Հայ տղամարդիկ դրսում նման բաներ չեն անում. ԲՀԿ-ական պատգամավորը զսպաշապիկի մասին

ԱԺ-ում «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կոշտ հատարարություն արեց: Նա ասաց, որ ՀՀ այցելող հակահիգիենիկ զբոսաշրջիկներին պետք է զսպաշապիկ հագցնել, որ իրենց ցանկությունները չբավարարեն հայ աղջիկների միջոցով: 

«Այսօր Հայաստան են մուտք գործում հակահիգիենիկ արտաքինով եւ որոշակի կասկածելի հակումներ ունեցող արտասահմանցիները, ըստեղ իրանց համար զվարճանում են եւ չի հետաքրքրում, թե իրենցից հետո ինչ հետքեր են թողնում մեր բնակիչների վրա: Պետք է նրանց զսպաշապիկ հագցվի, խմբերով գալիս են Հայաստան, բայց չգիտենք ինչ նպատակներով են գալիս եւ ինչ առողջական վիճակով են»,- մեր զրույցում այսօր կրկնեց պատգամավորը:

Պետրոսյանն առաջարկում է, որ կառավարությունն ավելի լուրջ խնդիրների լուծմամբ զբաղվի:

«Ես պարտավոր չեմ պատկերացնել մի օրենք, որը 20 տարի շարունակ չի գործել: Իմ ասելիքն այն է, որ Հայաստան մուտք գործելը կամ դուրս գալը լուրջ հարց է եւ ազգային անվտանգության  ծառայության խնդիրն է: Մենք այսօր լուրջ սպառնալիք ունենք, որ չի վերահսկվում Հայաստան մուտք գործող անձի առողջական վիճակը: Պետք է, որ կառավարությունն իր ուշադրությունը հրավիրի ավելի պիտանի խնդիրների լուծման վրա»,- ասում է Պետրոսյանն ու մատնացույց անում սոցիալական ոլորտի խնդիրները:

Մեր հարցին, իսկ նույն տրամաբանությամբ այլ երկրներում էլ որոշեն հայ տղամարդկանց զսպաշապիկ հագցնեն իրենց պահվածքի համար, Գեւորգ Պետրոսյանը փորձեց հայ տղամարդկանց ավելի զուսպ նկարագրել:

«Մեր հայ տղամարդիկ ուրիշ երկրում նման բաներ չեն անում: Ես դա հատուկ չեմ ուսումնասիրել մեր տղամարդկանց վարքագիծը, կարող է մեկ-երկու դեպք լինի, բայց մասսայական ոչինչ չեն անում: Քրեական խրոնիկան, որ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, թե հարեւան երկրներից մեր երկիր եկածները ինչ հանցագործություններ են անում»,-նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Իսկ մտածել է արդյոք պատգամավորը, որ նման հայտարարությունները վտանգի տակ են դնում ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հեռանկարը: Հատկապես, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորում է երկիրը տուրիստների համար գրավիչ դարձնել:

«Զբոսաշրջությունը պետք է կազմակերպել այնպես, որ դա չանդրադառնա մեր ազգային արժանապատվության վրա: Ինձ համար հայի արժանապատվությունն ու անվտանգությունն ավելի թանկ է, քան ասեք զբոսաշրջության որեւէ շարժը»,-armtimes.com-ի հետ զրույցը եզրափակեց Գեւորգ Պետրոսյանը:

Տպել
11196 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին