Տիգրան Եգորյանը հեռացվեց վարույթից. Գեւորգ Սաֆարյանին հանրային պաշտպան կտրամադրվի

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նիստին ներկայացվել էին 7 ամբաստանյալներից 2-ը՝ Սասունիկ Կիրակոսյանը եւ Հովհաննես Պետրոսյանը: Մյուս ամբաստանյալները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գալուստ Գրիգորյանը, Հրայր Թոփչյանը, Գեւորգ Սաֆարյանը եւ Ներսես Պողոսյանը նախորդ նիստին ոտքի չկանգնելու պատճառով 10 ժամով հեռացվել են նիստերի դահլիճից:

Նիստը սկսվելուն պես մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ որպես մեղադրող կողմ է ներգրավվել նաեւ ՀՀ գլխավոր դատախազության թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Ենոքյանը: Մյուս երկու դատախազները նիստին չէին ներկայացել:

Դատավորը պաշտպանության կողմին հարց ուղղեց Հակոբ Ենոքյանին բացարկ հայտնելու առնչությամբ: Պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ մինչ այդ հարցին անդրադառնալը նախ պետք է ստուգվի ամբաստանյալների ինքնությունը, ինչին ի պատասխան՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ նախորդ դատական նիստում ամբաստանյալների ինքնությունը պատշաճ կերպով ստուգվել է:

Պաշտպան Արայիկ Պապիկյանը ասաց, որ նոր մեղադրողի վերաբերյալ կարող է կարծիք կազմել միայն պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո, ինչի հնարավորությունը դատարանը չի տալիս: Պապիկյանի հայտարարությունը փորձում էր Տաթեւիկ Գրիգորյանը պարբերաբար ընդհատել:

«Դատարանը հնարավորություն տվել է ամբաստանյալներին մասնակցելու դատական քննությանը, կարծիք հայտնելու, դատախազին բացարկ հայտնելու, նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու իրենց իրավունքները, սակայն ամբաստանյալները  իրենց  գործողություններով զրկել են դատական քննությանը մասնակցելու հնարավորությունից: Ավելին, պաշտպանյալներին հնարավորություն է տրվել պաշտպանների հետ տեսակցելու և իրենց դիրքորոշումը քննարկելու համար»,- ընդգծեց Գրիգորյանը: Արայիկ Պապիկյանն էլ ի պատասխան հայտնեց, որ իրենք նախորդ նիստին չէին կարող գուշակել, որ այսօրվա նիստին մեղադրող դատախազ է ներգրավելու:

Փաստաբան Նինա Կարապետյանցը փորձեց ելույթ ունենալ, սակայն դատարանը նրան այդ հնարավորությունը չտվեց, քանզի վերջինս դեռեւս գործի վարույթին ներգրավված չէր: Հետաքրքիր է, որ գործի վարույթին մյուս փաստաբանները եւս ներգրավված չէին: Քանի որ Նինա Կարապետյանցը չէր կարողանում հայտարարություն անել, նա հեռացավ դատական նիստերի դահլիճից:

Նշենք, որ նիստին այսօր չէին ներկայացրել Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը եւ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը: Վերջինս գրություն էր ուղարկել դատարան՝ հայտնելով, որ վատառողջ է եւ խնդրելով բացակայությունը հարգելի համարել: Բացի այդ, նա միջնորդել էր պաշտպանյալ Գեւորգ Սաֆարյանին հեռացնելու որոշումը վերանայել եւ նրան ներկայացնել դահլիճ:  Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Տիգրան Հայրապետյանի վերաբերյալ որեւէ տեղեկություն չկա, եւ ինքն այժմ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ սանկցիայի մասին որոշում կայացնելու: 30 րոպե անց խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց Հայրապետյանի նկատմամբ կիրառել սանկցիա՝ պատասխանատվության վերաբերյալ դիմում ներկայացնել փաստաբանների պալատ:  

Որոշման հրապարակումից հետո դատավորը կարգադրեց ուղեկցող գումարտակի աշխատակիցներին դատական նիստերի դահլիճ բերել Գալուստ Գրիգորյանին եւ նրան ներկայացրեց հանրային պաշտպան Արկադի Գեւորգյանին: Դատավորը նշեց, որի նախորդ պաշտպանը գտնվում է ամենամյա արձակուրդում եւ Արկադի Գեւորգյանը ներկայացել է որպես վերջինիս փոխարինող: Ամբաստանյալը նշեց, որ որեւէ ցանկություն չունի նոր պաշտպանի ներգրավման, իսկ մեղադրող եւ պաշտպանական կողմը առարկություն չհայտնեց: Եվ չնայած ամբաստանյալի դիրքորոշմանը, դատարանը որոշում կայացրեց ներգրավել հանրային պաշտպանին դատական գործի վարույթին:

Դատարանը նաեւ արձանագրել էր, որ ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանը նախազգուշացնելուց հետո կրկին դատարանի գալու պահին ոտքի չէր կանգնել, ինչի համար նա եւս ենթարկվեց դատական սանկցիայի. «Սասունիկ Կիրակոսյանը ոտքի չի կանգնել, խախտել է դատական նիստի կարգը: Նկատի ունենալով, որ սույն դատական նիստում կիրառվել էր նախազգուշացման ձեւով դատական սանկցիա՝ այժմ Սասունիկ Կիրակոսյանը ենթարկվում է դատական սանկցիայի եւ 10 ժամով հեռացվում է դատական նիստերի դահլիճից»,- հայտարարեց դատավորը: Նշենք, որ Սասունիկ Կիրակոսյանը Սեֆիլյանի մարտական ընկերն է:

Այնուհետեւ դատարանում մեկնարկեց պաշտպանների ներգրավման գործողությունը, ինչի համար նիստերի դահլիճ բերվեց ամբաստանյալ Հրայր Թոփչյանը, որը դատարանին հայտնեց, որ իր շահերի պաշտպանությունը կիրականացնի Գեորգի Մելիքյանը: Վերջինս ներգրավվեց որպես Հրայր Թոփչյանի պաշտպան:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը կարգադրեց դահլիճ բերել ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանին,  Գեւորգ Սաֆարյանին, նրանց հայտնեց, որ իրենց պաշտպանները երրորդ անգամ անընդմեջ ներկա չեն գտնվել դատական նիստերի դահլիճում եւ առաջարկեց նոր պաշտպաններ ներգրավել գործին:

«Ամբաստանյալ Սեֆիլյան, պարզաբանում եմ ձեզ, որ փաստաբան Տիգրան Հայրապետյանն անընդմեջ երեք դատական նիստերի ներկա չի եղել, դատարանը ձեզ առաջարկում է ընտրել այլ պաշտպան, իսկ եթե հրաժարվեք՝ դատարանն իր նախաձեռնությամբ կնշանակի պաշտպան: Խնդրում եմ հայտնեք ձեր դիրքորոշումը»,- դիմելով Սեֆիլյանին՝ հայտարարեց դատավորը: Ժիրայր Սեֆիլյանը հակադարձեց․ «Ես իմ պաշտպաններից չեմ հրաժարվում, իսկ ձեր պաշտպաններին պահեք ձեզ, իմ բացակայությամբ նրանք մասնակցելու իրավունք չունեն»: Դատավորը կրկնեց, որ Տիգրան Հայրապետյանը չի ներկայացել վերջին երեք նիստերին եւ կարգադրեց դարձյալ հեռացնել Սեֆիլյանին:

Ապա դահլիճ հրավիրվեց Գեւորգ Սաֆարյանը, որը նույնպես պնդեց, որ չի հրաժարվում իր պաշտպան Տիգրան Եգորյանից: Վերջինս, ըստ դատավորի՝ չի ներկայացել վերջին չորս նիստերին: «Դատարանը լիազորված չէ ինձ պաշտպան նշանակելու, պաշտպանն իրականացնում է պաշտպանություն իմ անունից, այսինքն՝ այն լիազորություները, որն ունի պաշտպանը, նրան կարող է տալ միայն ամբաստանյալը: Ես որեւէ այլ պաշտպանի չեմ լիազորում՝ հանդես գալ իմ անունից, այլ լիազորում եմ Տիգրան Եգորյանին»,- հայտարարեց Սաֆարյանը, ինչից հետո դատավորի կարգադրությամբ նրան եւս հեռացրին դահլիճից:

Ներսես Պողոսյանն անգամ չհասցրեց հարցին պատասխանել, երբ դատավորը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց:  Ընդմիջումից հետո դատարան ներկայացավ Սեֆիլյանի մյուս պաշտպան Արա Զաքարյանը. նա ներգրավվեց գործի վարույթին: Այնուհետեւ դատավորը որոշում կայացրեց հանրային պաշտպան տրամադրել ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանին: Ըստ պաշտպանի՝ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը 3-րդ նիստն անընդմեջ չի եկել, իսկ Սաֆարյանն էլ հրաժարվում է այլ պաշտպան ընտրել, հետեւաբար իրենք հանրային պաշտպան են ներգրավում:

Գործով նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 21-ին ժամը 11:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5761 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ