: Սա վստահ պետության քայլ է, որը հասկանում է, որ օտար լեզուները անհրաժեշտ են, որպեսզի ինքը սպասարկող երկիր չլինի, այլ լինի գիտելիքահենք երկիր: Յուրաքանչյուր պաշտոնյա յուրաքանչյուր երկրում կարող է ցանկացած արտահայտություն անել, ցանկացած ցանկություն ներկայացնել, բայց մենք սուվերեն երկիր ենք, եւ մենք ենք որոշում մեր քաղաքականությունը:

- Գուցե նաեւ Ռուսաստանը լեզվի հետ կապված մեծ պահանջներ է ներկայացնում, որպեսզի հայեցակարգով բավարարվելը հայաստանյան հանրությունն արդեն համարի ձեռք բերում եւ չբողոքի դրա դեմ:

- Այդպես չէ: Նայեք Ադրբեջանը կամ անգամ Վրաստանը. ռուսական դպրոցներ են աշխատում: Վրաստանը, որի մասին մենք այդքան խոսում ենք որպես ազգային մոդելի երկրի, իր քաղաքացիներին թույլատրում է օտար լեզուներով կրթություն ստանալ: Մենք օրենքով արգելել ենք: Այսինքն՝ Վրաստանի քաղաքացին կարող է Վրաստանի բուհում օտար լեզվով, այդ թվում ռուսերեն, ստանալ ամբողջական կրթություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7240 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ