Երևան
12 °C
Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն տարածվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության «Գոգավան» սահմանային հսկիչ կետի մրցույթում հաղթած Նարեկ Մանթաշյանի բաց նամակը՝ ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին: Բաց նամակը, որը հրապարակել էր նաեւ armtimes.com-ը, բազմաթիվ աղաղակող խախտումների մասին ահազանգ էր: Նարեկ Մանթաշյանը մանրամասն ներկայացրել էր, որ իր հետ մրցույթին մասնակցել է նաև պետի պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցրած Արտակ Թաթոյանը, սակայն մրցույթում ինքն է հաղթել։
«Ինձ կանչել և բանավոր տեղեկացրել են, որ մարդկային տեսանկյունից դա նորմալ չէ, եւ որ այդ տեղը Ա. Թաթոյանինն է: Ինձ խոստացան 2 ամսվա ընթացքում մեկ այլ աշխատանք առաջարկել, պայմանով, որ ես բաց ամսաթվով աշխատանքից ազատման դիմում գրեմ, ես համաձայնվեցի, սակայն խնդրելով, որ իմ աշխատանքի չգնալը որևէ կերպ իրավականորեն հիմնավորվի, քանի որ սահմանային հսկիչ կետի պաշտոնը պատասխանատու պաշտոն է և ես չեմ կարող ուղղակի չգնալ աշխատանքի, և հետագայում ծագած խնդիրների համար կրեմ պատասխանատվություն»,- գրել է Նարեկ Մանթաշյանը ու նշել, թե ինչպես է կամայականությանը զոհ դառնալով՝ ազատվել աշխատանքից:
Այս պատմությունը ուշագրավ չէր դառնա, եթե armtimes.com-ին հայտնի չդառնար, որ Նարեկ Մանթաշյանը Երեւանի ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար ջանասիրաբար աշխատողների ցանկում է եղել: Վերջինս եղել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի օգնականը, «Երեւան Կենտրոն» քրեակատարողականի հաշվապահական հաշվառման խմբի ղեկավարը, եւ վերջապես 2017 թվականի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղ է գտել ՀՀԿ-ի ավագանու ցուցակում, սակայն ավագանու անդամ չի դարձել:
Նարեկ Մանթաշյանն աչքի է ընկել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ, երբ դաշինքի անդամները այն ժամանակ քաղաքապետի իրենց թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ բակային հանդիպումներ էին անցկացնում: ՀՀԿ-ի ավագանու թեկնածուն իր հայրենի Էրեբունի վարչական շրջանի բակերից մեկում մայիս 2-ին մի խումբ կանանց հետ, ինչպես Սամվել Ալեքսանյանն էր կազմակերպում, մոտեցել էր «Ելք» դաշինքի անդամներին եւ փորձել խոչընդոտել քարոզչությունը:
Երբ Նիկել Փաշինյանը մոտեցել էր Նարեկ Մանթաշյանին, որպեսզի պարզի, թե ինչ է նրանց ուզածը, ավագանու թեկնածուն ասել էր. «Մենք չեն ցանկանում խանգարել, ուղղակի «Ելք»-ը չկա ու մեր թեկնածուն Տարոն Մարգարյանն ա»: Նարեկ Մանթաշյանի այդ հայտարարությունից հետո, միանգամից երկու կին հայտարարել էին, որ իրենք ՀՀԿ-ական են, մյուսն էլ խոսելով Տարոն Մարգարյանի մասին՝ ասել էր, որ վերջինս է ամեն ինչ սարքել իրենց բակում: «Էս մեր թաղնա, դուք սկի իրավունք չունեք մեր թաղը մտնեք»,- Նարեկ Մանթաշյանի կողքին կանգնած կանանցից մեկը հանդիմանել էր «Ելք»-ի քարոզարշավի մասնակիցներին: Ավագանու թեկնածուն շարունակելով կանանց ակցիան, հայտարարել էր, թե «Ելք»-ն ասել է, որ վերելակները չեն աշխատում. «Եկա՞ք, տեսա՞ք, որ աշխատում է»:
«Հարգելիս, մեր թաղն ա, ես էլ ավագանու թեկնածու եմ, մեր թաղի ժողովուրդն իմ համար ու Տարոն Մարգարյանի համար հաստատ մեր թիմին են ընտրելու, որովհետեւ մենք ստեղ ենք ապրում, ստեղ ենք ծնվել, ստեղ ենք մեծացել, ու էդ հարգանքը, պատիվը վայելում ենք: Սենց 10 հոգով չենք պտտվում»,- լրագրողի հարցին ի պատասխան գոհունակությամբ ասել էր Մանթաշյանը:
Այս պատմության կարեւոր արձանագրումն այն է, որ համակարգը չի ներում նույնիսկ յուրայիններին: ՀՀԿ-ի վերարտադրության համար ամեն ջանք գործադրածները պետք է գիտակցեն, որ անարդարությունն ու անօրինականությունը համակարգային է եւ վաղ թե ուշ իրենք եւս բախվելու են դրան:
Հ.Գ. Սա չի նշանակում, որ անհետեւանք պետք է մնա Նարեկ Մանթաշյանի բաց նամակը ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին, եւ եթե իսկապե՞ս անօրինականություն է տեղի ունեցել, խախտվել է քաղաքացու իրավունքները, ապա պետք է բոլոր օրինախախտներն իրենց պատիժը ստանան անկախ զբաղեցրած դիրքից եւ ազդեցությունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT