ՊԵԿ-ը պնդում է, որ օպտիմալացված եւ աճուրդի հանված մեքենաներն անպիտան են

20/07/2017 schedule11:45

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ի պատասխան armtimes.com-ի հարցման պնդում է, որ ՊԵԿ-ի ավտոպարկը բաց է ցանկացած քաղաքացու համար, որը ցանկանում է տեսնել աճուրդի հանված ավտոմեքենանները:

Հուլիսի 14-ին մենք գրել էինք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները թույլ չեն տալիս քաղաքացիներին անարգել մուտք գործել ՊԵԿ-ի ավտոպարկ, որտեղ պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ այն ավտոմեքենաներին, որոնք աճուրդի են հանված:

ՊԵԿ-ի տրամադրած պատասխանում ասվում է, որ Պետական գույքի կառավարման վարչության պետի 2017թ. հունիսի 29-ի թիվ 104-Ա հրամանով օտարման ենթակա «ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքից վաճառքի է հանվել ՊԵԿ-ին պատկանող 16 ավտոմեքենա, որից մի մասը գտնվում է ՊԳԿ վարչության ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2-րդ, փողոց 79 հասցեում գտնվող ավտոպարկում, իսկ մնացածի տեղափոխումը պահառության տարածք անհնար է եղել` տեխնիկապես անսարք և ոչ պիտանի վիճակում գտնվելու պատճառով, ուստի դրանց զննումը և գնահատումն իրականացվել է ՊԵԿ ավտոտնտեսության տարածքում (ք. Երևան, Սևանի փող. 104):

«Հավաստիացնում ենք, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կհայտնեն ծանոթանալ վերոհիշյալ ավտոմեքենաների վիճակին, կարող են անարգել մուտք գործել Պետական եկամուտների կոմիտեի ավտոտնտեսություն և տեղում ծանոթանալ ավտոմեքենաների տեխնիկական վիճակին»,- փոխանցել են ՊԵԿ լրատվականից:

Armtimes.com-ին դիմած քաղաքացին՝ Սուսաննա Գալստյանը, այսօր տեղեկանալով, թե ՊԵԿ-ն իր բարձրաձայնած խնդրի վերաբերյալ մեզ ինչ է հայտնել, ասաց. «Իմ առանձնացրած մեքենաները եղել են Տոյոտա Պրադո եւ Պրիորա տեսակի: Լուրջ ինչ-որ մեքենաներ չկան: Դրանք համեմատած քիչ են օգտագործված: Մի քանի տարբերակ էինք նայել: Դրանք չեն եղել Հաղթանակի փողոցի ավտոպարկում, այնտեղ կանգնած են եղել Մերսեդես տեսակի միկրոավտոբուսներ, ուրիշ մեքենաներ կանգնած չէին»: Սուսաննա Գալստյանը նշեց, որ եւս մեկ անգամ կգնա ՊԵԿ-ի ավտոպարկ, որտեղ նրան նախորդ անգամները թույլ չէին տվել մուտք գործել:

Մեր մյուս հարցի վերաբերյալ ՊԵԿ-ից առաջարկել էին Պետական գույքի կառավարման վարչության կայքից տեղեկանալ, թե ինչպիսին են մեքենաների տեխնիկական բնութագրերը:

Պետական գույքի կառավարման վարչության կայքից էլ տեղեկացանք, որ այս 16 ավտոմեքենայից եւ ոչ մեկը ենթակա չէ շահագործման: Այդ մեքենաների մակնիշների վրա, բացառությամբ մեկից, նշված է, որ ենթակա է վերանորոգման, մեկն էլ ենթակա է կապիտալ նորոգման: Կապիտալ նորոգման ենթակա մեքենան Տոյոտա պրադո է, որն արտադրված է 2006 թվականին, մնացած մեքենաները 2008 թվականի արտադրության են: 15 ավտոմեքենաների մեջ կա Վազ 20 07, Վազ 21 214 եւ Գազ 31 02: ՊԵԿ-ի՝ մեզ տրամադրած պարզաբանման մեջ նշված «ոչ պիտանի» բնութագրիչը ներառված չէ աճուրդի հանված մեքենաների տեխնիկական բնութագրի մեջ:

Հ.Գ. Հուսանք՝ գոնե մեր հրապարակումից հետո ՊԵԿ-ի՝ Սեւանի փողոցում գտնվող ավտոպարկի դռները կբացեն շարքային քաղաքացիների առջեւ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4490 դիտում

Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ

Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է

Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող

Բարի լույս, լավ օր եւ սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում

Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ