Երևան
12 °C
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ կառավարությունն է ողջ քաղաքականության համար պատասխանատու, նաեւ իրագործման պատասխանատու, սակայն, երբ մենք խոսում ենք պատասխանատվության մասին, մենք պետք է հստակ գիտակցենք, որ պատասխանատվությունն ամենեւին չի նշանակում մեկուսացում: Կառավարման համակարգի արդյունավետությունը կարող է բարձրանալ միայն այն դեպքում, երբ հասարակությունը կառուցված է ակտիվ քաղաքացիների վրա»,- այս մասին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական մեկնարկի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ Հայաստանի հիմնական ռեսուրսը արժանապատիվ, կարող մարդն է, եւ քաղաքացիական հասարակության հետ համատեղ աշխատանքը պետք է տա իր արդյունքները:
Նախարարի խոսքով՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը հետաքրքիր է նրանով, որ զարգացվելու են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները մի քանի առումով:
«Առաջին հերթին նաեւ կարողությունները, երբ խոսքը չի վերաբերվում զուտ դժգոհությանը, խոսքը վերաբերվում է փաստերի հիման վրա քաղաքականություն մշակելուն եւ հասարակական վերահսկողություն իրականացնելուն: Սա հեշտ կարողություն չէ: Շատ ավելի հեշտ է քննադատելը, քան մասնակցելը քաղաքականության մշակմանը»,- ասաց Դավիթ Հարությունյան ու նշեց երկրորդ խնդիրը քաղհասարակություն-կառավարության համագործակցության ոլորտում:
«Երբ մենք սկսեցինք արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը, առաջին աշխատանքը սկսվեց նրանից, որ մենք փորձեցինք երկխոսել, երեք տարբեր խմբեր՝ գործադիր իշխանություն, քաղհասարակություն, բիզնես: Առաջին մեր տպավորությունն այն է, որ մեր մեջ շփման այնքան անհարթություններ կան, որ ամենամեծ խնդիրը լինելու է դա, բայց ժամանակը ցույց տվեց, որ շատ հաճախ յուրաքանչյուր խմբի ներսում անհարթությունները ոչ պակաս էին»,- ասաց արդարադատության նախարարը՝ ընդգծելով, որ ամենամեծ անհարթությունը միասին աշխատելու ուղղությամբ սովորելն է:
Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ միմյանց հետ աշխատելը չի ստացվում, քանի որ կա նաեւ ազգային հատկանիշ: «Մենք ունենք շատ լուրջ անհանդուրժողականություն: Մենք աշխարհը շատ հաճախ տեսնում ենք միայն սեւ եւ սպիտակ գույներով: Ես կարծում եմ՝ ծրագիրը հնարավորություն կընձեռի, որ մենք տեսնենք նաեւ այն գույների վարիացիան, որ սեւի եւ սպիտակի արանքում է»,- ընդգծեց նախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագիրը ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT