Երևան
12 °C
«Թուրքիան մոտ եւ ոչ հեռու ապագայում մնալու է ավտորիտար երկիր», - Միացյալ Նահանգների Սենատում անցած լսումների ընթացքում հայտարարել է Արտաքին հարաբերությունների խորհրդի վերլուծաբան Սթիվեն Քուքը, գրում է Ամերիկայի ձայնը:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սեպտեմբերի 6-ի լսումները նվիրված էին թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման ճանապարհին հիմնական խոչընդոտներին: Հանձնաժողովի ղեկավար սենատոր Բոբ Քորքերի խոսքով, հիմնական խոչընդոտը Թուրքիայի ղեկավարության հակաժողովրդավարական գործողություններն են. «Էրդողանը ոչ միայն ճնշում է լրագրողներին, ընդդիմության առաջնորդներին եւ անմեղ ամերիկացիներին Թուրքիայի ներսում, այլեւ նա հակադրվում է սեփական դաշնակիցներին. Նախորդ ամիս Թուրքիան որոշել է Ռուսաստանին 2,5 միլիարդ դոլար վճարել հրթիռային համակարգի համար, որն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի հետ»:
Սենատորների եւ փորձագետների կարծիքով, հաշվի առնելով ներկա զարգացումները, հնարավոր է, ժամանակն է վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհները: Սթիվեն Քուքը հիշեցրեց, որ Սառը պատերազմի ավարտից հետո Թուրքիայի դերը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համակարգում չի վերանայվել. «Թուրքիան միգուցե եւ դաշնակից է, սակայն՝ գործընկեր չէ»:
Թվարկելով թուրք-ամերիկյան հարաբերությունների հիմնական խնդիրները, վերլուծաբանը Թուրքիայի ներսում ժողովրդավարության դեմ ուղղված քայլերի հետ միասին նշում է նաեւ Անկարայի թշնամական վերաբերմունքը Դաեշի ահաբեկիչների դեմ պայքարում Միացյալ Նահանգների դաշնակից քրդական խմբերի նկատմամբ: Ի պատասխան Թուրքիայի գործողությունների, Միացյալ Նահանգները կարող է պետական մակարդակով հետազոտել եւ հրապարակել Թուրքիայի հետ հարաբերությունների արժեքը եւ նշանակությունը, այդ թվում եւ՝ Թուրքիայում գտնվող Ինչիրլիքի ռազմակայանից ամերիկյան զինուժի տեղափոխումը այլ երկիր.
«Թուրքերն անընդհատ փորձում են խաղալ ռուսների, իրանցիների եւ ամերիկացիների հակասությունների վրա: Ամեն անգամ, երբ մեզ հետ թուրքերը խնդիրներ են ունենում, թուրք պաշտոնյաները հանկարծ Թեհրանում են հայտնվում կամ բարձրաձայնում են չինացիներից կամ ռուսներից զենքի ձեռքբերման մասին»:
Սենատորները հիշեցնում են, Թուրքիան ԱՄՆ-ի կարեւոր գործընկերն է եւ Վաշինգտոնի նպատակն է հորդորել Թուրքիային աշխատել Միացյալ Նահանգների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի դեմ: Սենատոր Բեն Քարդինն ընդգծել է, որ իրեն ժողովրդավար երկրի ղեկավար անվանող Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի ամիս առաջ անց էր կացրել բոլորովին էլ ոչ ժողովրդավարական հանրաքվե. «Թուրքիայի ժողովուրդն արժանի է առաջնորդների, ովքեր կպաշտպանեն ժողովրդավարությունն այդ երկրում»:
Սենատորը նշել է նաեւ, որ ռուսական S400 տիպի հրթիռային համակարգերի ձեռքբերումը Թուրքիայի կողմից հավանաբար հակասում է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ օրենքի մակարդակով ընդունված պատժամիջոցների 231-րդ կետին, ուստի, կարող է հետեւանքներ ունենալ Թուրքիայի պետության համար, ինչպես նաեւ ցանկացած պետության, որը կորոշի առաջադեմ ռուսական զենք ձեռք բերել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT