Երևան
12 °C
Armtimes.com-ը Գյումրու թիվ 32 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ալվարդ Հակոբյանից բողոք է ստացել այն մասին, որ դպրոցի տնօրենը`Արմինե Սուքիասյանը, իր հասանելիք դասաժամերն անհիմն տվել է մեկ այլ ուսուցչուհու:
«Այս ուսումնական տարում էլ հնարավորություն կար, որ ինձ տային 20 դասաժամ, բայց տնօրենը`Արմինե Սուքիասյանը, թույլ չտվեց, կրճատեց իմ ժամերը: Նա ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբոր աղջիկն է: Այդ նախարարով էլ եկել է դպրոց: Իմ ժամերը վերցրեց ու հայտարարեց, որ ես թոշակառու եմ, բայց ես նոր 63 տարեկան եմ: Թափուր տեղի մրցույթ է հայտարարել, նոր մարդ է բերել, ժամանակավոր հրաման է տվել»,- ասում է մաթեմատիկայի ուսուցչուհին:
«Հիմա մի աղջիկ է բերել: Մարտիրոսյան Ռիմա է, թե Ռիտա է, չգիտեմ: Տնօրենն ասում է, որ վերեւից են ուղարկել, գնա վերեւներին ասա, թող սրան չընդունեն, քեզ տամ ժամերը: Ես գնացի կրթության վարչության պետի մոտ, նա էլ է ուզում, որ այդ աղջիկն աշխատի: Ես չեմ կարող այսպես ապրել, եթե որեւէ օգնություն, օժանդակություն չլինի, ես արդարությունը վերականգնելու համար կդիմեմ դատարան: Անձնական խնդիր ունեն, չեն թողնում, որ աշխատեմ, որովհետեւ ես պայքարում եմ իր անարդարությունների դեմ: Տնօրենը ֆոնդի փողեր է հավաքում` ուսուցիչներից, բայց ես չեմ տալիս»,- ասում է մաթեմատիկայի ուսուցչուհին:
Թեմայի շուրջ armtimes.com-ը զրուցեց նաեւ թիվ 32 դպրոցի տնօրեն Արմինե Սուքիասյանի հետ: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ հիմնավոր պատճառներ ունի նրա դասաժամերը կրճատելու համար:
«2016 թվականի հոկտեմբերի 10-14-ը կրթության ու գիտության նախարարության պետական տեսչության կողմից Գյումրիի 47 դպրոցում կատարվել է տեսչական ստուգումներ, որից մեկը եղել է մեր դպրոցում: Ստուգումների արդյունքում Հակոբյան Ալվարդը ստացել է ոչ թե անբավարար, այլ`զրո: 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարաններում, որտեղ դասավանդում էր ինքը, 90 տոկոս անբավարար աշխատանքներ են եղել: Երբ 8-րդ դասարանն էլ տեղափոխվի 9-րդ դասարան, ես երկու ամիս առաջ ծանուցումը կտամ տիկին Հակոբյանին եւ կազատեմ աշխատանքից»,- ասաց տնօրենը:
Արմինե Սուքիասյանն անդրադառնալով մաթեմատիկայի նոր ուսուցչուհու հովանավորյալներին` հերքեց բոլոր տեղեկությունները:
«Ինքը եկավ` ինձ հարցրեց, թե ո՞վ է նոր ուսուցչուհին, ու՞մ հարսն է, ու՞մ աղջիկն է: Ես էլ ասել եմ`իմ բարեկամուհին է, բայց ոչ մի կապ չկա մեր մեջ: Նա մագիստրոսի դիպլոմ ունի, ստաժը բավարարում է, շատ լավ մասնագետ է: Ինքը ինձ ասում է` քեզ կսպանեմ, կգնամ բանտում կնստեմ: Նա իրավունք չունի երեխա կրթելու, իր երեսից իմ դպրոցից երեխաներին են հանում, տանում, բայց ես ունեմ տեսչական արդյունքներ, հո սուտ խոսելով չէ»,- եզրափակեց տնօրենը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից
Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան
ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ
Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ
Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել
Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը
Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա
Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT