Ախալքալաքում հայկական եկեղեցու նորոգման ժամանակ բակում մարդկային ոսկորներ են հայտնաբերվում

13/07/2017 schedule17:47

Վրաստանում՝ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները, Վրաստանի խորհրդարանի պատգամավորները և Ախալքալաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպել են գյուղի բնակիչների հետ և քննարկել նորոգվող եկեղեցու բակում հայտնաբերված ու վերաթաղված ոսկորների հարցը, գրում է jnews.ge-ն: 

«Միթե կարելի է հազար տարվա մեռելներին արթնացնել: Մեր մեռելները, մեր եկեղեցին, մեր գյուղը, ի՞նչ գործ ունեն մեռելները հանելու, խեղճերի ոսկորները թող հանգիստ թողնեն: Ով, ինչ աթոռ ուզում է թող գնա ու նստի, մեզ հանգիստ թողնեն, մեզանից հեռու: Մենք ոչ ոսկի ենք ուզում, ոչ էլ ադամանդ, թող մեզ ու մեր մեռելներին հանգիստ թողնեն»,- ասել է Գումբուրդո գյուղի բնակիչ Բորիս Սահարյանը:

Գումբուրդո գյուղի բնակչությունը նամակ-պահանջով դիմել էր Վրաստանի և Հայաստանի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, որպեսզի թույլատրեն իրենց նախնիների ոսկորները վերաթաղել հենց եկեղեցու բակում:

Որպեսզի հենց տեղում ծանոթանան խնդրի էությանը գյուղ էին ժամանել Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Դավիդ Ճիճինաձեն, Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյանը, Վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ՝ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը, Տեր Տաթև քահանա Մարուքյանը և այլք:

Գյուղացիները նշում են, որ եկեղեցին բոլորինն է, և ուրախ են, որ եկեղեցին ի վերջո վերականգնվում է: Բայց, միաժամանակ հարցնում են. «Ինչու՞ են քանդում մեր ապուպապերի գերեզմանները, ոսկորները արևին տալիս: Ո՞վ իրավունք ունի սրբությունը քանդելու, հազար տարվա պատմությունը ուզում են փոխել, այստեղ հոգևորականներ են թաղված, հասարակ բնակիչներ, թող թողնեն մարդկանց ոսկորները հանգիստ հանգչեն»:

Գյուղի բնակիչները 2016 թվականի աշնանը ոսկորները հավաքել ու վերաթաղել են: Խաչքարը, որ ուզում են տեղադրել ընդհանուր գերեզմանին նույնիսկ արդեն պատվիրել են: Սակայն սրանով խնդիրը լուծում չի ստացել, քանի որ մինչև հիմա էլ եկեղեցու բակում յուրաքանչյուր քայլափոխի ոսկորներ են: Գյուղացիները նշում են, որ այս ընթացքում 43 պարկ ոսկոր են հավաքել և վերաթաղել: Իսկ հիմա ուզում են խաչքար կանգնեցնել հավաքական գերեզմանի վրա:

Գյուղացիները վստահեցնում են, որ նախքան ոսկորները վերաթաղելը, նրանք եկեղեցու շինարարների հետ համաձայնության են եկել, թե եկեղեցու բակում, կոնկրետ որ կողմում վերաթաղեն ոսկորները:

«Նախքան հուղարկավորելը մենք վարպետներին հարցրել ենք, թե որտեղ թաղենք, որ չխանգարենք, իրենք այնտեղ էին փորել, բայց այնտեղ չընտրեցինք, որովհետև խաչը հակառակին էր ընկնում, ասացին որտեղ ուզում եք, ընտրեք ու թաղեք: Հիմա նորից ասում են պիտի տեղափոխեք: Քրիստոնեական բոլոր արարողակարգերով վերաթաղել ենք, հիմա ինչ, պիտի նորից հանենք, ամեն օր, ով ուզի պետք է գա ու ասի հանեք, տեղը հարմար չէ: Մինչև մեզ գրավոր երաշխավորագիր չտան, որ այստեղից հանելուց հետո, շինարարության ավարտին ոսկորները կրկին կվերաթաղվեն եկեղեցու բակում, մենք չենք մտածի տեղափոխելու մասին»,- պահանջում են գյուղացիները:

«Իմ խնդրանքն է, որ եթե նոր ոսկորներ էլ դուրս գա, հավաքեք մի տեղ, մինչև տեսնենք ինչ ենք անում: Խաչքարը մի բերեք և մի տեղադրեք, Ձեր նամակը բարձր մակարդակներում նայվում է, նախագահի, կաթողիկոսի մակարդակով, որ ամեն ինչ նորմալ և օրինական կերպով լինի: Ես կողմ եմ, որ մնա այնպես, ինչպես որ կա, մինչև վրացական կողմը մեզ երաշխավորագիր չտա, ամեն ինչ թողեք նույնությամբ»,- խնդրին տեղում ծանոթանալուց հետո ասել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը: 

Ի վերջո, երկու կողմերը եկան, այն եզրակացության, որ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա: Գյուղացիները չեն խանգարի Եկեղեցու շինարարական աշխատանքներին, մինչև պաշտոնյաները որոշեն ինչ են անելու:

Տպել
4034 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին