Երևան
12 °C
Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ազգային Ժողովի հերթական նիստում, երբ ներկայացվում էր կառավարության 2017-22 թվականների գործունեության ծրագիրը, դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին, անդրադարձավ վարչապետի եւ «Ելք» խմբակցության չկայացած հանդիպմանը: «Խորհրդարանական երկրի վարչապետը ժամանակ չունի՞ ֆրակցիաների հետ հանդիպելու»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը:
Նշենք, որ երեկ ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել էր խորհրդարանի երեք խմբակցություններին՝ «Ծառուկյան»-ին, «Հանրապետական»-ին եւ «ՀՅԴ»-ին, սակայն «Ելք» խմբակցության հետ հանդիպումը տեղի չէր ունեցել՝ անհասկանալի պատճառով:
«Ժամանակ չունեմ, նման ձեւակերպում չի եղել: Ավելին, ձեզ ասեմ՝ նախաձեռնողը ես եմ եղել, զանգահարել եմ ԱԺ նախագահին եւ հայտնել եմ, որ ես ցանկություն ունեմ, պատրաստակամ եմ հանդիպել ֆրակցիաների հետ: Խնդրել եմ նրան կազմակերպել ու պայմանավորվել ենք ժամը 6-ին հանդիպել, ես երեկ՝ ժամը 6-ին, եղել եմ, զարմացա, որ «Ելք» դաշինքը չկա»,- պարզաբանեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ «ժամանակ չունեմ» կամ «ցանկություն չունեմ» ձեւակերպումներ ուղղակի չեն եղել: Կարեն Կարապետյանը նորից ցանկություն հայտնեց հանդիպել խմբակցությանը:
Էդմոն Մարուքյանն արձագանքելով վարչապետի պարզաբանմանը՝ նշեց, որ ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, քանի որ երեկ՝ ժամը 18:00-ին, «Ելք» խմբակցության հետ հանդիպելու պայմանավորվածություն չի եղել: Մարուքյանը պարզաբանեց, որ իրենց առաջարկվել է հանդիպել խմբային՝ «Ծառուկյան» դաշինքի հետ միասին:
Կարեն Կարապետյանը հակադարձեց պատգամավորին՝ նշելով, որ եթե ցանկություն կա, ինքն էլ ցանկություն ունի, կարող են հենց այսօր հանդիպումը կազմակերպել:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փորձեց հստակեցում մտցնել՝ տեղեկացնելով, որ այո՛, առաջարկվել է երկու խմբակցությունների հետ համատեղ հանդիպում, սակայն «Ելք» դաշինքը հրաժարվել է առաջարկվող ձեւաչափից: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահից պահանջեց սխալ տեղեկություններ չհրապարակել: «Պարոն Փաշինյան, ես գերադասում եմ մարդկային հարաբերությունները քաղաքական հարաբերություններից»,- ասաց Արա Բաբլոյանը, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ստի վրա մարդկային հարաբերություններ չեն կառուցում»:
ԱԺ նախագահը մանրամասն պատմեց, թե ինչպես է եղել պայմանավորվածությունը: «Դուք ասացիք, որ մենք չենք հանդիպի փոխվարչապետի հետ, խնդրում ենք ապահովել վարչապետի ներկայությունը քննարկումներին: Ես ասացի՝ շատ լավ, ընդունում եմ ձեր առաջարկը, որովհետեւ տրամաբանական է եւ հաշվի առնելով, որ ժամը 7-ին դրված էր ուրիշ հանդիպում, այն ժամանակ մենք վարչապետին կառաջարկենք սկզբում հանդիպել ընդդիմության հետ եւ հետո հանդիպել մեծամասնության հետ: Ձեր բառացի արտահայտությունը՝ առնվազն 40 րոպե վարչապետը մեր հետ պետք է հանդիպի, ես ասացի՝ այո: Հավանաբար, դուք համոզված չէիք, որ վարչապետը կհամաձայնվի»,- ասաց Արա Բաբլոյանը՝ նշելով, որ եթե խմբակցություններից որեւէ մեկը գտնում է, որ պետք չէ իրենց հետ ԱԺ նախագահը բանակցի, ապա ինքը կարող է իր օգնականին ասի, որ բանակցի նրանց հետ:
Նիկոլ Փաշինյանը ցանկացավ վարման կարգով արձագանքել Արա Բաբլոյանին, սակայն նրան ձայն չտրվեց: «Ելք» խմբակցության ղեկավարն իր դիտարկումն ամեն դեպքում ներկայացրեց Կարեն Կարապետյանին հարց ուղղելուց առաջ:
«Պարոն Բաբլոյան դուք հիշատակեցիք ձեր օգնականին: Գուցե իսկապես նման լուրջ հարցերը ձեր օգնականին հանձնարարեք, կարող է նա ավելի լուրջ հմտություններ ունենա նման բարդ հարցեր կարգավորելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրենք մերժել են «Ծառուկյան» խմբակցության հետ հանդիպումը եւ առաջարկեց նայել վարչապետին հարց ուղղելու համար հերթագրված պատգամավորների ցանկին: «Հիմա «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցության համատեղ հանդիպումն է վարչապետի հետ, մյուսներն ինչի համար են եկել, դժվար է պատկերացնել»,- հեգնեց Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT