Մեկնարկեց Creative Armenia-ի գործունեությունը Երեւանում

04/07/2017 schedule16:20

Միացյալ Նահանգներում նախորդ ամիս տեղի ունեցած պաշտոնական մեկնարկից հետո, որն իրականացվել էր «Խոստում»-ի և UCLA համալսարանի՝ Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության մասնաճյուղի հետ համագործակցության արդյունքում, Creative Armenia-ն սկսում է իր գործունեությունը Երևանում: Այդ մասին պաշտոնապես հայտարարվեց «Գրանդ Հոթել Երևան»-ում հուլիսի 3-ին հրավիրված ընդունելության ժամանակ, որին հրավիրվել էին մասնակցելու հանրապետության ֆիլմարտադրության առաջատար ընկերությունների, մշակութային կազմակերպությունների, դեսպանատների և նախարարությունների ներկայացուցիչներ:

«Creative Armenia»-ի նպատակների իրականացման համար կազմակերպության ներկայությունը Հայաստանում կենսական նշանակություն ունի»,- ասաց հիմնադիր Կարին Հովհաննիսյանը։ «Լոս Անջելեսից մինչև Երևան՝ մեր աշխատանքը տաղանդավոր արվեստագետների բացահայտումն է թվային դարաշրջանում»։

Creative Armenia-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է արվեստի, մարդու իրավունքների և ստեղծարար տեխնոլոգիաների հատման արդյունքում: Այն մեկնարկում է մշակութային մի շարք ծրագրերով՝ դրամաշնորհների տրամադրմամբ, թվային ամսագրի թողարկմամբ,  ժամանակակից սեփական արտադրանքով։ Կազմակերպության մեկնարկային ձեռագիրը ստեղծարար մարտահրավերների շարքն է։

Այդ շարքից առաջինը վիդեո մարտահրավերն է օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի («Ռուանդա հյուրանոց», «Խոստումը») կողմից: Այն շատ պարզ է. կարո՞ղ եք արդյոք նկարահանել մարդու իրավունքների մասին պատմող ֆիլմ 60 վայրկյանում՝ առանց երկխոսությունների։ Մրցանակը կազմելու է 5.000 ԱՄՆ դոլար: Իսկ մրցանակակրին որոշելու է ժյուրին:

Ժյուրիի կազմը ներկայացվեց Երևանում տեղի ունեցած ընդունելության ժամանակ՝ օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջ, Կաննի «Ոսկե արմավենու» դափնեկիր ռեժիսոր Ատոմ Էգոյան («Լուսավոր գալիք», «Արարատ»), սոցիալական ազդեցության ոլորտում հանրահայտ Բոննի Աբաունզա («Արյունոտ ալմաստ», «Խոստումը»), սոցիալական ազդեցության հանրաճանաչ կինոգործիչ Կառլա Կարապետյան («Ճչացողները») և Փիթեր Բիսանզ` UCLA-ի՝ սոցիալական ազդեցության ժամանցի՝ Skoll կենտրոնի գործադիր տնօրեն։ 

Մարտահրավեր 001-ի վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 31-ը՝ խրախուսելու դիմումները Հայաստանից։ Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիների մասնակցությունն անվճար է։ Բայց մարտահրավերը բաց է բոլոր կինոգործիչների համար՝ անկախ աշխարհագրությունից և ազգությունից։ Դիմումներն ընդունվում են www.creativearmenia.org կայքի միջոցով։

Անհայտ մի բարերարի, «Գյուլբենկյան» հիմնադրամի և «Խոստումի» հետ համագործակցության արդյունքում հիմնադրված Creative Armenia-ն ներկայացված է Լոս Անջելեսում և Երևանում գտնվող ստեղծարար թիմերով և հիմնադիր խորհրդով, որի մեջ մտնում են Գրեմիի մրցանակակիր երաժիշտ Սերժ Թանկյանը, պրոդյուսեր դոկտոր Էրիկ Էսրաիլյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, դերասան Սիմոն Աբգարյանը, դերասան-դրամատուրգ Էրիկ Պողոսյանը, կինոգործիչ Կառլա Կարապետյանը և դիզայներ Մայքլ Արամը։ 

Տպել
2381 դիտում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհի մարմանը 11 մարտական հաշվարկ է մասնակցել

Հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալի ավելացրել է բյուջե վճարված հարկերը. Փաշինյան

Հայաստանը 9 ծանրորդով կմասնակցի Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը

89 մարտական հաշվարկ եւ 2 օպերատիվ խումբ պայքարել են 76 խոտածածկ տարածքի հրդեհ մարելու համար

Թաթուլ համայնքի ղեկավարը մի քանի միլիոնի հասնող չարաշահումներ է թույլ տվել (տեսանյութ)

Կոտայքում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին