Գյումրու ծննդատունը եւս ունի վերակենդանացման բաժանմունք. Շիրակի մարզի գլխավոր գինեկոլոգ

«Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ի բուժանձնակազմն անդրադառնալով` մեր նախորդ հրապարակմանը, նշել է, որ համակարծիք չեն հոդվածում հնչեցված կարծիքների հետ: Ծննդատան բժիշկները նաեւ նշել են, որ կառույցն ունի վերակենդանացման բաժանմունք եւ չի օգտվում Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի համապատասխան ծառայությունից, քանի որ ունեն բոլոր համապատասխան սարքավորումները:

Բժիշկներն անդրադարձել են նաեւ տանիքից կաթող անձրեւաջրերի խնդրին եւ նշեց, որ այդ խնդիրն առաջիկայում, անպայման, լուծում է ստանալու:

Առանց խմբագրման ներկայացնում ենք Շիրակի մարզի գլխավոր գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանի հարցազրույցը:

««Գյումրու ծննդատան» շենքը կառուցվել է Լեհաստանի կառավարության կողմից, որպես նվեր Գյումրի քաղաքին` երկրաշարժից հետո: Այն տեղեկությունները, որ Գյումրու ծննդատունը չունի վերակենդանացման բաժանմունք, որի պատճառով նորածիններին հարկ եղած դեպքում տեղափոխում են ավստրիական հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը: Մենք ունենք վերակենդանացման բաժանմունք, եւ այն օգտագործելու լիցենզիա` իր համապատասխան սարքավորումներով: Ավստրիական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք նորածին ուղարկելը հանցանք չէ, բայց քանի որ ավելորդ խոսակցությունների առիթ է դարձել, ուզում եմ ասել, որ վերջին 4-5 ամիսների ընթացքում ոչ մի նորածին չի ուղարկվել այնտեղ` զուտ խուսափելով ավելորդ խոսակցություններից:

Ծիծաղելի է, երբ մեր շենքը համեմատում են այլ ծննդօգնության հիմնարկի հետ: Դա կլինի թե Արթիկի, Ախուրյանի ծննդատները, թե ավստրիական հիվանդանոցը: Այս բոլոր նշածներս ժամանակավոր կառույցներ են`10 կամ 20 տարվա համար: Մեր շենքը, բացի այն, որ կառուցված է 12 բալի համար, կարող է նկուղը ծառայել որպես ապաստարան:

Ինչ վերաբերվում է տանիքից թափվող անձրեւաջրերին, նշեմ, որ կա մեկ տեղ, որտեղից ջուրը գալիս է: Շենքը չորս թեւ ունի, կտուրը թիթեղապատվել է եւ մնացել է միայն մեջտեղի հատվածի կաթոցը, որը, մինչեւ անձրեւների սկսվելը, դարձյալ կթիթեղապատվի: Գտել ենք հովանավորներ, որոնք համաձայնվել են անել այդ գործը: Իսկ ջուրն այնքան առատ չի, որ հասնի նկուղ:

Հասարակական կարծիքին չեմ հավատում, քանի որ այն ստուգելը հնարավոր չէ, իսկ ինչ վերաբերվում է կառավարության որոշմանը` նշեմ, որ «Գյումրու ծննդատան» լուծարման գործընթացը դադարեցվել է մեկ տարի ժամկետով»,- ասաց մարզի գլխավոր գինեկոլոգը: 

Տպել
6313 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց