Եվրադատարանն ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի գործը կքննի արագացված կարգով

Եվրադատարանն ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի գործը կքննի արագացված կարգով, հայտարարել է Մուխթարլըի փաստաբան Արչիլ Չոպակաշվիլին, գրում է contact.az-ը:

«Մարդու իրավունքների ստրասբուրգյան դատարանն այս գործին առաջնահերթություն է տվել և դա նշանակում է, որ այն կքննվի արագացված կարգով»,- ասել է փաստաբանը: 

Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործողության արդյունքում մայիսի 29-ին Վրաստանից Ադրբեջան տեղափոխված և այժմ կալանավորված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի հարցով հունիսի 15-ին բանաձեւ էր ընդունել Եվրախորհրդարանը և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ եւ առանց նախապայմանների ազատել լրագրող Աֆղան Մուխթարլըին եւ ազատել նրան բոլոր մեղադրանքներից:

Եվրախորհրդարանը նաեւ պահանջել է ազատ արձակել բոլոր այն անձանց, որոնք Ադրբեջանում ձերբակալվել են հիմնարար իրավունքներից ու ազատություններից, ներառյալ խոսքի ազատությունից օգտվելու պատճառով: Կոչին կցված է անունների ցանկ՝ Իլքան Ռուստամզադե, Ռաշադ Ռամազանով, Սեյմուր Խազի, Գիյաս Իբրահիմով եւ այլք: Պահանջվում է նաեւ վերացնել Խադիջա Իսմայիլովայի եւ Ինտիգամ Ալիեւի՝ երկրից բացակայելու արգելքը: 

Բանաձեւով կոչ է արվում նաեւ բազմակողմանի հետաքննել բլոգեր Մեհման Գալանդարովի մահվան հանգամանքները: Եվրախորհրդարանն ընդգծում է, որ ԵՄ եւ Ադրբեջանի միջեւ գործակցության մասին նոր համաձայնագրի հիմքը պետք է դառնան ժողովրդավարական բարեփոխումները, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների հարգանքը:

 

Տպել
2503 դիտում

ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված մի քանի ընկերությունների համար

«Արդշինբանկը» աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով. վարչապետ

Ժամը 22:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. 5 մարզում ձյուն է տեղում. ԱԻՆ

Ելիզավետա 2-րդը ստորագրել է Brexit-ի մասին օրենքը. հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն

Հայկ Մարությանը գնացել է Մկրտիչ Արզումանյանի ներկայացմանը (լուսանկարներ)

Lexus RX 350-ի վարորդը Երեւանում վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը տեղում մահացել է

Գողություն Ախթալայում. բերման է ենթարկվել նույն գյուղի 57-ամյա մի բնակիչ (տեսանյութ)

Ինձ համար հայտնաբերեցի մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների եւ անհաղորդ հայրենակիցների. Հասմիկ Պապյան

Գողացել են Սպանդարյան կայարանի գնացքի ռելսերի ամրակները

«Աստղիկ» ԲԿ-ն նախապատրաստվում է 3-րդ լյարդի փոխպատվաստմանը, պացինետների վիճակը լավ է

Արփինե Հովհաննիսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու հայտ է ներկայացրել

Վերանորոգվում է Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը, որը 100 տարի եղել է կիսակառույց վիճակում

«Կանաչ ֆինանսավորման գործիքների ընդլայնումը ՀՀ-ում» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը հաստատվել է

Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» կթարգմանվի մակեդոներեն. թարգմանության ցանկում է եւս 15 հեղինակ

2020 թվականին Շիրակի մարզը 2 նոր փրկարարական ջոկատ կունենա

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ցույց են արել. պահանջում են 3 ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկ

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Ակունքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին. ԱԳՆ

Զինհաշմանդամ մարզիկները Գերմանիայում մասնակցում են անցկացվող ուսումնամարզական հավաքին. ՊՆ