Երևան
1 °C
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի:
Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է Գյումրիում գործունեություն ծավալող «Լենտեքս» ընկերությունից, որը գուլպաների և զուգագուլպաների խոշոր արտադրողներից է Հայաստանում: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է արտադրական հզորություններին և ապրանքատեսականուն, գործունեության ընդլայնման հեռանկարներին ու զարգացման ծրագրերին: Շուրջ 6000 քմ արտադրական տարածք և մինչև 1000 քմ օժանդակ կառույցներ զբաղեցնող «Լենտեքս» ՍՊԸ-ն հագեցած է ժամանակակից մեքենասարքավորումներով, արտադրում է տղամարդու, կանանց եւ մանկական գուլպեղեն, ինչպես նաեւ տրիկոտաժեղեն: Ձեռնարկությունն ունի ավելի քան 300 աշխատակից, շրջանառությունը գերազանցում է 1 մլրդ ՀՀ դրամը: Արտադրանքն իրացվում է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում: Վարչապետը կարեւորել է «Լենտեքս» ՍՊԸ գործունեությունը եւ կառավարության անունից ընկերության զարգացման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնել:
Հաջորդիվ Կարեն Կարապետյանը ծանոթացել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ այստեղ իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ՝ Շիրակացի փողոցից մինչեւ Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում։ Ամբողջովին ավարտված են կոմունիկացիոն համակարգի նորացման աշխատանքները, կատարվել է հետլիցք, որոշ հատվածներում փողոցը խճապատվել ու բետոնապատվել է: Զուգահեռաբար իրականացվում են նաեւ մայթերի վերանորոգման աշխատանքներ: Փողոցի վերականգնման նախագծային աշխատանքներն իրականացնում է «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:
Վարչապետը նաեւ շրջայց է կատարել Գյումրու «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» եւ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունների, Գյումրու պետական բժշկական քոլեջի տարածքում: Կարեն Կարապետյանը եղել է «Տավրոս» կոշիկի գործարանի ֆիրմային խանութում, եւ, ծանոթանալով ապրանքատեսականուն, ողջունել է տեղական արտադրության զարգացմանը միտված նախաձեռնությունները:
Լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով այցի արդյունքները, վարչապետը դրական է գնահատել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում կատարվող շինարարական աշխատանքները՝ նշելով. «Սեպտեմբերին ավարտում ենք այս փողոցի շինարարությունը: Կարծում եմ՝ օրինակելի, նոր ենթակառուցվածքներով՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա, կապ, փողոց ենք կառուցում եւ փողոցային շինարարության նոր մշակույթ ենք ներդնում»:
Ինչ վերաբերում է վերոնշյալ ընկերություններում շրջայցին, կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ դիտայցի նպատակն էր ուսումնասիրել նշված տարածքները պետական գերատեսչությունները ավելի ռացիոնալ տեղաբաշխելու եւ ծառայություններն ավելի հասանելի դարձնելու համար:
Ձյան տեղումներ, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 17։00-ի դրությամբ
Ռուսաստանը սերտ կապի մեջ է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ Ռուբինյանի և Քըլըչի հետ. ՌԴ ԱԳՆ
ՄԱԿ-ի դատարանում Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի միջանկյալ պահանջներն Ադրբեջանի նկատմամբ
Ստեղծվել է հանձնախումբ՝ Լոռու մարզի դատախազությունում համալիր ստուգում իրականացնելու նպատակով
Առանց Միջազգային դատարանի անհապաղ գործողությունների՝ Ղարաբաղի հայերի կյանքը վտանգված է. Լոուրենս Մարտին
Հաստատվել է 2023-2024 ուստարվա մի շարք դասարանների դասագրքերի ցանկը
Առգրավվել է Սևանա լճից ապօրինի դուրս բերված մոտ 2 տոննա սիգ և ձկնկիթ
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ռազմարդյունաբերության կոմիտեի գործունեությունը սպառազինության արտադրության զարգացման գործում
Արցախի ներդրումային և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամները դադարեցրել են իրենց նկատմամբ տույժերի հաշվեգրումը
Մեր օրերի մարտահրավերների հաղթահարման գործում համալսարաններն ու կրթությունն առհասարակ մեծ դեր ունեն. Սոնա Ղազարյան
Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրություն է սկսվել ջրօգտագործողների ընկերություններում
Սպիտակցի եղբայրները ձերբակալվել են ոստիկանության ծառայողի օրինական գործունեությանը միջամտելու համար․ ՔԿ
Որտեղ ՔՊ-ը հաղթում է՝ հաղթում է, որտեղ՝ ոչ, ընտրվում է այլ թեկնածու. Գնել Սանոսյան
5 մարզպետ՝ 5 տարում, Շիրակը պետք է ռեկորդակիր լինի․ Գնել Սանոսյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին
Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում
«Հայաստան» խմբակցությունը լսումներ է նախաձեռնել՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու վերաբերյալ
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում անցակցնելը կարևոր իրադարձություն է Հայաստանի համար. Կարեն Գիլոյան
Ներնետման դեպք «Գորիս» ՔԿՀ-ում․ հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ և 4 մետաղադրամ
ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները (տեսանյութ)
Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր, կմեծացվեն կանգառների սահմանները
Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից ևս մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ
Բոլորս պետք է համապատասխանենք վարքագծի բարձր չափորոշչին. գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի
Ազատ գյուղի զորամասի հրդեհի գործով վաշտի կապիտանը չի հարցաքննվել, նա դեռ ի վիճակի չէ խոսել. ՔԿ
ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը Հայաստանից
ՀՀ ԱԳՆ-ն անհանգստացած է Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների և հայ բնակչության հանդեպ բռնության դեպքերից
Կարդիականացվի Մեղրիի սահմանային անցակետը. Ռուստամ Բադասյան
Նորիկյանը ստանձնել է Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված Վոլոդյա Ներսիսյանի հայրիկի լիազոր ներկայացուցչի իրավունքները
ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից 19 մարդ է այսօր վերադարձել Հայաստան
Հայանիստ գյուղի խաչմերուկում մեքենան բախվել էլեկտրական սյանը և բռնկվել․ կան տուժածներ
Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ, ձերբակալվել է դիրքի ավագի օգնականը․ ՔԿ
Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Մեծ Բրիտանիա
Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը. երկրաշարժի 3 դեպք է գրանցվել
Մեկօրյա աշխատանքային այցով ԱԺ պատվիրակություն կգործուղվի Մոսկվա
Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները․ ժամանակացույց
Ադրբեջանը այդպես էլ բռնազավթված տարածքներում վերաբնակեցում չկատարեց, քաղաքացիներին թույլ չեն տալիս մտնել․ Հովհաննիսյան
ՀՀ 8 տարածաշրջանում ձյուն է տեղում․ Աշտարակում մառախուղ է
Սարգիս Բեջանյանը նշանակվել է «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրենի ԺՊ
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը
Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի որոշ հասցեներում և 3 մարզի տարբեր համայնքներում
© 2023 Հայկական ժամանակ