Դատախազությունը քրգործ է հարուցել նախարարությունների ենթակայությամբ գործող կառույցներում

Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ՀՀ դատախազության կողմից 2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել է 265 ուսումնասիրություն: Դրանց արդյունքում հայտնաբերվել է 302 իրավախախտում, հարուցվել է 21 քրեական գործ:

Միայն ՀՀ գլխավոր դատա­խա­զու­թյան պետական շահերի պաշտպանության վարչու­թյան կողմից 2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում 23 ուսումնասիրություն է իրականացվել սոցիալական ապահովության, կրթության և գիտության, գյուղատնտեսության, պետական գույքի և ֆինանսների կառավարման, հարկերի և պետական տուրքերի գանձման, քաղաքաշինության ոլորտների համապատասխան կառավարման պետական մարմինների և դրանց համակարգում գործող մարմինների ու կազմակերպությունների գործունեության ընթացքում պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ: ՈՒսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ համապատասխան պետական մարմինների ղեկավարներին ներկայացվել է 17 հաղորդում, հարուցվել է 6 քրեական գործ: Մասնավորապես սոցիալական ապահովության ոլորտում կատարված ուսումնասիրություններով քրեական գործեր են հարուցվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում /տարեցների տուն ինտերնատ/ արձանագրված խախտումների վերաբերյալ:

Կրթության և գիտության ոլորտում իրականացված ուսումնասիրություններով քրեական գործ է հարուցվել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ում արձանագրված խախտումներով:

Գյուղատնտեսության ոլորտում ուսումնասիրությունների արդյունքներով քրեական գործ է հարուցվել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու տարածքային կենտրոնում արձանագրված խախտումների կապակցությամբ:

Քրեական գործերից մեկը՝ պետական սեփականությունը հանդիսացող գույքի օտարման գործընթացում արձանագրված խախտումների վերաբերյալ, հարուցվել է ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ:

Մեկ քրեական գործ էլ հարուցվել է հուղարկավորման ծառայություններ մատուցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հարկերից խուսափելու փաստով:

2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում քաղաքացիական դատավարության կարգով դատարան է հարուցվել 110.454.045 դրամ հայցապահանջով 7 հայց: Ներառյալ նախորդ տարիներին հարուցվածները, դատարանները քննել և դատական ակտեր են կայացրել 341.585.843 դրամի 12 հայցով, որոնցից բավարարվել է 336.808.443 դրամի 11 հայցադիմում: Փաստացի վերականգնվել է 3.663.924 դրամ: Հայցային վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով մերժվել 4.777.400 դրամ հայցագնով 1 հայց: 36 հայցի դատաքննություն դեռևս ընթացքի մեջ է: Իսկ ընդհանուր առմամբ դատախազության բոլոր մարմինները նույն ժամանակահատվածում քաղաքացիական և քրեական դատավարության կարգով դատարան են հարուցել 37 հայց՝ 4.793.983.004 դրամի բռնագանձման պահանջով: Ներառյալ նախորդ տարիներին հարուցված հայցերով բավարարվել է 372.244.854 դրամի հայցապահանջով 25 հայց: Դեռևս ընթացքի մեջ է 5.579.642.741 դրամի հայցապահանջով 77 հայց:

2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում դատախազության մարմինները պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ Վճռաբեկ դատարաններ են ներկայացրել համապատասխանաբար՝ 5 վերաքննիչ և 3 վճռաբեկ բողոք: 5 վերաքննիչ բողոքից 3-ը բավարարվել է, 1-ը` վերադարձվել, իսկ 1-ը ընթացքի մեջ է: 3 վճռաբեկ բողոքից 1-ով վարույթ ընդունելը ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներով մերժվել է, իսկ 2-ը ընթացքի մեջ է: Դատախազության մարմինների կողմից վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացվել է 139 անձ: Դատախազների նախազգուշացումներով կամ ուսումնասիրությունների ընթացքում կամովին վերականգնված վնասի չափը կազմել է 28 802 330 դրամ: 

Տպել
16940 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց