Մանկապարտեզները մերժված երեխաներին կընդունեն, երբ նրանց տարիքը լրանա. Երևանի քաղաքապետարան

«Իմ երեխան մանկապարտեզում հերթագրվել է ապրիլին: Մեկ ամիս առաջ` օգոստոսի սկզբին, մեզ զանգահարեցին եւ տեղեկացրին, որ որոշակի ընթացակարգով պետք է փաստաթղթեր նախապատրաստել եւ օգոստոսի 31-ին ներկայացնել, որպեսզի արդեն սեպտեմբերի 1-ին երեխան հաճախի մանկապարտեզ: Մենք հավաքեցինք այդ փաստաթղթերը եւ օգոստոսի 31-ին տարանք, հանձնեցինք: Տնօրենը շատ բարյացակամ ծանոթացրեց կարգին, ասաց, թե ինչ պետք է բերել երեխայի հետ, քանիսին պետք է ներկայանալ եւ այլն, եւ այլն: Եկանք տուն, արդեն պատրաստվում էինք հաջորդ օրվան, բայց մի քանի ժամ անց զանգահարեցին, ասացին` երեխային չբերեք, 2014-2015 թվականներին ծնվածների ընդունելությունը կասեցված է, ոչ մի կոնկրետ բան չենք կարող այս պահին ասել, եթե ինչ-որ որոշում կայացվի, նորից կզանգահարենք»,- մեզ հետ զրույցում ասաց Երեւանի բնակչուհի Մարինա Գրիգորյանը, որի փոքրիկ աղջկան վերջին պահին հրաժարվել են նախակրթարան ընդունել:

«Հետո ես համացանցում տեսա, որ բուռն քննարկում է ստացել այդ հարցը, որ ոչ միայն ինձ են զանգահարել, այլեւ շատ մայրիկների, եւ այդպես փաստի առաջ ենք կանգնել: Բայց ինչու պետք է մենք միայն երեկ իմանայինք այդ մասին: Անձամբ ես պատրաստվում էի աշխատանքի դուրս գալ: Դեկրետային արձակուրդի մեջ եմ եւ իմ գործատուին արդեն զգուշացրել էի, որ պետք է գամ սեպտեմբերից»,- շարունակեց նա:

Մարինա Գրիգորյանը չցանկացավ հստակեցնել, թե խոսքը որ մանկապարտեզի մասին է, որովհետեւ խնդիրը համատարած է: Միայն ասաց, որ այն գտնվում է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում:

Ծնողը նաեւ նշեց, որ երեխան երկու տարեկան կդառնա հոկտեմբերի սկզբին: Այսինքն` ստացվում է, որ մանկապարտեզից նրան հրավիրած են եղել առանց նախակրթարանի մսուր ընդունվելու տարիքը լրացած լինելու: Մարինա Գրիգորյանը պատասխանեց, որ երեխային հերթագրելուց հետո մանկապարտեզում երբեւէ չեն խնդրել, չեն բանակցել, չեն փորձել համոզել` աղջկան ընդունել ժամկետից շուտ:

Հիշեցնենք, որ բազմաթիվ ծնողներ երեկվանից ահազանգում են, թե մանկապարտեզները մերժում են փոքրիկներին, թե ընդունելությունը կասեցված է, քաղաքապետարանն էլ հերքում էր դա` վստահեցնելով, որ արգելքը վերաբերում է միայն մինչմանկապարտեզային տարիքի երեխաների հերթագրմանը:

Խնդրին բախված այլ ծնողների դեպքում նույնպես պարզեցինք, որ իրենց երեխաները, որոնց վերջին պահին մանկապարտեզները հրաժարվել են ընդունել, դեռեւս չեն հասել համապատասխան տարիքի:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը մեր հարցմանն ի պատասխան չհերքեց, որ մանկապարտեզներում այդ առումով խստացում կա ու որ հնարավոր է դա պետք է վերջին օրը չարվեր:

Նա պարզաբանեց, որ մանկապարտեզներում ընդունելություն կարող է իրականացվել յուրաքանչյուր ամսվա սկզբին, եւ եթե հերթագրված ու հերթը մոտեցող երեխայի տարիքը լրանում է տվյալ ամսում, ապա նրան պետք է ընդունել, իսկ եթե տարիքը լրանալու է այդ ամսվա ընդունելության ավարտից հետո, ապա այդ փոքրիկի առաջ նախակրթարանն իր դռները կբացի արդեն հաջորդ ամիս:

Ինչ վերաբերում է ծնողների բարձրաձայնած այն խնդրին, թե մանկապարտեզներում երեխաների հերթագրման էլեկտրոնային բազան այդ հաստատությունների համար անմատչելի է դարձվել, Արթուր Գեւորգյանը պատասխանեց, որ համակարգը թույլ չի տալիս գրանցել միայն այն երեխաներին, որոնց տարիքը նախատեսվածից ցածր է:

Տպել
4957 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ