Գյումրիում +30 աստիճան շոգին չեն դիմանում, բնակելի շենքերում խմելու ջուր չկա. տեսանյութ

Գյումրիում «Վեոլա Ջուր» ՓԲԸ-ն ջրամատակարարումը իրականացնում է անկանոն: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացնում են Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներ՝ ավելացնելով, որ զրկված են մշտական ջրամատակարարումից:

Խնդիրն առկա է հատկապես Գյումրու կենտրոնական փողոցներում՝ Մհեր Մկրտչյան  եւ Ավ. Իսահակյան: Դժգոհություններ կան նաեւ «Մուշ» եւ «Մուշ-2» թաղամասերից: Մասնավորապես, Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 34 շենքի բնակիչներն armtimes.com-ին տեղեկացրեցին, որ ջրամատակարարումը իրականացվում է ընդամենը մի քանի ժամով:

«Առավոտ ժամը 9-ից 11-ն է գալիս, մեկ էլ իրգունը՝ 6-ից 8-ը: Դրանից հետո էլ ջուր չկա: Շենքի էն կողմը կռանտ կա, էնտեղից վեդրոյով կամ գրաֆինկով  բերում ենք: Կա օր, որ ջուր կա, կա, օր ջուր չկա: Էս շենքերից որը ուզում ես մտի՝ ջուր չկա: Առավոտից աման չենք լվացրել՝ ջուր չլինելու պատճառով, տունը ինչքան աման կա ջուր ենք լցնում»,- միմյանց հերթ չտալով դժգոհում են բնակիչներն:

Գյումրիում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանն հասնում է մինչեւ +30 աստիճանի: Օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ առկա ջրի բացակայությունը բնակիչների մոտ մեծ դժգոհություններ է առաջացնում: Ասում են՝ առանց ջրի շոգին չեն դիմակայում:

«Ինչ սկսել է Վիոլան ստեղ ղեկավարել, մեր էս տարածքի բնակչության վիճակն ահավոր վատ է: Ջուրը փակում են մեր վրա, թե ինչու՞ համար չգիտենք, ամբողջ բնակչությունը մուծում է ջրի վարձը: Բազմիցս դիմել ենք, բողոքել են, ասում են՝ բասեյինները ջուր չկա, ոռոգման ենք ուղարկում: Դա մեզ ի՞նչ է հետաքրքրում, էս շոգին մենք ի՞նչ անենք, տունը փոքր երեխաներ կան, թողնե՞նք ծարավ մնան»,-ասում է թիվ 34 Ա շենքի մեկ այլ բնակիչ:  

Գյումրիում առկա ջրամատակարարման խնդրի հետ կապված գրառում է կատարել նաեւ ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը:

«Հենց նոր բողոք ստացա, թե Տեքստիլում ջրամատակարարումը վատացել է: Ահա բողոքը. «....բնակիչները վատանում են 30-35 աստիճան շոգին առանց ջրի, ոչ աման են կարողանում լվանալ, ոչ թարմանալ, բայց մուծելու ժամանակ պարտաճանաչ ուզում են, խայտառակ վիճակ է, սրտային հիվանդներ կան...»»,- իր էջում գրել է ավագանու անդամը:

Խնդրի վերաբերյալ armtimes.com-ը փորձեց պարզաբանում ստանալ «Վեոլա Ջուր» ՓԲԸ-ից: Կառույցի լրատվության բաժինը մեր հարցին պատասխանելով նշեցին, որ չգիտեն, թե խնդիրն ինչով է պայմանավորված, խոստացան ճշտել եւ պատասխանել վաղը, թեեւ հիմնավորեցին, որ տարվա այս եղանակը պատճառ չի կարող հանդիսանալ, որպեսզի ջրամատակարարման ժամերն ավելացնեն:

«Ես չգիտեմ խնդիրն ինչով է պայմանավորված: Վաղը զանգահարեք, կտեղեկացնենք, բայց հնարավոր է, որ Ձեր նշած փողոցներում մշտական՝ շուրջօրյա ջրամատակարարում չկա: Մենք, եթե կարողանանք պահպանել նախկին ջրմուղների ջրամատակարարման գրաֆիկը, դա մեծ բան կլինի»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց կառույցի հանրային կապերի աշխատակից Մուրադ Սարգսյանը:

Հետգրություն. Հիշեցնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Գյումրու քաղաքապետարանը Սամվել Բալասանյանի գլխավորությամբ եւ ավագանու կազմի մեծամասնության որոշմամբ՝ ջրմուղի համայնքային բաժնեմասերը նվիրաբերեց ՀՀ կառավարությանը, որպեսզի ներդրում կատարվի եւ բարելավվի ջրի որակն ու մատակարարումը: Սակայն, ինչպես «Վեոլա Ջուր» ՓԲԸ-ից տեղեկացանք՝ նրանք,  առայժմ ձեռքբերում են համարում, միայն նախկին ջրմուղի գրաֆիկով ջրամատակարարման ապահովումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8098 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ