Հայերենն ամենաղքատ լեզուներից է, ու նաև ժամանակը չէ՞ Հայաստանն Արմենիա կոչել. Հ. Բագրատյան

18/08/2017 schedule12:55

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում մի գրառում է կատարել, որը խոստանում է աղմկահարույց դառնալ ու տեղիք տալ հակասական գնահատականների ու մեկնաբանությունների: 

Հայոց լեզվի ու Հայաստանի անվանման մասին նրա նկատառումները` ստորեւ:

- Բազմիցս առիթ եմ ունեցել արտահայտվելու սոցիալ-տնտեսական կյանքի խնդիրներին։ Մեզ մոտ Արմենիայում դրանք ներկայումս քաղաքակրթական բնույթի են։

Այսօր, սակայն ուզում եմ անդրադառնալ եւս մեկ քաղաքակրթական խնդրի՝ հայոց լեզվին։ Առաջիկայում կխոսենք հայ առաքելական եկեղեցու, կնոջ եւ ընտանիքի դերի մասին արմենական (հայկական) պատկերացումների, քաղաքակրթական եւ ազգային արժեքների մասին եւ այլն։

Ես լեզվի մասնագետ չեմ։ Բայց ես մտավորական եմ, հասարակագետ։ Ինձ համարում եմ տեսության (մեգաէկոնոմիկա) հիմնադիր։ Ուստի ամեն օր բախվում եմ մտքերս արտահայտելու խնդրի հետ։ Շփվում եմ տարբեր երկրների մասնագետների հետ։ Գրել եմ 19 գիրք եւ 68 հոդված։ Գրքերս գրել եմ 4 լեզուներով. Արմեներեն (հայերեն), ռուսերեն, անգլերեն եւ ուկրաիներեն։

Նկատի ունեցեք, գրել եմ եւ ոչ թե թարգմանել։ Բացի այդ ազատ շփվում եմ եւս 2 լեզուներով՝ գերմաներեն եւ ֆրանսերեն։

Ի՞նչ է ինձ հուշում իմ անձնական աշխատանքային փորձը։ Մեկ էջ հայերենը հավասար է 0.8 էջ ռուսերենի, 0.75 ուկրաիներենի, 0.9 գերմաներենի եւ 0.7 անգլերենի։ Դա է պատճառը, որ իմ վերջին արմեներեն գիրքը գրել եմ 2001թ։

Գրել արմեներեն, նշանակում է 20-30% ավելի ժամանակ ծախսել։ Ի՞նչու։ Սիրում ենք անընդհատ ասել՝ մեր լեզուն (պետական) ամենագեղեցիկ լեզուներից է։ Խստորեն կասկածում եմ։ Այն աշխարհի աղքատ (ինչպես եւ մեր տնտեսությունն է) լեզուներից է։ Օրինակ, վերցնենք բառերի քանակը։

Ըստ իս, այսօր մեր լեզվում կա շուրջ 100 000 բառ։ Դա հեշտորեն ստուգվում է բացատրական կամ թարգմանչական բառարանների միջոցով։

Այսպես, 1984թ հրապարակված Հայ-ռուսական բառարանում (գլխ. խմբագիր Ե.Գալստյան) կա 75 000 բառ, գրեթե նույնքան 1976թ. Է. Աղայանի բառարանում։ Ռուսական ակադեմիական բառարանում (1970թ.) կա 132 000 բառ։ Ըստ USA Today-ի 2010-ին անգլերենում կար 999 985 բառ, չինարենում՝ 500 000, գերմաներենում 250 000, ճապոներենում՝ 232 000, իսպաներենում 225 000, ռուսերենում՝ 195 000, (http://news.flarus.ru/?topic=1115http://www.norma-tm.ru/psychological_war.html

Անշուշտ, լեզվի հարստությունը միայն բառերի քանակի մեջ չէ։ Բացի այդ բառերի քանակի հաշվարկի միասնական մեթոդաբանություն չկա։ Բայց, օրինակ, ո՞վ է մեզ իրավունք տվել թարգմանել կոմպյուտեր կամ ինֆլյացիա բառերը։ Ոչ միայն նրա համար, որ կոմպյուտեր բառը համակարգիչը չէ, իսկ ինֆլյացիան ամենեւին էլ գնաճը չէ։ Նրա համար, որ դրանք բառ գործառույթներ, բառ ինստիտուտներ, բառ առարկաներ են։

Անգլերեն լեզուն օրեկան ավելանում է 15 բառով։ Շեքսպիրը միայն այն հարստացրել է 1700 բառով։ Պուշկինը ռուսաց լեզուն հարստացրել է 24 000 բառով։ Իսկ մենք նստած թարգմանում ենք ամեն բառ։ Ամենեւին էլ դրա իրավունքը չունենալով։ Աշխարհում ամեն տարի արվում է 1.5 մլն պատենտ, գրանցվում է 3 մլն ապրանքանիշ։ Հիմա պիտի թարգմանե՞նք ամեն բան։ Դա ի՞նչ լեզվական շովինիզմ է։

Ամբողջ օրը գոռում ենք. արմեներենը միակ պետական լեզուն է։ Ճիշտ է։ Բայց եկեք զարգացնենք այն։ Միջնադարում ունեցել ենք 60 000 բառ։ Ոչ մի անգլերեն մեզ չէր հասնի։ Հիմա մենք ունենք 100 000, իսկ նրանք 1 000 000։ Ու մի բան էլ։ Ժամանակը չէ մեր երկիրը Արմենիա անվանելու։ Աշխարհի երկրների 80%-ը մեզ Արմենիա է անվանում։ Իսկ մե՞նք։ Հայաստանը ո՞րն է։

Տպել
3778 դիտում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Միջադեպ է տեղի ունեցել Իրանի նախագահին տեղափոխած ուղղաթիռի հետ․ դեպքի վայր են մեկնել փրկարարական խմբերը

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է