Երևան
12 °C
Առաջիկայում կմեկնարկի 5-րդ գումարման ԱԺ-ի 2017 թվականի աշնանային նստաշրջանը: Այդ կապակցությամբ հետաքրքիր է, թե հատկապես արձակուրդներից հետո ԱԺ խմբակցություններն ինչպե՞ս են պատրաստվել այդ նստաշրջանին, ի՞նչ նոր քայլեր են նախատեսել, ի՞նչ քաղաքական առաջնահերթությունների շուրջ են աշխատելու, ո՞րն է լինելու խորհրդարանում նրանց գործունեության առանցքն ու այդ նստաշրջանի կարեւորագույն նպատակը:
«ԵԼՔ» խմբակցությունում, ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, ներկայումս ուսումնասիրում են առաջարկվող օրինագծերն ու նաեւ աշխատում են տարբեր ոլորտներում սեփական նախագծերի ուղղությամբ: Իսկ ինչ վերաբերում է այս նստաշրջանի ժամանակահատվածում քաղաքական նպատակներին, այս առումով էլ Գորգիսյանն ընդգծեց՝ «ԵԼՔ-ն ի սկզբանե ժողովրդի ձայնն է Ազգային ժողովում: Այսինքն՝ հիմնական գործունեությունից մեկը լինելու է ժողովրդին հուզող բոլոր հարցերը, խնդիրներն Ազգային ժողովում բարձրացնելը, գտնել դրանց լուծումներ, ու նաեւ աշխատել այն ուղղությամբ, թե իրենց ծրագրային դրույթներից որոնք կարող են կյանքի կոչել: «Որովհետեւ մենք, չնայած ունենք 9 մանդատ, բայց ամեն դեպքում ունենք 9 մանդատ, եւ դա ռեսուրս է՝ որն օգտագործելով փորձելու ենք մեր ծրագրում ներառված բոլոր կետերը հատ-հատ կյանքի կոչել, փորձելու ենք դրանց ինչ-որ կերպ մոտենալ»,-ասաց նա:
ԱԺ «Ծառուկյան» դաշինքն էլ, ինչպես ասաց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, առաջիկա նստաշրջանում գործելու է՝ առաջնորդվելով դաշինքի նախընտրական ծրագրային դրույթներով:
««Ծառուկյան» խմբակցությունը ժողովրդին ներկայացրել է հիմնական տասնհինգ կետերը, որոնք բխում են մեր ժողովրդի շահերից, օրհասական դարձած հարցեր կան: Մենք արդեն իսկ մեր խմբակցությունով քննարկել ենք, օրենսդրական նախաձեռնությունների շարք ենք սկսելու և առաջիկայում արդեն ներկայացնելու ենք խորհրդարանին»,- ասաց Էնֆիաջյանը:
Ինչ վերաբերում է քաղաքական գործունեությանն ու այս ուղղությամբ անելիքներին եւ նորություններին, ապա Էնֆիաջյանը նշեց, որ եթե ինչ-որ նորություններ լինեն, իրենք ժամանակին ներկայացնելու են՝ այս պահի դրությամբ ինչ կա՝ բոլորը գիտեն, այլ նորություն չկա:
Բուռն քաղաքական աշնան է պատրաստվում ՀՀԿ խմբակցությունը: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը մեզ ասաց, որ վերջին օրերին եղել են խմբակցության մի քանի նիստեր, որոնց ընթացքում ՀՀԿ-ականները քննարկել են բոլոր հանձնաժողովներում թե՛ կառավարության, թե՛ անհատ պատգամավորների և թե՛ խմբակցությունների կողմից ներկայացված նախագծերը, որպեսզի խմբակցության բոլոր անդամները տեղյակ լինեն բոլոր նախագծերից: Սա, ինչպես նշեց Մելիքյանը, կօգնի, որպեսզի պատգամավորները նախապես տեղեկացված լինեն քննարկվելիք բոլոր նախագծերից, ինչը կհեշտացնի առաջարկությունները, կարծիքներն ու հարցապնդումները նախատեսել ու ակտիվ լինել բոլոր նախաձեռնությունների քննարկումների ժամանակ:
«Ես կարծում եմ, որ սա միանշանակ կարող է ավելացնել ակտիվ քննարկումները թե՛ լիագումար նիստերում եւ թե՛ հանձնաժողովներում: Այսինքն՝ առաջիկայում կարեւորը տեղյակ ակտիվությունն ու քննարկման դրված բոլոր նախագծերին մասնակցությունը բարձրացնելն է. սա իրենից հենց քաղաքական ակտիվություն է ենթադրում»,- ընդգծեց Գագիկ Մելիքյանը:
ՀՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով՝ քաղաքական առաջնահերթությունները կորոշվեն ՀՀԿ խորհրդի առաջիկա նիստում: Իսկ աշնանային նստաշրջանում ՀՀԿ խմբակցության գլխավոր քաղաքական նպատակը, ըստ մեր զրուցակից, լինելու է նախընտրական ծրագրում դրված՝ «անվտանգություն եւ առաջընթաց» սկզբունքի իրականացումը:
«Առաջընթացը՝ հիմնականում տնտեսական բնագավառում, ուստի տնտեսական բնույթի այն նախագծերը՝ հարկային, մաքսային փոփոխությունները, որոնք կարող են նպաստել ներդրումային դաշտի ակտիվացմանը, դրանք էլ կլինեն մեզ համար առաջնահերթություններ: Անվտանգության առումով՝ բոլոր այն նախագծերը, որոնք կներկայացվեն անվտանգության խնդիրները կարգավորելու նպատակով, դրանք նույնպես մեզ համար առաջնային կլինեն: Այսինքն՝ մեր հիմնական առաջնահերթությունները մեր ծրագրում արդեն իսկ շեշտված են՝ անվտանգություն եւ առաջընթաց՝ հենց այս ժամանակաշրջանից էլ սկսած դրանք մեզ համար լինելու են առաջնային»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Մեր հարցին՝ քաղաքական նշանակության վերադասավորումեր, փոփոխություններ, փոխատեղումներ, կամ նման կարգի այլ ակտիվություն ակնկալվո՞ւմ է՝ հաշվի առնելով նաև 2018 թվականին սպասվող փոփոխություններն ու երկրի կառավարման կարգի գործնական փոփոխությունը, ՀՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց, թե չի կարծում, թե այդտեղ որեւէ տեղաշարժեր սպասելի են:
«Ես չեմ կարծում, թե եկող տարում քաղաքական շրջափուլում ինչ-որ կուլմինացիոն պահ է լինելու. որեւէ խնդիր չկա՝ ամեն ինչ հանգիստ ընթանում է, եւ սահմանադրությունը պահանջում է, որ հաջորդ տարի պետք է անցում կատարենք ամբողջությամբ խորհրդարանական կառավարման ձեւաչափին, եւ մենք այդ գործընթացը կիրականացնենք: Իսկ մեր բոլոր քայլերը տանում են դեպի քաղաքական կայունության ապահովման՝ դա մեզ համար նույնպես առաջնային է»,- մասնավորապես, նշեց պատգամավորը:
Գագիկ Մելիքյանից հետաքրքրվեցինք նաեւ այլ ուժերի հետ համագործակցության ու հարաբերությունների ձեւաչափում փոփոխությունների հավանականությունից: Այս առումով էլ նա ասաց, թե ՀՀԿ-ն միշտ պատրաստ է բոլոր ուժերի հետ համագործակցելու, այդ թվում՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական, թե՛ իշխանական եւ թե՛ ոչ իշխանական: Վերջում Գագիկ Մելիքյանն ավելացրեց, որ Հանրապետականի կողմից համագործակցության նախաձեռնողականություն միշտ եղել է, եւ ովքեր ընդունել են, նրանք ՀՀԿ-ի հետ համագործակցել են՝ Հանրապետականը բաց է համագործակցության համար եւ միշտ եղել է բաց եւ ով ցանկանում է, նա էլ համագործակցում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT