Հաց չկա. թոշակը վաղվանից է բաժանվելու, բայց գյումրեցիներն այսօրվանից բանկոմատների մոտ են

Գյումրու բանկոմատների մոտ մարդկային կուտակումներ են: Թոշակառուները վաղ առավոտից սպասում են իրենց թոշակներին, սակայն այն դեռ չկա:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ հուլիս ամսվա կենսաթոշակների բաշխումը սկսվելու է ընթացիկ ամսվա 4-ից՝ վաղվանից:

Կենսաթոշակները թոշակառուների հաշվեհամարին սովորաբար լինում էին յուրաքանչյուր ամսվա 2-ին կամ 3-ին, հավանաբար հուլիսի 1-ի եւ 2-ի ոչ աշխատանքային օրերով պայմանավորված՝ այն այս ամիս փոխանցվում է 4-ից: Սակայն գյումրեցիները համառորեն սպասում էին բանկոմատների հարակից վայրերում: Վերջիններս armtimes.com-ի հետ զրույցում ասում էին, որ իրենց միակ եկամուտի աղբյուրը ծերության թոշակն է, որի մեկ օր ուշացումը մեծ խնդիրներ է առաջացնում իրենց համար:  

«Մենք էդ թոշակով կապրինք, ուրիշ միջոց չունինք: Ամեն ամիս 2-ին կամ 3-ին ստացել եմ, էս ամիս ինչի՞ են ուշացրել, չեմ հասկանում: Հնարավորություն չունիմ ապրելու, 45 տարի աշխատել եմ, բայց 35 հազար թոշակ եմ ստանում: Եղածը լրիվ վարձ եմ տալիս, չոր հացի փող չի մնում»,- armtimes.com-ի հետ զրույցում դժգոհեց միայնակ թոշակառու Թամարա Կարապետյանը:

Մասնավորապես, Գյումրու Անկախության հրապարակում, Ռիժկովի ճեմափողոցում տեղադրված բանկոմատների եւ հարեւանությամբ գնվող «Հայփոստի» բաժանմունքի մոտ կուտակված թոշակառուներն armtimes.com-ի հետ զրույցում նշում էին, որ, եթե այսօր թոշակները չփոխանցեն, ապա շատերը հաց գնելու հնարավորություն չեն ունենա: Նրանք ամեն դեպքում հույս էին հայտնում, որ այսօր թոշակ են ստանալու:

Նշյալ վայրում թոշակառուները գրավել էին բանկոմատները, նրանք նույնիսկ վիճաբանությունների մեջ էին մտնում այն քաղաքացիների հետ, ովքեր բանկոմատից փորձում էին գումար հանել: Թոշակառուներին թվում էր, թե նրանք թոշակ էին ստանում:

Ստեղծված իրավիճակը թերեւս ողբերգական է: Քաղաքացիների եկամտի միակ միջոցը մնացել է թոշակ-նպաստը, որի մեկ օր ուշացումը գյումրեցիների շրջանում խուճապ է առաջացնում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
49185 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում