Պետք է ուշադրություն դարձնենք՝ ինչ արդյունքներ են տվել բյուջեի ծախսերը. Կարեն Կարապետյան

Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր սկսվեցին «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստի մեկնարկին ներկա էր վարչապետ Կարեն Կարապետյանը, որը ողջույնի խոսքով դիմեց պատգամավորներին:

«Կառավարությունը շարունակում է հետեւողական ջանքեր գործադրել ծրագրային բյուջետավորման ներդրման համար»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ այդ աշխատանքները շարունակվում են, որը նշանակում է, որ կառավարությունը համեմատաբար մեծ ուշադրություն պետք է դարձնի ոչ թե նրան, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսել, այլ` թե ինչ արդյունքներ են տվել այդ ծախսերը։

«Հենց այս ոգով էլ մենք պետք է շարունակենք քննարկումները: Տնտեսության զարգացմանը միտված գործողությունների մշակման քննարկումները սկսվել են եւ շարունակվում են ու իրենց ամրագրումն են գտել ՀՀ կառավարության ծրագրում, որն ընդունվել է Ազգային ժողովի կողմից»,- ասաց վարչապետը: 

Հանձնաժողովի համատեղ նիստին ներկա են ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը եւ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Այսօր նախատեղված է Վարդան Արամյանի, Արթուր Ջավադյանի եւ Լեւոն Յոլյանի զեկույցների քննարկումը:

Տպել
39319 դիտում

Պտղունք գյուղի 10-ը տան հրդեհի պատճառը պարզ կլինի Հրդեհային և տեխնիկական անվտանգության ուսումնասիրությունից հետո

Ճանապարհաշինարարական աշխատանքների նպատակով Ֆիոլետովո-Դիլիջան ավտոճանապարհը փակ է լինելու

Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. կլինեն միայն տույժեր. ՍԱՏՄ

Արտաշատ քաղաքում «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհից ու բախվել էլեկտրասյանը

Պտղունք գյուղի երկհարկանի բնակելի տանը բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 10 տուն (լուսանկարներ)

Օր 3-րդ․ Սահմանադրական դատարանում այսօր կշարունակեն նոր նախագահ ընտրել, նախկին նախագահը կբոյկոտի ընտրությունը

Կյանք չի, ելակի մուրաբա է. Սմբատ Գոգյանը՝ պաշտոնից ազատվելու եւ դրա համար երկրորդ դիմումը գրելու պատճառների մասին

Վլադիմիր Զելենսկին չեղարկել է այցը Բելառուս

30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան

Սա մեր ՈՒԱԶ քշող հարեւաններն են ուղարկում. Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Վատ գաղափար. Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով

Եղել են դեպքեր, երբ երեխան զանգել է ոստիկանություն եւ ասել՝ ինձ ծեծում են. Նելլի Դուրյան

Նավալնիի թունավորման պատճառով կարգելափակվի՞ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը

Մտածում եք, եթե Միքայել Մինասյանի տեղը գիտենք, պետք է գնանք, գողանանք, բերե՞նք. Ալեն Սիմոնյան

Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. ԱԳ նախարարի ելույթը

ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղ կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, մեզ ժողովրդով վախեցնելը ճիշտ չէ. Ալեն Սիմոնյան

«Արարատ-Արմենիան» ևս մեկ արգելք հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլում

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենա է բախվել․ կան տուժածներ

Զինծառայողները հանձնել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ