Երևան
12 °C
Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը պետք է վերաբերվել որպես հեռացողի հայտարարության: Նման տեսակետ Թեւան Պողոսյանը հայտնեց armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով Հոգլանդի երեկ հրապարակած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնի օտարերկրյա լրագրողների մամուլի ակումբում հրապարակել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը, որից հետո ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը անդրադառնալով այդ հրապարակմանն ասել էր, որ դրանում «հրատապ» բառն ավելորդ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հոգլանդին շուտով այլ դիվանագետ կփոխարինի:
- Պարոն Պողոսյան, մեր ԱԳՆ-ի խոսնակը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հրապարակմանն արձագանքեց, որ «հրատապ» բառն ավելորդ է: Ինչպե՞ս եք գնահատում ԱԳՆ-ի արձագանքը:
- Մի քանի մասերի բաժանենք ձեր հարցը: Մեր ԱԳՆ-ի արձագանքը միշտ լինելու է դիվանագիտական շրջանակների համար, որովհետեւ այն ինչ ասում է ԱԳՆ-ի մամուլի խոսնակը, դա շատ ժամանակ ընթերցում են ոչ թե միայն ներսում, այլ առաջին հերթին դրսում: Դրսի համար սա այն մեսիջն է, որ այդ հին, ծեծված ֆորմուլա է, որը 1994 թվականից ի վեր տարբեր ֆորմատներում փորձում են խաղացնել: Դրան «հրատապ» բառով անդրադառնալն անիմաստ երեւույթ է: Դրա համար ավելի շատ ուզում ենք ասել, որ խնդիրը ոչ թե դնում ենք Հոգլանդի դաշտում, այլ մամուլը պետք է հասկանա, որ այդ մարդը հեռացող դիվանագետ է: Այն իմաստով, որ դուք հեռանում եք, ո՞րն է դրա նպատակը, որ կա բանակցային գործընթաց, քո հաջորդ գործընկերը պետք է գա եւ շարունակի, դու նորից կրկնում ես ծեծված խնդիրը:
Չմոռանանք, որ ԱՄՆ-ն Վիեննայի համաձայնագրի, այսպես ասած, կնքահայրն է, իրենք ասում էին, որ դա իրենց նախաձեռնությունն է եղել: Ամերիկացներն են հասել նրան, որ պետք է վստահության մեխանիզմները ներդրվեն: Վստահության մեխանիզմների մասին չեք խոսում, խոսում եք մի բանի մասին, որի վերաբերյալ վստահության մեխանիզմներն առանց ներդնելու հնարավոր չի լինի խոսել: Նախկինում բոլոր հրապարակված ֆորմուլաներն այլեւս չեն աշխատում եւ հրապարակվում են այն ժամանակ, երբ գիտակցում են, որ այլեւս այս ֆորմուլայի հիման վրա չեն կարողանալու լուծում գտնել:
- Այս հայտարարության համար այլ պատճառներ չկա՞ն: Հոգլանդի հայտարարություն արվեց Պուտին-Սարգսյան հանդիպումից հետո: Պատահակա՞ն էր այդ օրն ընտրված:
- Հոգլանդը հեռանում է: Մենք գիտենք, որ այսօր կա ԱՄՆ-Ռուսաստան առճակատում: Պատահական, թե ոչ պատահական, բայց այդ օրն է եղել իր մամուլի ասուլիսը: Իսկ օրինակ, եթե օգոստոսի 23-ին չլիներ, այլ այսօր հայտարարեր, նույն արձագանքները չէինք ունենալո՞ւ: Շատ գեղեցիկ համընկնել է մի բանի հետ, որտեղ կարող էր Հոգլանդը փորձեր ցույց տար մի խնդիր, իմանալով եւ գիտակցելով, որ ՌԴ նախագահը հանդիպում է ՀՀ նախագահի հետ: Ուզում է ասել, որ մենք էլ կանք Ղարաբաղի թեմայով: Նախապես հայտարարվել էր, որ Ղարաբաղի թեմայով, այնուամենայնիվ, քննարկումներ լինելու են: Այս կոնտեքստի մեջ նայենք: Հոգլանդի կողմից մեկ անգամ եւս փորձ էր արվել ասել, որ, այնուամենայնիվ, ղարաբաղյան խնդրում Ամերիկան կա: Չգիտենք ՌԴ-ն ինչեր է անելու, բայց մենք ունենք այս պատկերացումները, որոնք հիմնված են այդ ֆորմուլայի վրա: Փաթեթային տարբերակը հրապարակվել է եւ դուրս է մնացել բանակցային գործընթացից, փուլայինը հրապարկվել է՝ դուրս է մնացել, Քի Վեսթյանը դուրս է մնացել, Մադրիդյան սկզբունքների շրջանակը հենց հրապարակվում է, հասկանում ենք, որ դուրս են մնացել:
Մի քանի տեղ Հոգլանդն իր հայտարարության մեջ խոսում է, որ պետք է վստահելի, երկկողմ պայմանավորված մեխանիզմներով, բանակցված, համաձայնեցված… դա ո՞ւմ հետ են անում, միակողմանի կարո՞ղ ենք համաձայնեցնել: Ոչ, պետք է մյուս կողմի հետ էլ լինի: Առաջինը եռակողմ ձեւաչափ պետք է լինի: Երկրորդ, եթե նայում ենք իրական կյանքին, ապա մյուս կողմի՝ Ադրբեջանի հետ կարո՞ղ են նստել եւ պայմանավորվել, ոչ: Այստեղ սերունդների խնդրի է լինելու հոգլանդները գալու են, գնալու են, ռուսական համանախագահները գալու են, գնալու են: Ադրբեջանն այդ ամենը մի կողմ դրած զենք է գնում եւ այդ վստահության մեխանիզմներին ասում է՝ ոչ: Մերոնք էլ այսօր սահմանն ամրապնդում ենք, հզորացնում ենք: ԱՄՆ-ն, ՌԴ-ն իրենց շահերից ելնելով մի բան են անում, մենք փոխանակ քննարկենք մեր շահերը, ընկել ենք ուրիշների շահերի միջից օգտագործված թեմաները հանում ու փորձում ենք արծածենք, դարձնենք մեզ համար օրակարգ: Մի գուցե ամերիկյան շահը սա՞ է եղել, որ հայկական հասարակության համար քննարկում սկսեն:
- Ձեր խոսքից հանգում ենք այն մտքին, որ այս հայտարարությունը որեւէ ազդեցություն չի ունենալու բանակցային գործընթացի վրա:
- Բնականաբար, ո՞նց է ազդեցություն ունենալու, եթե բանակցություններ տեղի չեն ունենալու: Ե՞րբ որ սկսվեն բանակցությունները, չգիտեմ թե ինչի մասին են խոսելու, վստահության մեխանիզմների կյանքի կոչվելը չի իրականացվում: Եթե Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն իրականացվել, ինչի՞ մասին են խոսելու: Այն որ զենք է ձեռք բերել Ադրբեջանը, բերել է նայի ու նորից հե՞տ ուղարկի: Մենք, որ սահմանն ամրապնդում ենք, ներդրումներ ենք անում, որ ի՞նչ անենք:
- Այս հայտարարության հասցեատերն ո՞վ էր:
- Նորից հիշեցնեմ, թե այդ օրն ինչ հանդիպում է տեղի ունեցել (Պուտին-Սարգսյան, խմբ հեղ.): Աշխարհում միջազգային հարաբերությունների խնդիրների մեջ մի բանը մյուսի հետ միշտ ունենում են ինչ-որ կապ: Այդ կապերի շրջանակներում եկեք դիտարկենք, որ այս կերպ Ամերիկան ուզում է ասի, թե ինքը էլ որտեղ է խառնված, որ ինչքան էլ տարբեր երեւույթներ լինեն, ԱՄՆ-ն արցախյան կոնֆլիկտի լուծման շրջանակներում ներգրավված է, աշխատում է, իր պատկերացումներն ունի եւ այլն:
Ուզում են ասել, որ կան իրենք, չմոռանան իրենց: Իրենք ուզում են ասել, որ մենք լինելու ենք այստեղ, որեւէ մեկը այդ խնդիրը չի հանձնել միայն ու միայն ռուսական մոնոպոլիայի լուծման հնարավորությանը: Հեռացող մարդ է, թեմայից խոսել է, դրանից բացի մի քանի ուրիշ շեշտադրում անելով իրենց շահերն է առաջ տարել:
- Մեր հասարակության արձագանքը համարժեք է՞ր:
- Մի կողմից ուրախ եմ, որ մեր հասարակությունն այսօր բազմազան է տարբեր կարծիքներով, բաց է, որն ավելի դրական է, քան այն ինչ այսօր տեղի է ունենում Ադրբեջանում: Մեր հասարակության արձագանքներից ռացիոնալները պետք է ընտրենք եւ տանենք առաջ: Իմ արձագանքը հետեւյալն է՝ այս ամենը լսելուց, գիտակցելուց, հաշվարկներն անելուց բացի, ես ունեմ, այնուամենայնիվ, մեկ խնդիր՝ մենք ունենք երկար պայքար եւ դրան պատրաստ լինելու եւ մեր շահերն առաջ տանելու համար մեր սեփական երկրի հզորացման պահանջ: Ես մի բան գիտեմ, որտեղ հայկական զինվորը լինի ՊԲ-ի, թե՝ ՊՆ-ի կանգնած է ամուր, լավ զինված է, ու լավ պաշտպանված հզոր թիկունքով, այդ կետն էլ լինելու է հայկական հող: Դրա համար ի՞նչ պետք է անենք՝ տնտեսությունը զարգացնենք, կոռուպցիայի դեմ պայքարենք, մոնոպոլիայի դեմ պայքարենք: Մենք մեր իրական գործերը թողած, ընկել ենք ուրիշների շահերի մեջ քննարկումներ անելով: Հարցի լուծողը մենք ենք, բանալին մեր ձեռքում է, բանալին Արցախում է, բանալին հայության ձեռքում է, եկեք այդ բանալին պինդ պահենք ու այն ժամանակ պտտենք, երբ որ մեր շահերից է դուրս գալիս, դրա համար պետք է հզոր, պինդ ու ամուր հայկական ձեռք ունենանք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT